Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




Տեղային եկեղեցու կարեւորութիւնը

THE IMPORTANCE OF THE LOCAL CHURCH
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմեր
Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Առաւոտեան, Օգոստոս 30, 2015
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, August 30, 2015

"Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ"։ (Գործք Առաքելոց 2։47)


Թերեւս ոմանք պիտի ասեն որ ես տեղային եկեղեցու մասին շատ կ՛խոսեմ։ Ես համոզուած եմ որ հին կերպով մկրտչական շեշտ դնելը տեղային եկեղեցու վրա մեր ներկա սերունդի անհրաժեշտ կարիքն է։ Մենք բազում շփոթեցուցիչ և անօգուտ կարծիքներ ենք լսել եկեղեցու աճման մասին։ Իսկ հիմա պետք ունենք որ վերադառնանք մեր հին ժամանակների մկրտչական կերպերին, տեղական եկեղեցու դաստիարակութեան համար։ Ուրիշ ոչ մի բան է կարող մեզ տալ կայունութիւն այս շփոթութեան և ուխտադրուժութեան ժամանակներին մեջ։

"Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ"։ (Գործք Առաքելոց 2։47)

Այս համարը, ինչ թեմայի մասին է խոսում։ Նախ պիտի բացատրեմ թէ ինչի մասին չէ խոսում։ Դա չէ խոսում յարանուանութեան մասին։ Նաև չէ խոսում Մեթոդական, կամ Փրեզբեթերիան կամ Կաթոլիկ յարանուանութիւնների մասին։ Այս համարը գրելու ժամանակ յարանուանութիւններն գոյութիւն չ՛ունեին։ Երկրորդ, այս համարը չէ խոսում եկեղեցու շենքի մասին։ Առաջին դարում եկեղեցու շենք՛ գոյութիւն չէ ունեցել։ Կարդա Նոր Կտակարանը և կ՛անրադառնաս դրա ճշմարտութեան մասին։ Այսօր երբ մարդիկ կ՛խոսեն եկեղեցու մասին, հաճախ կ՛խոսեն շենքի մասին։ Կասեն, "Արդեոք՞ դա գեղեցիկ շենք չէ։ Ինչպես ասացի եկեղեցիններ դեռ կառուցուած չեին։ Այս համարը շենքի մասին չէ խոսում։ Առաջին դարում մարդիկ ժողովում էին տներում Քրիստոնեական պաշտամունք կատարելու համար։ Ուրեմն մեր համարը եկեղեցու շենքի մասին չէ! Երրորդը, դա չէ խոսում "տիեզերական եկեղեցու" մասին։ Այդպես բացատրութիւն չկա դրա մասին այս համարին մեջ։ Պարզապես խոսում է իրական մարդկանց մասին որ իրար շուրջ հաուաքվում էին, մի իրական տեղում, մի տեղական եկեղեցում! Դա ճանաչուած է "այն եկեղեցին որ Երուսաղեմումն էր"։ (Գործք Առաքելոց 8։1)

"Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։" (Գործք Առաքելոց 2։47)

Այս համարում չենք կարդում որ մարդիկ աւելանում էին յարանուանութեան կամ "եկեղեցու" շենքին, կամ միանում էին "տիեզերական եկեղեցուն"։ Ոչ! Այս համարին միտքը նոյնն է ինչպես գրուած է։ Տերը աւելացնում էր Երուսաղեմի եկեղեցու "փրկուածներին! Այս համարին միտքը նոյնն է ինչպես գրուած է! Այս համարին միտքը նոյնն է ինչպես գրուած է!

