Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ THE WORK OF AN EVANGELIST Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր. Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես «Ավետարանիչ գործը գործիր» ( Բ. Տիմոթէոս 4:5): |
«Ավետարանիչ» թարգմանված բառը երեք անգամ է միայն նշվում նոր կտակարանում: Դա տրված է մեր տեքստի մեջ, Գործք 21:8 և Եփեսացիս 4:11: Հունարեն «նշանակւմ է Ավետարան քարոզի»(ես եկել եմ): Եփեսացիս 4:11 «ավետարանականները» համարվում են որպես շնորհալի մարդիկ հաջորդելով «առաքյալներին» և «մարգարեներին»: «Ավետարանականները» մարդիկ էին Աստծո կողմից տրված եկեղեցիներում քարոզելու փրկության լավ լուր Քրիստոսի միջով անհավատներին: Տիմոթէոսը քահանա էր, որին Առաքյալ Պողոսը ասաց «ավետարանիչների գործը կատարիր»: Այդ նշանակում է, որ քահանան պետք է քարոզի լավ լուրը չփրկվածներին, որոնք կգան իր եկեղեցի, և իհարկե բոլոր մնացած աշխարհային անհավատները, որոնք կայցելեն եկեղեցի: Այն ինչ Առաքյալը ասաց Տիմոթէոսին դա վերաբերում է բոլոր քահանաներին «ավետարանիչների գործը կատարեք» : Դր. Ջոն Ջիլլ (1697-1771) ասել է «այդպիսի գործ կատարելը չի նշանակում խրատել կամ էլ դասախոսել , այլ քարոզել խաղաղություն, ներում, արդարություն, կյանք, և փրկություն միայն Հիսուս Քրիստոսի շնորհիվ, և Աստծու ողորմածությամբ ստանալու անվճար նվերը»( Ջոն Ջիլլ, Նոր Կտակարանի Բացատրությունը, Մկրտիչ Դրոշակակիր, վերատպված 1989,ծավալ III, 340 էջ, Բ. Տիմոթէոս 4:5):
Այժմ այս կարծես բավական հեշտ է թվում: Քահանաներին ասվել է, որ քարոզեն փրկությունը Քրիստոսի միջոցով միայն: Եւ այդպես էլ վարվում էին քահանաները դարեր շարունակ: Այս վերջին օրերին քահանաներից շատ շատերը ամեն ինչ շփոթացրել են: Ինչպես որ Սողոմոնն էր ասում, «Աստված մարդուն ազնիվ է ստեղծել, բայց նրանք ձգտում են գյուտարարության» (Եկլեզիաստես 7:29):
Փոխարեն ավետարանական քարոզներ քարոզելու, շատ քահանաներ քարոզում էին այսպես կոչված «բացատրական» քարոզներ, վերջում էլ հրավիրատոմսեր «բաժանում»: Նրանցից շատերը չեն էլ իմանում թե ինչպես քարոզեն ավետարանական քարոզներ: Եւ «հրավիրատոմսերն» էլ բաժանում են բացատրությունից հետո, նույնիսկ չնշելով Ավետարանը բացարձակապես մոռանալով Քրիստոսի մահը և հարությունը: Այս շատ ցավալի է ինձ համար: Մենք հարկավոր է, որ կատարենք ինչ որ Առաքյալը մեզ ասաց, որ կատարենք շատ հասկանալի լեզվով« Ավետարանիչների գործը կատարեցեք»:
