Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՆԱ ԼՍԵՑ ՔԱՐՈԶՆԵՐԸ ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՔ ՉՓՐԿՎԵՑ

HE HEARD THE SERMONS BUT WAS NEVER SAVED!
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Երեկոյան, Դեկտեմբեր 2, 2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 2, 2012

«Որովհետեւ Հերովդէսը Հովհաննեսից վախենում էր՝ նրան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նրան, եւ նրանից լսելով շատ բան էր անում, եւ քաղցրությունով լսում էր նրան» (Մարկոս 6:20):


Հերովդէս Անտիպասը եղել է Հերովդես Մեծի որդիներից մեկը, որը և թագավորում էր, երբ Հիսուսը ծնվեց: Հերովդէս Անտիպասը կոչվում էր «Հերովդէս Տիրակալ» քանզի նա Գալիլեայի մեկ քառորդի ղեկավարն էր: Գալիլեացիների կողմից նա նաև կոչում էր «Թագավոր Հերովդէս»: Նա ամուսնացել էր Հերովդիայի հետ, որը իր եղբայր Ֆիլիպի կինն էր եղել: Հովհաննես Մկրտիչը վրդովված էր, որ Իսրաելի ղեկավարը կարող է այդպիսի խայտառակ մեղք գործել: Նա խիստ կշտամբեց Հերովդէսին այս առումով: Հերովդէսը հրամայեց Հովհաննեսին բանտարկել քանզի Հերովդիան այդպես կամեցավ: Նա ատում էր Հովհաննես Մկրտչին, որովհետև նա դեմ էր խոսացել իր ամուսնության մասին Հերովդեսի հետ: Կոչելով նրան «աղվես» (Ղուկաս 13:32): Հիսուսը ցույց է տալիս Իր անհամաձայնությունը Հերովդեսի խորամանկության և նենգ բնավորության համար: Հերովդես Անտիպասը նաև շատ սնահավատ էր, տատանվող և երկու մտքանի: « Հերովդիան վեճ ուներ ընդդեմ ( Հովհաննես Մկրտչի) և պետք է որ սպաներ նրան, սակայն չէր կարող» (Մարկոս 6:19):

«Որովհետև Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր՝ նրան արդար եւ սուրբ մարդ կանչելով, եւ պահում էր նրան եւ նրանից լսելով շատ բան էր անում եւ քաղցրությունով լսում էր նրան» (Մարլոս 6:20):

Այս տեքստի մեջ մենք տեսնում ենք Հերովդեսը հարգում է Հովհաննես Մկրտչին, ուրախությամբ լսում է նրան քարոզելուց, շատ բաներ արեց որ Հովհաննեսը իրեն ասել էր որ անի, սակայն նորից նրան հավերժ կործանեց:

Մի քանի շաբաթ առաջ ես խոսում էի Ֆելիքսի, Հռոմեացի Կուսակալի մասին, որ Առաքյալ Պողոսը քարոզում է Գործք 24: Ֆելիքսը դողում էր, երբ Պողոսը խոսում էր, բայց նա չզղջաց և չվստահեց Քրիստոսին: Նա շատ անգամններ կանչում էր նրան «և խոսում իր հետ» (Գործք 24:26): Սակայն նա երբեք չփոփոխվեց: Ես չեմ կարող հիշել մեկ ուրիշ մարդու Նոր Կտակարանից, որ այդքան քարոզներ լսի առանց փրկվելու: Իսկ հետո Պարոն Գրիֆտը ինձ հիշեցրեց Հերովդեսի մասին, որի մասին խոսում ենք այսօր մեր տեքստում:

«Որովհետեւ Հերովդէսը Հովհաննեսից վախենում էր՝ նրան արդար և սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նրան եւ նրանից լսելով շատ բան էր անում, եւ քաղցրությունով լսում էր նրան» (Մարկոս 6:20):