"Եկեղեցի" բառը Հունարենում թարգմանում է "էքլիսիա" "ekklesia"։ Այս բառը բարդ բառ է, կազմուած է "էք" "ek" (դուրս) եւ բայ բառից "քալէօ" "kaleo" (կանչել)։ Բառացիօրեն նշանակում է "դուրս կանչուածներ" (cf. The Criswell Study Bible, note on Ephesians 5:23) (Եփեսացիս 5։23)

Դկ․ Վ․Ա․Քրիսվելը մատնանշում է որ ՛եկեղեցի՛ այսինքն մի խումբ մարդիկ որ դուրս են կանչուել մեղքից եւ անհաւատութիւնից, եւ վկայութիւն է տրուել իրենց այդ հաւատքի, մկրտութեան միջոցով եւ կապել է միմիանց կամաւոր հաղորդակցութեանb։ Սա ճիշտ բացատրութիւն է։ Եկեղեցին մի խումբ մարդիկ են որ փրկուել են եւ քով-քովի գալով փառաբանութեան խումբ են կազմել։ Գործք Առաքելոցը սրա մասին է խոսում!

"Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու (Երուսաղեմի) հետ։" (Գործք Առաքելոց 2։47)

Այդ պատճառով է որ ես հաճախ եմ շեշտում , "Ինչու՞ մենակ մնալ։" Եկ տուն - եկեղեցին! Ինչու՞ կորած մնալ։ Եկ Հիսուսին եւ փրկուիր։" Արդեոք՞ շփոթեցնում եմ ձեզ եկեղեցի գալով, հրաւիրելով Հիսուսին գալու։ Ոչ երբեք! Շարունակաբար կրկնում եմ որ Քրիստոսին գալը եւ եկեղեցին գալը երկու տարբեր բաներ են։Եթէ եկեղեցի ես գալիս առանց գալու Հիսուսին, դժոխք ես գնալու! Միայն Քրիստոսն է փրկում! Ես հաճախ եմ վերհիշում Քործք Առաքելոց 16։31ը, "Հաւատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ կ՛փրկուիս։" Մենք փորձում ենք պարզաբանել այս, որ փրկութիւնը եւ եկեղեցու անդամակցութիւնը երկու տարբեր բաներ են։ Ինչու՞ մենակ մնալ։ Եկ տուն- Քրիստոսին! Մեր նշանաբանը շատ պարզ է, փրկութիւնը եւ եկեղեցու անդամակցութիւնը երկու տարբեր բաներ են։

"Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու։" (Գործք Առաքելոց 2։47)

Այստեղ երեք պարզ կետեր կան որ պիտի մատնանշեմ այս առաւոտ։

I. Առաջին, եկեղեցի գալով քո մենակութինդ կ՛բժշկուի։

Խնդրեմ հասկացիր որ ում հետ եմ խոսում։ Ես խոսում եմ քո հետ! Այս խոսքերը բառ-առ-բառ տարածվում է բոլոր աշխարհում- 32 երկրներ- համացանցի միջոցով։ Կարելի է կարդացողներ լինեն որ մենակ չեն զգար իրենց։ Չգիտեմ։ Բայց այն գիտեմ որ այսօր մեծամասնութիւն երիտասարդներ մենակ կ՛զգան իրենց։

Մեր եկեղեցին ավետարանչական շատ աշխատանք կ՛տանի - մանավանդ աշխարհային ուսումնարաներում, եւ ուր որ երիտասարդտներ կ՛հաուաքվեն Լոս Անջելես քաղաքում։ Դրա արդիւնքը նա է որ այսօր այս եկեղեցին լեցուն է ուսանողներով - եւ ես խոսում եմ քո հետ! Գիտեմ դու էլ ես մենակ, ինչպես որ ես էի նախքան եկեղեցի գալս։ Բոլոր երիտասարդներ մենակ են-նոյնպես եւ դու - գոնէ երբեմն։ Եւ ես կ՛ուզեմ քեզ ասել որ Աստուած չի ուզում որ դու մենակ լինես։ Եդեմի պարտեզում Աստուած ասաց, "Լաւ չէ մարդը մենակ լինի" (Ծննդոց 2։18) Աստուած Եւային ստեղծեց Ադամի կողքից որպեսզի նա մենակ չ՛մնա (Ծննդոց 2։18)։ Մի պատճառներից որ Աստուած ստեղծեց այս Նոր Ուխտի Մկրտչական եկեղեցին, նա է որ դու մենակ չ՛մնաս։

"Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ"։ (Գործք Առաքելոց 2։47)