Մենք երբեք չենք կարող ենթադրել, որ մարդիկ գիտեն Քրիստոսը մահացավ իրենց մեղքերի համար: Մենք երբեք չենք կարող ենթադրել, որ նրանք գիտեն որ նա բարձրացավ մահացածներից նրանց վերականգնելու համար: Ես հիշում եմ մի ծեր Չինացի կնոջ, որը եկեղեցի էր հաճախում տարիներով և որտեղ նա Աստվածաշունչի խճճված «բացատրություն» էր քարոզում: Իսկ երբ նրան հարցրեցի թե ինչպես է մարդը փրկվում նա ավելի լավ պատասխան ինձ չտվեց քան մի Հռոմեացի կաթոլիկ: Մենք երբեք պետք չէ ենթադրենք, որ մեր ունկնդիրները փրկված են, ոչ էլ որ Ավետարանից որոշ գիտելիքներ ունեն:
Մի մարդ է նշվում Նոր Կտակարանից որին կոչում էին «ավետարանիչ»: Նրան կոչում էին «Փիլիպպոս ավետարանիչ» Գործք 21:8: Դր. Չեինը արդեն կարդաց այդ հատվածը իմ քարոզից առաջ, մենք կարդացինք ավետարանչական հանդիպումների մասին այս հատվածում: Առանց մանրամասնություններում խորանալու, որ յուրահատուկ է ավետարանչական այդպիսի հանդիպումներին: Ես կարող եմ մատնանշել մի քանի ընդհանուր առանձնահատկություններ որ ուղեկցել է, Աստված-օրհնի ավետարանական ծառայությունների:
I. Առաջին, երբ Փիլիպպոսը քարոզում էր բավականաչափ ոգևորիչ էր:
Ես նորից մի հատված կկարդամ, որը Դր. Չէնը կարդաց քարոզից առաջ:
«Եւ Փիլիպոսն իջավ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նորանց: Ժողովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խոսածներին, լսելով եւ տեսնելով այն նշաններն, որ անում էր: Որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողների շատերիցը, մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս: Եւ շատ անդամալույծներ եւ կաղեր բժշկվում էին: Եւ մեծ ուրախություն եղավ այն քաղաքում» (Գործք 8:5-8):
Ես կարծում եմ միայն կարդալով այդ հատվածը կհուզվեք: Ավետարանական այս հանդիպումը դարձավ վերածնունդ: Ես մի քանի անգամ եմ այս նկատել: Ոչինչ այնքան ցնցող չէ, որքան որ ցանկությունը ավելի լավ խոսակցության հետաքրքիր ինչպիսին էր այս հանդիպումը: Ոչ մեկը ցանկություն չուներ իր ժամացույցի ժամը ստուգելու այսպիսի հանդիպման ժամանակ: Ես ներկա եմ գտնվել այդպիսի ծառայության Սկզբունքային Մկրտիչ եկեղեցում Հարավային նահանգային մի քանի տարի առաջ: Հանդիպումը շարունակվեց մինչ կեսգիշեր: Այն նախատեսված էր վերջացնել երեկոյան 7:30, սակայն այն շարունակվում էր: Ի՞նչ էք կարծում: Ոչ ոք սրահը լքելու ցանկություն չուներ: Այնտեղ մայրեր կային մանկասենյակում, սակայն նրանք ինքնամոռաց էին: Յուրաքանչյուր մարդ փոխադրվել էր Հիսուս Քրիստոսին միայն լսելով պարզ Ավետարանական քարոզը: Յոթանասուն հինգ մարդ հույսով եմ որ փոփոխվեցին այդ երեկոյան ծառայության ժամանակ: Մարդիկ լաց էին լինում: Մարդիկ բացականչում էին: Մարդիկ երգում էին: Այն շատ խրախուսելի էր- շատ զգայացունց ծառայություն էր որ ես երբևէ ներկա եմ եղել:
Սակայն ես հաճախ հանդիպում եմ ավելի ցածր մակարդակ, շատ ուրիշ ավետարանական ծառայություններում: Երգեցողություն հատուկ ազդեցություն է թողնում այնտեղ: Քարոզչությունը հմայիչ է, և աղոթքները բոլորի ուշադրության կենտրոնում են: Մի զգացողություն այդպիսի ծառայությունների ժամանակ այն է որ Աստված կյանքի փոփոխություն է նվիրում: Այդ պատահեց նաև Սամարիայում - այդպես է նաև բարձր մակարդակի ավետարանչական ծառայություններում:
II. Երկրորդ, Փիլիպպոսը քարոզեց Քրիստոսին:
«Եւ Փիլիպպոսն իջավ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նրանց» ( Գործք 8:5):
Ահա այս է պատճառը որ նրանք «ավետարանականների գործն էին կատարում» որի մասին մեզ տեղեկացնում է Գործք գիրքը: Նրանք Քրիստոսին էին քարոզում: Նրանք Քրիստոսին էին քարոզում: Նրանք Քրիստոսին էին քարոզում: Ահա՛ թե ինչու, այն Սամարիայում տեղի ունեցավ: Փիլիպպոս ավետարանիչը «քարոզեց Քրիստոսին նրանց մեջ»: Այդպես էր նաև երբ Պետրոսը քարոզում էր Կառնելիոսի տանը: Պետրոսը ասում է,
«Մեզ Աստուածանից առաջագույն ընտրված վկաներիս որ կերանք ու խմեցինք նրա հետ՝ նորա մեռելներից հարություն առնելուց հետո: Եւ պատվիրեց մեզ ժողովրդին քարոզել՝ եւ վկայություն դնել թե ինքն է Աստուածանից սահմանված դատավորը մեռելներին եւ կենդանիներին: Բոլոր մարգարեները վկայություն են տալիս նրա մասին, որ նրա անունով մեղքերի թողություն կառնեն բոլոր նրան հավատացողները» (Գործք 10:41-43):
Պետրոսը քարոզեց Քրիստոսին նրանց մեջ: Նաև այս տեղի ունեցավ , Կիպրոսի և Կիւրենացի Քրիստոնյաները եկան Անտիոք «խոսում էին Հույների հետ քարոզում էին Տեր Հիսուսին»:Եւ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր:Եւ մեծ քանակությամբ մարդիկ հավատացին և դարձան Տիրոջը»(Գործք 11:20,21): Եւ այսպես է ասվում ըստ Գործք Գրքի: Քրիստոսը քարոզվեց: Քրիստոսը քարոզվեց: Պետրոսը այնպես էր տարվել ավետարանական քարոզով, որ նա Կորնթացիս այս ցնցող տողերը ասաց,
«Քանզի միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչվածին» ( Ա. Կորնթացիս 2:2 ):
Նրանց ավետարանությունը այնքան Քրիստոս-կենտրոնացած էր, որ Կայսեր Ներոն ասում է ,« Այս Քրիստոնյաները պաշտում են մեռած Եբրայեցուն: Այո բայց նա միայն կիսով էր իրավացի : Այո, Քրիստոսը մահացած էր, բայց Պետրոսը հաստատուն խոսեց Դատարանում,
«Աստված նրան Առաջնորդ եւ Փրկիչ բարձրացրեց իր աջովը, որ Իսրայելին ապաշխարհություն եւ մեղքերի թողություն տա: Եւ մենք նրան վկաներն ենք այս բանի համար, եւ Սուրբ Հոգին էլ որ Աստծո իրան հնազանդողներինն տվեց »(Գործք 5:31-32):
Այս է Աստվածաշունչը քարոզում: Այս է իրական ավետարանությունը: Այս է ավետարանականների գործը: Թող որ յուրաքանչյուր քարոզիչ Աստծո կամքով Ամերիկայում և աշխարհքիս բոլոր անկյուններում քարոզեն Քրիստոսը այդպես այս ժամանակներում: Երգեք՛ համար 6 երգը ձեր երգացանկից:
Ես սիրում եմ պատմել անմեղ պատմություններ այստեղ,
Հիսուսի և Իր հաղթանակի,Հիսուսի և Իր սիրո,
Ես սիրում եմ պատմել պտմությունը քանզի գիտեմ ճշմարիտ է այն,
Այն բավարարում է իմ բուռն ցանկությունները որ ուրիշ ոչինչ չի կարող
Ես սիրում եմ պատմություն պատմել, մինչև որ քեզանով հաղթանակեմ
Պատմելու եմ հին, հին պատմություն Հիսուսի և Իր սիրո մասին:
Ես սիրում եմ պատմել պատմություն, ավելի հրաշալի է այն թվում,
Քան թե բոլոր ոսկյա իրերը մեր բոլոր ոսկյա երազներում,
Ես սիրում եմ պատմել պատմությունը, այն շատ կարևոր է ինձ համար,
Եւ այս է պատճառը, որ ես այժմ պատմում եմ քեզ
Ես սիրում եմ պատմել պատմությունը մինչ հաղթանակը պարուրի
Պատմելու հին հին պատմությունը Հիսուսի և Իր սիրո:
Ես սիրում եմ պատմել պատմությունը հաճելի է այն կրկնել,
Եւ ամեն անգամ հրաշալիորեն շատ ավելի քաղցր է հնչում,
Ես սիրում եմ պատմել պատմությունը, շատերին որ երբեք չեն լսել
Փրկության ուղերձը Աստծու սուրբ Բառերով հղված,
Ես սիրում եմ պատմել պատմությունը մինչ հաղթանակ,
Պատմել հին, հին պատմությունը Հիսուսի և Իր սիրո:
Ես սիրում եմ պատմել պատմությունը, նրանց որ լավ գիտեն,
Թվում է քաղցած և ծարաված լսելու համար ողջ պատմությունը,
Իսկ հետո հաղթանակի տեսարաններում ես երգելու եմ նոր նոր երգ,
Մինչ դա կլինի հին հին պատմությունը որ ես այդքան շատ եմ սիրում,
Ես սիրում եմ պատմել պատմությունը մինչ իմ անձը կլինի հաղթական
Պատմելու հին հին պատմությունը Հիսուսի և Նրա սիրո:
(«Ես Սիրում եմ Պատմել Պատմությունը») Ա. Կատերին Հանկի, 1834-1911):
Խաչելությունից մի գիշեր առաջ Հիսուսը Իր Աշակերտներին տարավ Գեթսեմանի մութ Այգին: Աշակերտները քնած էին երբ Հիսուսը աղոթում էր: Աշխարհի մեղքերը Նրա վրա դրվեցին այդ Այգու մեջ: Մեր մեղքերի ծանրությունը բեռնավորել էին Նրան, և Նա «քրտնել էր ու արյան կաթիլներ էին թափվում Նրա վրայից քրտինքի փոխարեն» (Ղուկաս 22:44): Մինչ Նա աղոթում էր մի խումբ զինվորներ քահանայապետի հրամանով եկան ու ձերբակալեցին Նրան: Եւ տարան Նրան քահանայապետի մոտ: Նրանք «հարվածեցին Նրա դեմքին» ( Ղուկաս 22:64 ): Նրանք պոկեցին Նրա մորուքը և թքեցին Նրա դեմքին ( Եսայիա 50:6 ): Եւ հետո տարան Նրան Հռոմեացի կառավարիչի մոտ Պոնթիոս Պիղատոսին: Իսկ այս Պիղատոսը մտրակեց Նրա մեջքին այնքան մինչև որ արյունը թափվեց Նրա ոտքերից: Թագ գործեցին փշերից ու սխմեցին Իր գլխի վրա: Արյունը թափվում էր Իր երեսի ու աչքերի վրայով: Իսկ հետո էլ նրանք խաչը Նրա արյունահոս մեջքին դնելով տանում էին խաչելության վայրը: Նրա ձեռքերը ու ոտքերը մեխեցին: Եւ Նրա խաչը բարձրացրեցին: Նա կախված էր խաչից մինչ ամբոխը բղավում ու ծաղրում էր Նրան: Նա աղոթում էր «Հայր ներիր նրանց քանզի նրանք չգիտեն թե ինչ են անում» (Ղուկաս 23:34): Նա լաց եղավ բարձր ձայնով «Հայր հոգիս քո ձեռքն եմ ավանդում » (Ղուկաս 23:46): Նա ասաց,«Կատարված է և գլուխը խոնարհեցրեց հոգին ավանդեց» (Հովհաննես 19:30):
Նրան մահացած մարմինը վերցրեցին խաչի վրայից ու դրեցին նոր գերեզման: Կնիք դրեցին շիրիմի վրա, և Հռոմեական պահակախումբ, որ մարմինը չգողացվի:
Կիրակի առավոտյան Մարիամ Մագդալենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանոց և տեսան Տիրոջ հրեշտակը նստած է քարին, որը ետ էր գլորված դռան վրայից: Հրեշտակը ասաց, «Մի վախեցեք դուք գիտեմ որ խաչված Հիսուսին էք փնտրում Նա այստեղ չէ քանզի համբարձվեց ինչպես որ ասաց» (Մատթէոս 28:5,6): Այդ գիշեր համբարձված Քրիստոսը եկավ Իր Աշակերտների մոտ: Նա հաց կերավ նրանց հետ, և նրանք տեսան Նրան շատ անգամներ քառասուն օրերի ընթացքում: Նրանք հասկացան, որ Նա հոգի չէ այլ մարմին է «ոսկորից ու մարմնից» վերականգնված մարմին (Ղուկաս 24:39): Նա շատ բաներ սովորեցրեց նրանց քառասուն օրվա ընթացքում: Իսկ վերջում ասաց նրանց,
«Ամեն իշխանությունն ինձ տրվեց երկնքում և երկրի վրա: Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեք: Նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Նրանց սովորեցնելով որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը: Ամեն» (Մատթէոս 28:18-20):
«Եւ եղավ որ նա նրանց օրհնելիս ջոկվեց նրանցից եւ վերանում էր երկինքը» (Ղուկաս 24:51):
Այս իմ պարտականությունն է, որ ձեզ այս պատմությունը պատմեմ: Այս է Աստվածաշունչը: Այս է իմ պարտականությունը: Այս է յուրաքանչյուր քարոզչի պարտականությունը: «Առաքյալների գործը կատարել»: Օ՜հ, բայց դեռ ավելին կա:
III. Երրորդ,Փիլիպպոսը նրանց ուշադրությունը գրավեց:
«Ժոովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խոսածներին» (Գործք 8:6):
Փիլիպպոսը հեղինակություն էր վայելում հեթանոսական ամբոխի մեջ: Դուք չէք կարող պատկերացնել թե ինչպես էր նա «Աստվածաշունչը բացատրում» նրանց: Մարդիկ «գլուխ էին խոնհարում» Փիլիպպոսի քարոզներին քանզի նրա «քարոզները մարդու իմաստության վրա չէր հիմնված այլ ցույց էր տալիս Ոգու ուժը»( Ա. Կորնթացիս 2:4):
Այդ էր ձևը որ Փիլիպպոսը քարոզեց: Այդ էր ձևը որ Պողոսը քարոզեց: Այդպես էր քարոզում նաև Պետրոսը Պենտեկոսում: Աստծո բառերը ասաց Պողոսը «ու իր ձայնը բարձրացրեց» Պենտեկոսում(Գործք 2:14): Այդպես էր նաև Վայտֆիլդը քարոզում: Այդպես էր Վեզլին քարոզում: Այդպես էր Հովել Հարիսը քարոզում: Այդպես էր Դանիել Րոլանդը քարոզում: Այդպես էր Քրիստմաս Իվանսը քարոզում:Այդպես էր Րիչարդ Բաքսերը քարոզում: Եւ այդպես էլ մենք պետք է քարոզենք այսօր, այո: Այդպես պետք է քարոզենք Օբամայի ժամանակները, և աշխարհի վերջի օրերին: Աստված օգնի մեզ: « Առաքյալների գործը կատարեցեք»:
IV. Չորրորդ, Փիլիպպոսը հուզեց նրանց զգացմունքները:
Իրական ավետարանչական քարոզը միշտ այսպես է վարվում: «Ոչ մաքուր ոգիները բղավելով դուրս եկան շատերի միջից» (Գործք 8:7): Միշտ էլ զգայական պատասխան է տեղի ունենում իրական ավետարանական քարոզի ժամանակ, և շատ հաճախ սատանայական պատասխան էլ է պատահում: Այսպիսով դուք չէք կարող ավետարանական քարոզներ քարոզել առանց մարդկանց զգացմունքները հուզելու: Դր. Լիոյդ-Ջոնը ասել է, «ու՞ր է քարոզելու այդ մեծ եռանդը, որ մեզ պարուրել էլ անցյալում»: Ես նորից եմ ասում եթե մարդը որ կարող է այսպիսի բաների մասին քարոզել( առանց զգացմունքի) իրավունք չունի քարոզելու: ( Դ. Մարլին Լոյդ-Ջոնս, Քարոզիչները և Քարոզելը, Զոնդերվան Հրատարակություն, 1971, էջ 90,97):
Ես մասնակցում էի թոշակառուների խնջույքին Դր. Մուրֆի Լումի համար մի քանի շաբաթ առաջ: Այնտեղ շատ մարդիկ կային, որոնց ես ճանաչում եմ: Երբ Դր. Լումի տղան խոսեց, նա ասաց որ ինձ լսել է Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին քարոզելուց, և այն սարսափեցրել է նրան, և նա փրկվել է: Մի մարդ որ իմ սեղանի շուրջ էր նստած ասաց որ ինձ լսել է քարոզ քարոզելուց Դժոխքում, և այդ նրան շատ շատ է բարկացրել: «Բայց» նա ասաց «հանկարծ միանգամից զգացի որ պետք է փրկվեմ» և նա վստահել է Քրիստոսին: Ահա այդպես պետք է լինի: «Առաքյալների գործը գործեք:
Այն կատարելու համար ավելին է հարկավոր քան թե միայն բառերը Աստվածաշունչի մասին: Դուք չէք կարող Աստվածաշունչը լուրջ ընդունել մինչև որ զգացմունքային ապրումներ չունենաք – վախեցած կամ բարկացած: Ձեր սիրտը պետք է զգա «սրտով պետք է մարդ հավատա» (Հռոմեացիս 10:10):
Ես ասում են ձեզ, որ Քրիստոսը գալիս է դատապարտելու այս աշխարհը: Արդեն դատապարտությունները նկատելի են : Ահա նայեցեք հրեշավոր մրրիկները: Նայեցեք այդ հրեշավոր ջրհեղեղները, և հրեշավոր ձյունահողմերը, խանձված Միջինարևմուտքը, տեռորիստները որոնք կարող են մի ամբողջ քաղաք վերացնել մի կեղտոտ ռումբով: Ա՞րդյոք չէք տեսնում: Ի՞նչ է լինելու ձեր հետ, երբ « մեծը » այստեղ հարվածի Լոս Անջելես, երբ գետինը բացվելով ձեզ Դժոխք տանի: Ի՞նչ կպատահի ձեր հոգու հետ, երբ ձեր սառը և փայտացած մարմինը գտնվի դիարանում: Ի՞նչ է պատահելու եթե դուք այսպես շարունակեք – խաղեր խաղալ եկեղեցում: Խաղեր խաղաք ձեր հոգու հետ: Խաղեր խաղաք Աստծո հետ, և Աստված թույլ չի տա որ այդպես շարունակեք առանց ձեզ պատժելու, քանզի Աստված սպառող կրակ է:
Ա՞րդյոք Ձեր համար այս ամենը խաղ է: Ա՞րդյոք արհամարհել էք Սուրբ Ոգուն: Ա՞րդյոք գաղտնի հանցանք էք գործել, և կարծում էք որ ոչ ոք այդ մասին տեղյակ չէ: Ա՞րդյոք ձեր սիրտը չարիքով և անարգանքով լի է: Օ՜հ, ես ձեզ կասեմ այս երեկո ձեզանից շատերի համար արդեն շատ ուշ է: Եւ ձեզանից ինչ որ մեկի համար, եթե դուք շարունակեք այսպես մեկ այլ օր առանց ներվելու Քրիստոսի Արյամբ: Մի հրաժարվեք Նրանից: Մի վարվեք այդպես կրկին: Մի վարվեք այդպես կրկին: Ես զգուշացնում եմ ձեզ մի հրաժարվեք Նրանից: Այս կարող է վերջին պահը լինել, որ դուք վստահեք Նրան, մինչ դատավճիռը տեղի կունենա: Իմ պարտքն է ձեզ նախազգուշացնել: Իմ պարտքն է ավետարանական գործը կատարել: Կխնդրեմ որ ոտքի կանգնեք, և երգեք օրհներգ համար 8-ը ձեր երգի թերթիկից:
Շատ երկար ես մերժեցի փրկիչին: Շատ երկար պահեցի իմ մեղքերը,
Շատ երկար արդարացրեցի ես իմ մերժումը:Եւ այժմ ես կորած եմ առանց Նրա:
Այժմ ուշ է օ՜հ շատ ուշ է, Սակայն Նա դեռ թակում է դռանը,
Եվ Հիսուսը, քաղցր Փրկիչը կոչում է մեկ անգամ եվս:
Շատ ուշ է երբ խղճմտանքս այրվել է : Շատ ուշ է երբ սիրտս քարացել է:
Շատ ուշ է եթե Ոգին թողել է ինձ, Շատ ուշ է երբ իմ կյանքի շունչը մարի,
Այժմ շատ ուշ է օ՜հ շատ ուշ: Դեռ Նա թակում է դուռը:
Եվ Հիսուսը, քաղցր Փրկիչը, կոչում է մեկ անգամ եվս:
Շատ երկար է մեկ ժամ Քրիստոսին մերժելը: Շատ երկար կարող է լինել մեկ օր,
Այսօր օրն է փրկության: Օ՜ Հիսուս, ես չեմ հրաժարվում,
Այժմ շատ ուշ է , օ՜հ , շատ ուշ : Դեռ Նա թակում է դուռը:
Եվ Հիսուսը, քաղցր Փրկիչը կոչում է մեկ անգամ եվս:
(«Շատ Երկար Ես Անտեսեցի» Դր. Ջոն Ր. Րայս, 1895-1980):
Եթե դուք ցանկանում էք խոսել մեզ հետ փրկության մասին, կխնդրեմ որ սենյակի ետևը հիմա գնաք: Դր. Կագանը կուղղեկցի ձեզ մի հանգիստ տեղ որտեղ մենք կխոսենք ձեզ հետ Հիսուսին վստահելու մասին Պարոն Լի խնդրում եմ գլխավորեք մեր աղոթքը:
(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:
You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.
Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն: Գործք 8:5-8:
Քարոզից առաջ մեներգիչ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
« Շատ Երկար Ես Անտեսեցի» ( Դր. Ջոն Ր. Րայս, 1895-1980):
ԵԶՐԱՓԱԿՈՒՄ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր. «Ավետարանիչների գործը գործեք» ( Բ. Տիմոթէոս 4:5 ): (Եկլեզիաստես 7:29) I. Առաջին, երբ Փիլիպպոսը քարոզեց դա անբացատրելի ոգևորիչ էր, II. Երկրորդ, Փիլիպպոսը քարոզեց Քրիստոսին, Գործք 8:5, 10:41-43,
III. Երրորդ, Փիլիպպոսը նրանց ուշադրությունը գրավեց, Գործք 8:6,
IV. Չորրորդ, Փիլիպպոսը նրանց հուզեց, Գործք 8:7, Հռոմեացիս 10:10: |