Ահա, հետևաբար մի մարդ, որ ներկայացնում է բոլոր նրանց, որոնք գալիս են եկեղեցի լսում են քարոզները ուրախությամբ, որոնք փոխում են ինչ որ բան իրենց կյանքում, բայց չեն զղջում և վստահում Քրիստոսին: Եթե դուք եկեղեցի էք եկել , սակայն չէք փոփոխվել , մտածեք որոշ դեպքեր Հերովդեսի կյանքից և համեմատեք ձերի հետ:

I.Առաջին, Հերովդեսը պաշտում էր Հովհաննեսին:

«Որովհետեւ Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր նրան արդար և սուրբ մարդ համարելով» (Մարկոս 6:20):

Մատթյու Հենրին ասել է, « Հնարավոր է որ մարդ ունենա մեծ ակնածանք դեպի...լավ քահանաների....և դեռ լինի վատ մարդ» (ինքն իրեն):

Դուք կարող էք հարգել քարոզչին: Դուք կարող էք ասել, որ նա «ճիշտ մարդ է , և սուրբ» - և դեռ լինել չփրկված: Ես հիշում եմ մի մարդու, որ գալիս էր Չինական Մկրտիչ եկեղեցի, երբ ես այնտեղ էի: Նա քահանային ասաց, Դր. Լին, մեծագույն մարդ է, ինչպես որ անկասկած նա էր: Այս մարդը մտածում էր Դր. Լին մի այնպիսի իմաստուն և սուրբ Աստվածաշունչի ուսուցիչ է, որ նա ցանկանում է իր ողջ ընտանիքը տեղափոխել մեկ այլ Մկրտիչ եկեղեցուց մեր եկեղեցի, որ նրանք կարողանան յուրաքանչյուր Կիրակի լսել Դր. Լինի քարոզները: Նա նստում էր եկեղեցում Կիրակի օրերը, և զմայլված լսում էր մինչ Դր. Լին քարոզում էր: Նա միշտ մեջբերումներ էր կարդում Դր. Լինին գրեթե ամեն անգամ խոսակցության ժամանակ: Սակայն մի քանի տարի հետո նա սկսեց կարդալ գրվածքները Գերմանացի խորհրդապաշտի Ջակոբ Բոհեմ անունով(1575-1624): Բոհեմը շատ յուրահատուկ , և ոչ ավանդական գրող էր, և շատ այլաբանական ու տարօրինակ Սուրբ Գրքի մեկնաբանությամբ: Այս մարդը սկսեց մեջբերել Բոհեմից Դր. Լինին, և նույնիսկ կանգնելով կարդաց Բոհեմի գրվածքներից մի հատված աղոթքի ժամանակ: Նա այնպես էր տարվել այս խորհրդապաշտով, որ շուտով բանավեճի մեջ մտավ Դր. Լինի հետ և լքեց եկեղեցին: Ետ նայելով ես կասկածում եմ թե այդ մարդը իրոք կրոնափոխված էր: Նա հարգում էր և երկրպագում էր Դր. Լինին: Սակայն վերջում, ինչպես որ Հերովդէս Անտիպասը նա մերժեց քահանային, ինչպես Հերովդէսը վերջապես մերժեց Հովհաննես Մկրտչին:

Շատ դեպքերում մարդ պետք է քարոզչից առաջ նայի և գտնի Քրիստոսին Իրենով: Քարոզիչը հրահանգում է մարդկանց մինչև նրանք զղջան ու ընդունեն ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մեջ(նայի Բ. Տիմոթէոս 2:25): Հերովդէսը երբեք չերկրպագեց ու չհիացավ Հովհաննես Մկրտչով: Նա երբեք չդիմեց Հիսուսին, և չփրկվեց: Սպուրջիոնը ասել է,