Չինացի մի աղջիկ, որ միայն մի քանի ժամանակ է որ մեր հետ է, այսպես է գրել ինձ։ Նրա Անգլերենը դեռ կատարեալ չէ, բայց իր սրտից է խոսել։

Դկ․ Հայմեր, քո քարոզները հիանալի են! Դուք ինձ սովորեցրել եք որ վստահեմ Քրիստոսին եւ փրկուեմ! Ինձ ճշմարտութիւնը ճանաչացրել եք! Կ՛ուզեմ աւելի շատ ձեր քարոզներից լսել! Կ՛ուզեմ որ այս եկեղեցին գալ հավիտեան! Ես արտասուքներով կ՛աղոթեմ մեր եկեղեցուն համար, կ՛աղոթեմ որ Սուրբ Հոգին այցելի մեր եկեղեցուն! Նաեւ կ՛աղոթեմ ձեզ համար, որ ավելի ու ավելի առաջադիմեք ձեր քարոզներին մեջ! Այս եկեղեցին կարծես թէ իմ երկրորդ տունս լինի! Իրականութեան մեջ իսկական տունս! Այն տունը որ վաղուց կ՛փնտռէի!

Շնորհակալ եմ!!! Շնորհակալ եմ!!! Շնորհակալ եմ!!!

Ուրեմն, մենք ասում ենք, "Ինչու՞ մնալ միայնակ։ Եկ տուն - եկեղեցին!" Այդ աղջիկը լսեց ինձ եւ գալիս է եկեղեցի երբ դուռը բաց է!

Արդեոք՞ սխալ ենք դա ասելով։ Միգուցէ մեկն ասէ, "Այս երեխաներին մի ասեք եկեղեցի գալ, սխալ շարժառիթով։" Կ՛նախընտրեմ որ սխալ շարժառիթով գաս եկեղեցի, քան բոլորովին չ՛գաս! Եթէ շարունակես գալ, հնարաւոր է որ փրկւես! Այն ժամանակ կ՛գաս ճիշտ շարժառիթով!

Եթէ գալիս ես որովհետև մենակ ես, եւ սա համարւում է "սխալ շարժառիթ", ուրեմն ես էլ եկա սխալ շարժառիթով ինքս։ Երբ տասներեք տարեկան էի մեր կողքի դրացիները հրաւիրեցին ինձ եկեղեցի։ Եւ ես եկա որովհետև մենակ էի։ Եւ շարունակեցի գալ որովհետև մենակ էի։ Հետո ապաշխարեցի։ Ինչն՞ է սխալ դրա մեջ։ Ոչինչն է սխալ դրա մեջ!

Եկեք միասին այս եկեղեցին դարձնենք մի ուրախ վայր! Աշխարհի ամենաուրախ վայրը! Եկեք երգենք հոգեւոր երգեր! Եկեք քարոզենք հին-ժամանակների քարոզներ- եւ գոռանք "Ամեն!" Եկեք միասին ընթրենք (Ոչ ճաշ! Ճաշը տոպրակի մեջ են դնում) Եկեք "ընթրենք եկեղեցու սրահում," հին ժամանակների նման! Եկեք հին-ժամանակների նման հաղորդակցութիւն անենք։ Եկեք այն երգը երգենք, "Եկ տուն ընթրիք անենք։" Ձեր երգի թերթի երրորդ տունն է! Երգիր!

Մեծ քաղաքի մարդիկ անհոգ են թւում;
Քիչ ունեն մատուցանելու եւ ոչ սեր տալու։
Բայց եկ տուն Հիսուսին եւ կ՛իմանաս,
Կերակուր կա սեղանին եւ ընկերային հաղորդակցութիւն!
Եկ տուն, եկեղեցին ու կեր, քաղցր հաղորդակցութան համար,
Հաճելի առիթ պիտի լինի, երբ նստենք ուտելու!
   (“Come Home to Dinner” by Dr. R. L. Hymers, Jr.,
      to the tune of “On the Wings of a Dove.”)