      Չնայած որ նա սիրում էր Հովհաննեսին, (Հերովդէսը) երբեք չնայեց Հովհաննեսի Վարպետին: Հովհաննեսը երբեք չէր ցանկանում ինչվոր մեկին աշակերտ ունենալ, բայց նա լաց եղավ, «Ահա, Ատծո Գառը»: Հերովդէսը կարճ ժամանակով Հովհաննեսի հետևորդն էր բայց ոչ Հիսուսի: Ձեր համար շատ հեշտ է լսել քարոզչի քարոզները և սիրել ու պաշտել նրան, սակայն դեռ քարոզչի Վարպետը անճանանչ լինի ձեզ համար: Ես աղոթում եմ ձեր համար թանկագին ընկերներ թույլ մի տվեք որ այս պատահի ձեր հետ: Դուք պետք է որ Քրիստոսին դիմեք, մեր ողջ քահանայությունը Հիսուս Քրիստոսն է: Մենք ցանկանում ենք որ դուք նրա մոտ գնաք, նրա ներումը փնտրեք, նրան վճարելու, նրան փոխելու ձեր սիրտը, նրան նոր կյանք, քանզի ապարդյուն կլինի եթե դուք լսեք ամենահավատարիմ քարոզչին, և չլսեք քարոզչի Վարպետին և չհնազանդվեք Ավետարանին:Դուք կլինեք Հերովդէսներ
      , և ոչինչ ավելին, մինչ աղոթքը կուղեկցի ձեզ դեպի Հիսուս Քրիստոս( Ս. Հ. Սպուրջիոն, « Հովհաննեսը և Հերովդէսը» Մայրաքաղաքային Աղոթատան Ամբիոն , Ծավալ XXVI, Ուխտագնաց Հրատարակություն, 1972, էջ 404):

II. Երկրորդ, Հերովդեսը շատ բաներ արեց երբ լսեց Հովհաննեսին քարոզելուց:

«Որովհետև Հերովդէսը Հովհաննեսից վախենում էր՝ նրան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նրան եւ նրանից լսելով շատ բան էր անում...» (Մարկոս 6:20):

Հերովդէսը շատ բաներ արեց, երբ լսեց Հովհաննեսը քարոզելուց: Սակայն նա երբեք չազատվեց Հերովդիայից: Նա իր ազգակիցն էր, և ամուսնացել էր իր եղբոր հետ: Նա մայրն էր իր եղբոր երեխաների: Սակայն Հերովդէսը հրաժարվեց իր առաջին կնոջից, որը հավատարիմ էր իրեն շատ տարիներ, և միացավ այս չար, անաստված կնոջը, այդ Հերովդիային: Հերովդէսը արյունապղծություն էր կատարում նրա հետ: Այս կնոջ ազդեցությունը իր վրա հայհոյանք և կործանում էր:

Շատ տղամարդիկ և կանայք կործանվում են պահելով մտերմիկ հարաբերություն չփրկված անձի հետ: Աստվածաշունչը ասում է,

«Ահավատների հետ այլախառն լծակից մի լինիք» (Բ. Կորնթացիս 6:14):

Աստվածաշունչը ասում է,

«Դրա համար նրա մեջից դուրս եկեք ու բաժանվեք» (Բ. Կորնթացիս 6:17):

Աստվածաշունչը ասում է,

«Արդ ով որ կարողանա աշխարհի բարեկամ լինել, իր անձը Աստծո թշնամի կանի» (Հակոբոս 4:4):

Մենք տեսնում ենք երիտասարդ մարդկանց այնպիսի մի ուժով ղեկավարվում են իրենց վատ ընկերներից որ չեն կարողանում իրենց կորած ընկերներին լքել ու դառնալ Քրիստոսին: Սպուրջեոնը ասել է, «Միշտ էլ վտանգավոր է լինել չփրկված ընկերների ազդեցության տակ, Աստված օգնի դուրս գալ այդ ազդեցությունից (կամ) դուք կլինեք ինչպես Հերովդէսը, և ոչինչ » (էջ 406):

Հերովդէսը «շատ բաներ արեց» երբ լսեվ Հովհաննես Մկրտիչին քարոզելուց, բայց նա չհրաժարվեց այդ գարշելի կնոջից: Հովհաննես Մկրտիչը նրան զգուշացրեց , «Դա օրինական չէ քեզ համար քո եղբոր կնոջը ունենալ» ( Մարկոս 6:18): Եթե նա զղջար ու հրաժարվեր նրանից, և վստահեր Հիսուսին, ապա Հերովդէսը կփրկվեր: «Բայց» ինչ որ մեկը կարող է ասել,« դա շատ դժվար էր նրա համար այդպես վարվելը»: Այո, ես գիտեմ միշտ էլ «դժվար» է թվում թողնել կործանված ընկերոջը, կամ էլ սիրած մեղքը: Սակայն այդպիսի մեղքի մեջ մնալը վերջում ավելի դժվար է: Եւ Հերովդէսը դահիճին ուղարկեց գլխատելու Հովհաննես Մկրտչին, և նա նրա գլուխը բերեց սկուտեղի վրա այդ պիղծ ու արհամարհելի կնոջը, որին Հերովդէսը ցանկացավ ավելի քան Քրիստոսին:

Սպուրջիոնը ասել է, «Այսպիսով այս պատահում է նաև շատ ուրիշ ունկնդիրների հետ, նրանք դառնում են զրպարտողները և հալածողները այդ նույն քարոզիչների, որոնց մի ժամանակ պաշտում էին: Որոշ ժամանակ հետո մարդուն դուր չի գալիս կշտամբանքը, և նրանք շարունակում են իրենց դժգոհությունը մինչ նրանք ծաղրում են այն ամենը որ իրենց ակնածանքն էր: Զգուշացեք՛: Ես աղոթում եմ ձեր համար, զգուշացեք՛ թե ինչպես է մեղքը ձեզ կործանում: Անձը պետք է որ լինի ավետարանական , իսկ եթե ոչ, նա կարող է որոշակի պայմաններում գտնվել որ հնարավոր է դառնա ատող անձ և հալածողը ճշմարտության, որին մի ժամանակ ճանաչում էր» (էջ 407):

Ինչպես որ դուք գիտեք, որոշ մարդիկ որոնք ատում են այս եկեղեցին , և հարձակվում են մեր վրա, մի ժամանակ մեր ընկերներն էին, որոնք աոթում էին մեր հետ, և ասում էին մեզ որ սիրում էին մեզ: Ճշմարտություննը այն է, որ իրենք սիրում էին մեղքը, և իրենց ատելության արմատները այդտեղ են թաքնված: Հիսուսը ասել է,

«Եթե այս աշխարհիցը լինէիք, ապա աշխարհը իրանը կսիրեր, բայց որովհետև աշխարհիցը չէք այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը դրա համար աշխարհը ատում է ձեզ» (Հովհաննես 15:19):

III. Երրորդ, Հերովդէսի խղճմտանքը իրեն հանգիստ չի տալիս:

Դր. Չէինի Սուրբ Գրքից կարդացած մի հատվածը քարոզից առաջ այս բառերն էին պարունակում,

«Եւ Հերովդէս թագավորը լսեց (Հիսուս)....և նա ասաց, թե Հովհաննես Մկրտիչը մեռելների միջից հարություն է առել, և նրա համար զորություններ են գործվում նրանով» (Մարկոս 6:14):

Մատթու Հենրին ասել է, « Նա վախենում էր Հովհաննեսից երբ նա ապրում էր, և հիմա երբ նա կարծում էր, որ նրանից ազատվեց, տաս անգամ ավելի էր նրանից վախենում, երբ նա մեռած էր: Հզոր մեկը կարող է նաև վախենալ ուրվականից, սարսափով մեղադրելով խղճմտանքին»:

Վերջում, Հերովդէսի ոչ՛ ահեստը , ոչ՛ խորամանկությունը չկարողացավ փրկել նրան: Թագավոր Արետը, որը Նիբիտան երկրի տիրակալն էր, որի դուստրը Հերովդէսի առաջին կինն էր հանդիսանում, որին լքեց Հերոյդասի համար, իր զորքերը ուղարկեց Հերովդէսի դեմ վրեժ առնելու իր դուստեր համար: Այս էլ պատճառ հանդիսացավ Հերովդէսի կործանմանը: Նա Հռոմեական ինքնակալի Կալիգուլաի առջև կանչվեց: Կայսրը զավթեց իր ողջ հարստությունը և նրան աքսորեց Ֆրանսիայի անորոշ մի վայր: Հետագայում նա աքսորվում է Իսպանիա, որտեղ և մահանում է աղքատության մեջ: Այսպիսով իր կյանքի վաղ տարիները վերջացան, «Եւ դժոխքում մինչ տանջանքի մեջ էր գտնվում աչքերը բարձրացրեց» (Ղուկաս 16:23):