Շատ երիտասարդներ են մասնակցել "եկեղեցու սրահի ընթրիքին" հին ժամանակների աւետարանչական ժողովներում, տասնութերրորդ եւ տասնիներրերդ դարերում - Երբ Աստուած ուղարկում էր Իր զորութիւնը եւ այդ երեխանները որ եկել էին ընթրելու, լսում էին քարոզիչի որ զարկում էր ամպիոնին եւ շարժում իր Սուրբ Գիրքը օդում- եւ գոչում Քրիստոսի բարի լուրը։ Այսօր մենք դա պետք ունենք!

"Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն"(Ղուկաս 14։23)

Այո, եկեղեցի գալով քո մենակութիւնը կ՛բուժվի։ Ինչու՞ միայնակ լինել։ Եկ տուն - եկեղեցին! Երգիր խումբին երգն նորեն!

Եկ տուն, եկեղեցին եւ կեր, քաղցր հաղորդակցութեան համար;
Հաճելի առիթ պիտի լինի, երբ նստենք ուտելու!

II. Երկրորդ, բայց եկեղեցի գալով չես փրկուելու։

Մի հին աւետարանիչ այսպես է ասել, " Եկեղեցի գնալով Քրիստոնեա չես դառնա ինչպես նաեւ կառանոց գնալով մեքենա չես դառնա։" Նա այս կետում ճիշտ էր։Նա այս խոսքը ուղղում է այն մարդկանց որ կարծում են որովհետեւ ամեն Կիրակի եկեղեցին են գնում փրկուած են։ Բայց այս օրերում այդ տեսակ մարդիկ Լոս Անջելեսում շատ չկան։ Շատ քիչ "արդիական" մարդիկ մեր քաղաքում այդպես են մտածում։ Նրանք ուրիշ սխալ յոյսեր ունեն փրկութեան համար։

Բայց այսօր այս առաւոտ միգուցէ մեկը այստեղ կա, որ իրեն զգում է ինչպես կորած եկեղեցու զաւակ։ Կարելի է սրտումտ այսպես ես ասում, "Գալիս եմ եկեղեցի։ Եւ լաւ եմ։" Օհ, ոչ! Չպիտի այդպես մտածես! Եկեղեցի գալով Քրիստոնեա չես դառնալ ինչպես նաեւ կառանոց գնալով մեքենա չես դառնա! Մեկը այս իմ խոսքիս հիման վրա ասաց, "Ուրեմն ես էլ եկեղեցի չեմ գալու։" Այդ խորհուրդը գալիս է չարից! Եկեղեցում լինելը քեզ փրկութիւն չի բերելու - բայց եկեղեցում լինելը քեզ Աստծո խոսքի ազդեցութեան տակ կ՛դնի եւ հաւանական է քո փրկութիւնը! Դու պիտի գաս եկեղեցի Աստոծո խոսքի քարոզչութիւնը լսելու!

Քրիստոս ասաց, "Պետք է ձեզ՛ վերստին ծնուիլ։" (Հովհաննէս 3։7) Դու պիտի ճաշակես վերստին ծննունդի փորձառութիւնը որպեսզի փրկուես։

Փրկութիւնը շնորհքով է միայն։ Ոչ մի մարդկային աշխատանք է կարող փրկել - մինչևիսկ եկեղեցի գալը։ Միայն միջոցը փոխւելու, ուղղակի Հիսուս Քրիստոսին Աստծոյ Որդուն գալով է։ Հիսուս ասաց,

"Ինձ մօտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ՛տամ ձեզ։" (Մատթէոս 11։28)

Փրկութիւնը շնորհքով է միայն, Քրիստոսին հաւատալով միայն։ Պիտի գաս Հիսուսին եւ հաւատաս Իրեն բոլոր սրտովտ, "Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար" (Հռովմայեցիս 10։10)։ Հիսուսին գալով է որ կ՛փոխւես։ Լոկ եկեղեցի հաճախելով չես փրկուելու։

Մեր համար կ՛ասէ,

"Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։ (Գործք Առաքելոց 2։47)

Դու իրականում "աւելացել ես եկեղեցում" փրկուելով։ Եւ փրկուել ես միայն վստահելով Հիսուսին։

"Հաւատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ կ՛փրկուիս դու։ (Գործք Առաքելոց 16։31)

Երգի երրորդ տունը երգիր "Եկ Տուն Ընթրիքի"։

Մեծ քաղաքի մարդիկ անհոգ են թւում;
Քիչ ունեն մատուցանելու եւ ոչ սեր տալու։
Բայց եկ տուն Հիսուսին եւ կ՛իմանաս,
Կերակուր կա սեղանին եւ ընկերային հաղորդակցութիւն!
Եկ տուն, եկեղեցին ու կեր, քաղցր հաղորդակցութեան համար;
Հաճելի առիթ պիտի լինի, երբ նստենք ուտելու!

III. Երրորդ, գալով եկեղեցի Աստծոյ խոսքին ազդեցութեան տակ կ՛լինես։

Պողոս Առաքեալ ասաց,

"Եւ ինչպես՞ հաւատան, որից չ՛լսեցին։ Եւ ինչպես՞ լսեն, առանց քարոզողի"։ (Հռովմայեցիս 10։14)

Պետրոսի քարոզը Աստուած օգտագործեց մարդկանց փրկելու Պենտեկոստէի օրում։ (Գործք Առաքելոց 2։37-41) Փրկուածներին աւելացնում էր եկեղեցուն հետ։ (Գործք Առաքելոց 2։41,47)

"Եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան" (Գործք Առաքելոց 2։41)

Պետրոսի քարոզով նրանք փրկուեցան եւ աւելացան եկեղեցուն։

Ես հաւատում եմ Աւետարանը քարոզելուն! Եւ Կիրակի օրերը երկու անգամ եմ քարոզում! Գիտեմ որ որոշ եկեղեցիներում այս օրերում քարոզելը "մօդա" չէ։ Բայց ինձ համար կարեւոր չէ որ "մոդա" չէ! Ես պիտի քարոզեմ եւ ձեզ երիտասարդներին փրկութեան առաջնորդեմ! Ես չեմ կարծում հոգեւոր արթնութիւն տեսնենք եթէ չ՛վերադառնանք մեր հին ժամանակների Աւետարանչութեան կերպերին մեր ամեն Կիրակնօրեայ պաշտամունքներին!

Պողոս Առաքեալ Կորնթացիս եկեղեցուն այսպես է գրել,

"Մենք քարոզում ենք Խաչեալ Քրիստոսը" (Ա Կորնթացիս 1։23)

Ոմանք որպեսզի մարդկանց զուարճացնեն, պատմութիւններ կ՛պատմեն։ Իսկ ուրիշներ Աստուածաշունչից երկար բացատրութիւն կամ 15 րոպեանոց "ներշնչական պատգամներ" կ՛տան։ "Բայց մենք քարոզում ենք Խաչեալ Քրիստոս"։ (Ա Կորնթացիս 1։23) Այստեղ Մկրտչական եկեղեցում մենք դեռ "քարոզում ենք խաչեալ Քրիստոսը"։(Ա Կորնթացիս 1։23) "Բայց մենք քարոզում ենք խաչեալ Քրիստոս"։ Կարեւոր չէ թէ ուրիշներ ինչ են անում, մենք կ՛շարունակենք քարոզել Աուետարանը ամեն Կիրակի !

Արդեոք՞ դա մարդկանց ծանծաղ չէ դարձնում։ Վստահեցնեմ ձեզ Մեր եկեղեցու մարդիկ ծանծաղ չեն! Մենք ունենք ամենագերազանց Քրիստոնեանները մեր եկեղեցում։ Մեծամասնութիւնը հաւատքի են եկել իմ Աուետարանչութիւնովը, ամեն Կիրակի առաւոտ եւ Կիրակի գիշեր։ Նրանք կերակրուել են իմ քարոզչութեամբ Կիրակի առաւոտ եւ Կիրակի գիշեր։ Նրանք աճել եւ դարձել են հիանալի Քրիստոնեաներ իմ Աուետարանը քարոզելով, Կիրակի առաւոտ եւ Կիրակի գիշեր։

Մեր սարկաւագ, Պրն․ Գրիֆիթը, փրկուել է իմ Աուետարանի քարոզչութիւնով - եւ նա հիանալի Աստծոյ մարդ է։ Մեր հովիւի օգնական, Դկ, Չանը, փրկուել է իմ քարոզներով, եւ նա երեուելի Աստծոյ մարդ է։ Դկ․ Քէյգնը, մեր պաշտոնակից հովիւը, եկաւ մեր եկեղեցին անմիջապես իր ապաշխարութիւնից հետոյ, եւ 38 տարիներ է որ լսում է իմ քարոզները ամեն Կիրակի առաւոտ եւ ամեն Կիրակի գիշեր։ Նա ամենալաւ Քրիստոնեաներից մեկն է որ մինչեւ հիմա հանդիպել էք։ Բացի Դկ․ Քէյգնը եւ Պրն․ Փրուդհօմը, բոլոր մեր առաջնորդները փրկուել են իմ Աուետարանի քարոզչութիւնով։ Նորանք իրենց բոլոր Քրիստոնեական կեանքում Աստծոյ խոսքից բացի, ուրիշ բան չեն լսել, Կիրակի առաւոտ եւ Կիրակի գիշեր։ Նրանք հիանալի Քրիստոնեաներ են։ Նրանք զորաւոր Քրիստոնեաներ են դարձել հին մեթոդի քարոզչութեամբ!

Ոչ, Աուետարան քարոզելը քեզ ծանծաղ չի դարձնելու - բացի այն ժամանակ որ քարոզչութիւը ինքը ծանծաղ լինի! Դկ․ Մարթին Լօյդ-Ջօնզը Աստծոյ խոսքը քարոզել է ամեն Կիրակի գիշել իր եկեղեցում Լոնդոնում - եւ նաև որոշ Կիրակի առաւոտներ։ Նա համարւում է 20րդ դարւայ ամենամեծ քարոզիչներից մեկը։ Ես լսել եմ իր քարոզներից մեկը ոչ երկար ժամանակ առաջ։ Անչափ հիանալի էր! Եւ օրհնաբեր! Այդ տեսակ քարոզը Աստուած կ՛օգտագործի ոչ թէ միայն որ ապաշխարես -այլ քեզ դարձնելու մի զորաւոր Քրիստոնայ։

Աւետարանը քարոզելը կ՛փրկէ քեզ, եւ զորաւոր Քրիստոնեա կ՛դարձնէ, Սուրբ Գրքի ժամանակներին պես։ Գործք Առաքելոց գրքի բոլորը գլուխները քարոզ են, բացի մեկը։ Պողոս Առաքեալ ասել է,

"Որովհետու միտքս չէի դրած՛ մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ բայց միայն Հիսուս Քրիստոսին՛ եւ այն էլ խաչուածին" (Ա Կորնթացիս 2։2)

Այո, եկ տուն եկեղեցին։ Նաև լսիր քարոզչութանը եւ եկ Հիսուսին։ Ապաշխարիր եւ վստահիր Հիսուս Քրիստոսին։ Իր Արիւնը քեզ կ՛մաքրի բոլոր մեղքերից! Նա մեռաւ որպեսզի քո մեղքերի վարձքը վճարի եւ հարութիւն առաւ որ հաւիտենական կեանք ունենաս! Եկ Իրեն եւ վստահիր Իրեն - եւ փրկուիր! Լսիր այս իմ քարոզին, ինչպես Պենտեկոստէի ժամանակւա մարդիկ լսեցին, եւ Հիսուս Քրիստոս քեզ էլ կ՛փրկէ! Երգիր վերջին երգը թերթիկիդ վրա, " Եկ տուն ընթրիքի։

Եկ տուն Հիսուսին, սեղանը պատրաստ է;
Եկ տուն ընթրիքի որ միասին հացը կտրենք։
Հիսուս մեր հետ է, ուրեմն թող ասենք,
Եկ տուն ընթրիքի եւ միասին հացը կտրենք!
Եկ տուն եկեղեցին եւ կեր, քաղցր հաղորդակցութեան համար,
Հաճելի առիթ պիտի լինի, երբ նստենք ուտելու!

Հաղորդակցութիւնը քաղցր կ՛լինի եւ ընկերներդ այստեղ կ՛լինեն;
Կ՛նստենք սեղանին շուրջ, մեր սրտերը լեցուած ուրախութեամբ․
Հիսուս մեզ հետ է, ուրեմն թող ասենք,
Եկ տուն ընթրիքի եւ միասին հացը կտրենք,
Հաճելի առիթ պիտի լինի, երբ նստենք ուտելու!
Մեծ քաղաքի մարդիկ, անհոգ են թւում;

Քիչ ունեն մատուցանելու եւ ոչ սեր բաժնեկցելու։
Բայց եկ տուն Հեսուսին եւ կ՛իմանաս,
Ընթրիքը սեղանին է եւ ընկերութիւն բաժնեկցելու!
Հաճելի պահ պիտի լինի, երբ նստենք ուտելու։
Եկ տուն Հիսուսին, սեղանը պատրաստ է;
Եկ տուն ընթրիքի եւ կ՛կերակրուես։

Քո ընկերները կ՛սպասեն քեզ, ուրեմն թող ասենք,
Եկ տուն ընթրիքի հացը միասին կտրելու!
Եկ տուն եկեղեցին եւ կեր, քաղցր հաղորդակցութեան համար,
Հաճելի պահ պիտի լինի, երբ նստենք ուտելու!
   (“Come Home to Dinner” by Dr. R. L. Hymers, Jr.,
      to the tune of “On the Wings of a Dove”).

Դկ․ Չան խնդրեմ մեզ առաջնորդիր աղոթքին մեջ։

Եթէ օրհնւել ես այս քարոզով խնդրեմ գրիր Դր․ Հայմերին և իրեն տեղեակ պահիր - rlhymersjr@sbcglobal.net. Որևէ լեզւով կարող ես գրել, բայց եթէ կարող ես Անգլերեն գրիր․

(ՔԱՐՈԶԻՆ ԱՒԱՐՏԸ)
Դուք կրնաք Dr. Hymers-ի քարոզները կարդալ ամէն շաբաթ համացանցի
հետեւեալ կայքի վրայ. www.realconversion.com. Կտեցէք կոճակը “Sermon Manuscripts” վրայ:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Դուք կրնաք անգլերէն լեզուով` ե-մակով (email) կապուիլ Dr. Hymers-ի հետ
հետեւեալ. rlhymersjr@sbcglobal.net. Հածացանցով: Կրնաք գրել իրեն փոստով
հետեւեալ հասցէին. P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Հեռաձայնել իրեն
հետեւեալ թիւին. (818) 352-0452:

Նախքան քարոզ Աստծոյ խոսքը ընթերցեց Պրն․ Աբել Փրուդհօմը ։ Գործք Առաքելոց 2։41-47
Նախքան քարոզ մեներգը երգեց Պրն․ Բենջամին Քինքէյդ Գրիֆիթը։
“Blest Be the Tie That Binds” (John Fawcett, 1740-1817).


ՆԱԽԱԳԻԾ՝

Տեղային եկեղեցու կարեւորութիւնը

THE IMPORTANCE OF THE LOCAL CHURCH

Դկ․ Ր․ Լ․ Հայմեր
Dr. R. L. Hymers, Jr.

"Եւ Տերն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ" (Գործք Առաքելոց 2։47)

(Գործք Առաքելոց 8։1; Եփեսացիս 5։23; Գործք Առաքելոց 16։31)

I.   Առաջին, եկեղեցի գալով քո մենակութիւնը կ՛բժշկուի։
Ծննդոց 2։18; Ղուկաս 14։23

II.  Երկրորդ, միայն եկեղեցի գալով չես փրկւելու։
Հովաննէս 3։7; Մատթէոս 11։28; Հռովմայեացիս 10։10;
Գործք Առաքելոց 16։31

III. Երրորդ, եկեղեցի գալով, Աստծոյ խոսքի ազդեցութեան տակ կ՛լինես։ Հռովմեայեցիս 10։14; Գործք Առաքելոց 2։41;
Ա Կորնթացիս 1։23։ 2։2