Հերովդէսը լսեց Հովհաննես Մկրտչի քարոզը, «և երբ նա լսեց նրան , շատ բաներ էր անում, և լսում էր նրան ուրախությամբ»- բայց նա երբեք չզղջաց և նա երբեք չվստահեց Հիսուսին: Հովհաննեսը քարոզեց Հիսուսին, բայց նա երբեք չվստահեց Փրկիչին:

Այստեղ ձեզանից ոմանք այս երեկո, որոնք եկել են լսելու քարոզ մեր եկեղեցում: Դուք եկել էք, բայց դուք չէք զղջացել, և դուք չէք վստահել Հիսուսին: Ես զգուշացնում եմ ձեզ, որ ձեր վերջը ավելի լավը չի լինելու քան Հերովդէս Անտիպասինը: Դուք շատ բաներ էք անում: Դուք հնարավոր է հագնվեք գեղեցիկ եկեղեցու համար: Դուք նույնիսկ կարող էք կրել Աստվածաշնչի ուսուցման գրքույկը: Դուք հնարավոր է երգեք օրհներքը, և դառնաք ավետարանական: Այո, դուք կարող էք շատ բաներ անել, ինչպես Հերովդէսն էր գործում:

Հերովդէսը Հիսուսին տեսավ մեկ անգամ, շատ կարճ, Փրկչի խաչելությունից առաջ: Բայց «Հերովդեսը իր զինվորների հետ ծաղրեց նրան...և նորից ուղարկեց Պիղատոսին» Հռոմեացի վերակացուին (Ղուկաս 23:11): Այս անգամ Հերովդէսի սիրտը կարծրացած էր այնքան որ նա ծաղրեց Աստծո Որդուն Իր դեմքին: Այդ էլ կպատահի ձեր հետ, եթե դուք շարունակեք լսել քարոզները, բայց հրաժարվեք վստահելու Հիսուսին: Չնայած որ Նա մահացավ Խաչին, որ վճարի մեր մեղքերը, և համբարձվեց նորից մեր արդարացումի համար, սակայն մեկ օր դուք կտրվեք ձեր կարծրացած սրտին, և Դժոխքի հավերժ կրակին, ինչպես որ Հերովդէս Անտիպասը: Նա լսեց քարոզները, բայց նա երբեք չփրկվեց: Օ՜հ, թող որ այդ ձեր տխուր վերջը չլինի: Ամեն:

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն: Մարկոս 6:14-20:
Քարոզից առաջ մեներգիչ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Գրեթե Համոզվեց» ( Ֆիլիպ Պ. Բլիս, 1838-1876):


ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

ՆԱ ԼՍԵՑ ՔԱՐՈԶՆԵՐԸ ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՉՓՐԿՎԵՑ

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.

«Որովհետեւ Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր՝ նրան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նրան եւ նրանից լսելով շատ բան էր անում եւ քաղցրությունով լսում էր նրան» (Մարկոս 6:20):

(Ղուկաս 13:32, Մարկոս 6:19, Գործք 24:26)

I.   Առաջին, Հերովդէսը հիանում էր Հովհաննեսով, Մարկոս 6:20,
Բ. Տիմոթէոս 2:25:

II.  Երկրկրորդ, Հերովդէսը շատ բաներ արեց, երբ լսեց Հովհաննեսը
 քարոզելուց, Մարկոս 6:20: Բ. Կորնթացիս 6:14, 17,
Հակոբոսի 4:4,  Մարկոս 6:18, Հովհաննես 15:19,

III. Երրորդ, նրա խիղճը հանգիստ չէր տալիս Մարկոս 6:14,
Ղուկաս 16:23, 23:11

: