Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԱՐԴ ՈՐ ՄՈՌԱՑԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ-
ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ

(ՔԱՐՈԶ #65 ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻՑ)
THE MAN WHO FORGOT TO BE THANKFUL
A THANKSGIVING SERMON
(SERMON #65 ON THE BOOK OF GENESIS)
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Առավոտյան, Նոյեմբեր 18, 2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, November 18, 2012

«Բայց սեղանապետը չհիշեց Հովսեփին, և մոռացավ նրան»
(Ծննդոց 40:23):


Սեղանապետը վիրավորում է Փարավոնին: Դրա համար էլ բանտ է դրվում, հենց նույն զնդանը որտեղ, որ Հովսեփն էր գտնվում: Այժմ Հովսեփը Եբրայեցի էր մեղադրված մի հանցանքի մեջ, որ երբեք չէր գործել: Սակայն քանիզի Տերը իր հետ էր, բանտապետը բոլոր բանտարկյալներին Հովսեփի հսկողության ներքո էր դրել: Եգիպտացի սեղանապետը իր բանտարկության առաջին գիշերը երազ է տեսնում: Նա հարցնում է Հովսեփից, թե ինչ է այն նշանակում: Հովսեփը բացատրում է երազը ասելով, որ շուտով ինքը վերադառնալու է իր պաշտոնին Փարավոնի կարգադրանքով: Սեղանապետը խոստացավ, որ կխոսի Փարավոնի հետ Հովսեփի անմեղության մասին ,եթե նա բանտից ազատվի: Երեք օր հետո Հովսեփի երազի բացատրությունը իրականացավ , և սեղանապետը ազատ արձակվեց բանտից ու վերականգնվեց իր աշխատանքին Փարավոնի պալատում:

Այժմ Հովսեփը վստահ էր որ ընկեր ունի պալատում որը պետք է խոսի Փարավոնի հետ իր անմեղության համար: Սակայն շաբաթները ամիսների փոխվեցին ,իսկ սեղանապետից ոչ մեկ խոսք չլսվեց: Սեղանապետը հնարավոր է որ չէր մոռացել Հովսեփին: Անկասկած նա վախենում էր այդ մասին խոսել Փարավոնի հետ: Հնարավոր է որ այդ զայրացներ Փարավոնին և նորից նրան բանտ նետեր: Գուցե մեկ ուրիշ պատճառ գոյություն ուներ: Ամեն դեպքում գլխավոր սեղանապետը մոռացել էր Հովսեփի մասին: Եթե Հովսեփը վնասեր սեղանապետին հնարավոր է, որ նա չմոռանար իր մասին: Եւ քանի որ Հովսեփը օգնել էր նրան նա ամիջապես մոռացել էր: «Բայց սեղանապետը չհիշեց Հովսեփին, և մոռացավ նրան» (Ծննդոց 40:23):

Ապերախտության ինչպիսի նկարագրում: Որքան բնորոշ է անբարոյական մարդուն լինել անշնորհակալ: Սեղանապետը մի մարդ էր, որը մոռացավ շնորհակալ լինել: Այս աճող բնութագիր է այժմյա չարիք օրերում: Առաքյալ Պողոսը ասել է,

«Այս իմացիր որ վերջին օրերում չար ժամանակներ կգան: Քանզի մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ» ( Բ. Տիմոթէոս 3:1-2):

«Չհնազանդվող ծնողներին, անշնորհակալ, ոչ սուրբ»: Սերունդների ինչպիսի նկարագրում «վերջին օրերի» ժամանակ: Գլխավոր սեղանապետը նկարագրում է այսօրվա շատ մարդկանց, « Բայց սեղանապետը չհիշեց Հովսեփին և մոռացավ նրան»( Ծննդոց 40:23): Այս սերունդը «անշնորհակալ» ու «անսուրբ» է: Երեք շատ կարևոր մասեր կան, որ երիտասարդները մոռանում են շնորհակալ լինել:

I. Առաջին, շատերը շնորհակալ չեն իրենց ծնողներից:

Աստվածաշունչը ասել է «Պտվի քո հորը ու մորը»: Այս երկու անգամ է ասվում Հին Կտակարանում (Ելից 20:12, Երկրորդ Օրինաց 5:16) և վեց անգամ Նոր Կտակարանում (Մատթէոս 15:4, 19:19, Մարկոս 7:10, 10:19, Ղուկաս 18:20, Եփեսացիս 6:2): Այս պատվիրանը տրվել է առանց որևէ պայմանների: Այն չի ասում, «պատվի հորդ և մորդ եթե նրանք լավ են քո նկատմամբ»: Ոչ՛, այն պարզապես ասում է, որ հարգես նրանց: Երբ դուք մի լաց լինող երեխա էք տեսնում որին մայրը գուրգուրանքով իր գիրկն է վերցնում: Արդյո՞ք ձեզ չի հիշեցնում, որ ձեր մայրն էլ է այդպես վարվել: Երբևիցե մտածել էք, թե ի՞նչ է ձեր մայրը արել ձեզ համար, փոխելով ձեր կեղտոտ ներքնազգեստը , հոգալով ձեր մասին, արդուկելով ու լվանալով ձեր հագուստները, ձեզ կերակրելով ձեր կերակուրը, աղոթելով ձեր համար, սպասելով մինչ ուշ գիշեր երբ դուք տուն դառնաք, մտահոգվելով ու մտածելով մեր մասին ինչպես թանկագին գանձի:

Ես շնորհակալ եմ Ասծուն, որ իմ մայրը սովորացրել է ինձ խոսել վեց ամսեկան հասակում: Ես շնորհակալ եմ Ասծուն, որ մայրս կարդացել է ինձ համար, երբ ես հաճախ էի հիվանդանում որպես փոքրիկ տղա,իսկ այդ ժամանակները նույնիսկ հեռուստատեսության գոյություն չուներ: Ես դեռ զգում եմ մորս ձեռքը իմ ճակատին, և նրա համբույրները իմ այտերին նույնիսկ նա արդեն որքան տարիներ է հեռացել է կյանքից: Ես շնորհակալ եմ Ասծուն իմ սիրելի մոր համար ամեն օր: Ի՞սկ դուք: Ե՞րբ էր այն վերջին անգամը, որ ասացիք ձեր մորը, թե որքա՜ն շատ էք սիրում նրան:

Տադու Ստիվէնսը Ամերիկայի ամենա ուժեղ գործիչներից մեկն էր քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նա մի ոտքից կաղ էր: Նրա մայրը գիշեր ու ցերեկ աշխատում էր, որպեսզի օգնի իր որդուն կրթություն ստանալ: Երբ նա հաջողակ փաստաբան դարձավ , յուրաքանչյուր շաբաթ նա իր մորը մի կտոր ոսկի էր տալիս, որ նա զոհաբերության ափսեի մեջ դնի Մկրտչական եկեղեցում: Մինչ այսօր յուրաքանչյուր գարուն և ամառ վարդեր ու ծաղիկներ կգտնվի նրա մոր գերեզմանին: Իր կտակում նա բավականին գումար էր թողել իր մոր գերեզմանի վրա հավերժ ծաղիկներով զարդարելու համար:

Շոտլանդիայի եկեղեցիներից մեկի բակում տապանաքար գոյություն ունի, որը կանգնեցվել է մեծ միսիոներ Դր. Դավիդ Լիվինգստոնը, և իր եղբայրները ու քույրերը: Այսպիսի բառեր են փորագրված նրա վրա,

Այս տեղ է Նեիլ Լիվինգստոնի
Եւ Ագնես Հանտերի, իր կնոջ,
Հանգրվանը և արտահայտելու
Ասծուն իրենց շնորհակալությունը,
Իրենց բարպաշտ և ազնիվ (աստվածավախ) ծնողների համար:

Շեկսպիրը մահացու խորհությամբ ցավոտ է հնչում Լիր Արքայի դեպքում, երբ ծեր թագավորը և հայրը ողպալով ասում է, «Օձի ատամից էլ սուր է, անշնորհակալ երեխա ունենալը»: Ապերախտությունը միշտ էլ վատ է, բայց շատ ավելի տգեղ է երբ երեխան իր ծնողին նկատմամբ: Շեկսպիրը ասել է,

Ապերախտությունը, մարմարի -սրտով դեվ է,
Ավելի սարսափելի է, երբ նկատվում է քո երեխայի մեջ,
Ինչպես որ ծովային- հրեշ:

Ա՞րդյոք երբ էր վերջին անգամ, որ դուք ձեր մորը ասացիք ,որ սիրում էք նրան: Ա՞րդյոք երբ էր վերջին անգամ, որ շնորհակալություն հայտնեցիք ձեր հորը, որ խնամել է ձեզ: Անշնորհակալությունը ծնողների հանդեպ դա չար և դաժան է երեխաների կողմից: «Բայց սեղանապետը չհիշեց Հովսեփին, այլ մոռացավ նրան» (Ծննդոց 40:23):

II. Երկրորդ, շատերը շնորհակալ չեն իրենց ընկերներից և բարեգործներից:

Հիսուսը բուժեց տասը բորոտների, և ուղարկեց նրանց քահանաների մոտ որ ապացուցի որ նրանք մաքրված են: Սակայն նրանցից միայն մեկը վերադարձավ Հիսուսի մոտ շնորհակալություն հայտնելու: Փրկիչը ասաց,« Ա՞րդյոք տասը բորոտ չբուժվեց: Ի՞սկ ուր են մնացած իննը: Ետ վերադարձողներից ոչ ոք Աստծուն փառք չտվեց բացի այս այլազգից» (Ղուկաս 17:17-18):

Մենք հիշում ենք վիրավորանքները ու անարգանքները, բայց մեզանից քչերն են հիշում նրանց որոնք մեզ օգնել են: Հաղթահարելով շատ դժվարություններ և փորձություններ մանուկ հասակից, ես միշտ զարմանում էի, երբ ինչ որ մեկը ինձ օգնում կամ խրախուսում էր: Այս առավոտ ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն բոլոր նրանց համար որ ինձ օգնեցին: Ես հիշում եմ Դր. Հենրի և Տիկին Մ. ՄկԳովան, որոնք առաջին անգամ ինձ հրավիրեցին Մկրտչական եկեղեցի, և թույլ տվեցին ամեն գիշեր իրենց տուն այցելել երբ ես կորած և միայնակ պատանի էի: Ես հիշում եմ Դր. Րեյ Ֆիլիպսին, որը առաջին անգամ ինձ ուսուցանեց թե ինչպես խոսել հասարակության մեջ: Ես հիշում են Մրֆի և Լորնա Լումիներին, որոնք ինձ սիրով հյուրընկալեցին, երբ ես միակ օտարականն էի Չինական եկեղեցում: Ես հիշում եմ Տիկին Գլեն Դեվլինին, որ նա երբ աշխատանքից հետո բոլորը տուն գնացին ինձ քաջալերեց երեկոյան ուսումս շարունակել: Ես հիշում եմ Պարոն Ջենե Վիլկերսոնին, իմ հիսուն տարվա ընկերոջը: Ինչպիսի սփոփանք որ ես կարող էի գնալ նրա բնակարանը ու գիշերել այնտեղ, երբ հարկավոր էր քանի որ ուրիշ տեղ չունեի գիշերելու: Այս հնարավոր է զարմացնի ինչ որ մեկին որ ամեն գիշեր գիշերելու անկյուն ունի: Սակայն ինձ նման չքավոր տղայի համար իսկապես սփոփանք է ունենալ Պրոն Վիլկերսոնի նման ընկեր: Ես հիշում եմ Դր. Տիմոտի Լիին: Նա շատ խիստ էր ինձ հետ այն ժամանակ, սակայն առանց նրա ես այսօր ոչինչ էի: Իմ ողջ սրտով ես պաշտում եմ նրան, քանզի նա ինձ սովորեցրեց գրեթե ամեն ինչ քարոզելու վերաբերյալ: Ես հիշում եմ իմ կնոջը, որը միշտ այստեղ է, որը միշտ սիրում է, որը միշտ օգնում է, որը միշտ ծառայում է: Ես հիշում եմ Դր. Կագանին իմ սիրելի և հարգելի ընկերոջը որ երբևիցե ունեցել եմ: Ես հիշում եմ բոլոր «39» մարդկանց, որոնք զոհաբերում են իրենց, որ մեր եկեղեցին հարատևի: Ես գիտակցաբար շնորհակալություն եմ հայտնում բոլորին հաճախ իմ աղոթքների ժամանակ: Ի՞սկ դուք նման ցուցակ երբևէ կազմել էք: Ա՞րդյոք երբևէ ասել էք մարդկանց թե որքան շնորհակալ էք նրանցից:

Լինելով չքավոր տղա, մի քանի մարդիկ խրախուսելով ինձ կամ օգնելով, ես հաղթահարեցի երախտագիտությամբ և շնորհակալ եղա մարդկանց, որոնց ես նշեցի արդեն, իմ ողջ կյանքի ընթացքում: Այս միշտ էլ սիրտը ջերմացնող է: Այս միշտ էլ ինձ լավ զգացողություններ է հաղորդում, երբ ես շնորհակալ եմ լինում նրանց: Եւ ես խորհուրդ եմ տալիս ձեզ, որ դուք նույնպես այսպես վարվեք: Լավ ընկերը և ուսուցիչը ոսկու արժեքի է հավասար:

Դա Բրուտոսի դաշույնը չէր, այլ ոչ շնորհակալ սիրտը Բրուտոսի, որ սպանեց Կեսարին,

Իսկ երբ վսեմ Կեսարը տեսավ նրան խոցելուց,
Ապերախտությունը, ավելի ուժեղ էր քան դավաճանի բազուկը,
Բավականին նվաճեց նրան, և պոռթկած նրա հզոր սիրտը,
Եւ նրա թիկնոցը ծածկեց նրա դեմքը,
Ճիշտ Պոմպեի արձանի հիմքին,
Որ առատորեն արյունը հոսում էր, վեհ Կեսարը ընկավ:
   Հուլիոս Կեսար, II , 2:

Ես միշտ ապշած և խորապես տխուր եմ այն մարդկանց համար որոնք «վերցնում» են մեր մարդկանցից և մեր եկեղեցուց – հեռանում են առանց շնորհակալական մի խոսքի: Ես մտածում եմ մեր եկեղեցու առաջնորդի մասին որը բավականին կրթված էր ինչպես նաև իր կինը , սակայն հեռացան մեր եկեղեցուց առանց մի շնորհակալություն հայտնելու, և պատճառ հանդիսացան մեր եկեղեցու պառակտմանը: Ես հիշում եմ երիտասարդ տղային, որին իմ մայրս օգնեց , իսկ նա գողանալով տան սպասքը, որը իմ մոր հարսանեկան նվերն էր արծաթյա պատառաքաղներ ու դանակներ իմ մոր արցունքների պատճառ եղավ քանի որ մայրս նրան կարծում էր որպես իր երկրորդ զավակ: Թող Աստված օգնի ձեզ, որ երբեք չլինեք այդպիսի վախկոտ ապերախտ: Ես զարմանում եմ թե ինչպես այդպիսի մարդիկ կարող են իրենց համարել մարդկային ցեղի անդամ: Արհամարելի է: Այսպիսի մարդկանց մասին Առաքյալ Պողոսը ասել է,

«Որովհետև Աստված ճանաչելով , նրան Աստծո պես չփառավորեցին ոչ էլ շնորհակալ եղան, այլ իրենց դատարկ երևակայության մեջ ուրացան և նրանց անմիտ սիրտը մթագնեց: Ասելով թե իմաստուն են սակայն նրանք հիմարացան»( Հռովմայեցիս 1:21-22):

«Բայց սեղանապետը չհիշեց Հովսեփին, և մոռացավ նրան»: Այստեղ ես մի պահ կանգառնելով պետք է որ շնորհակալ լինեմ Դր. Կլարենս Մակարտնիյին(1879-1957), աստվածավախ պրեսբիտերեկան քահանա, որի գաղափարն էր այս քարոզը որոշ նկարազարդումներով: Դր. Մակարտնին մահացել է 1957-ին:

III. Երրորդ, շատերը շնորհակալ չեն Աստծուն:

Առաքյալ Պողոսը ասել է աշխարհի Հեթանոսները դարձան հեթանոս նրանք ընկան Աստծո հաղթանակով, և շնորհակալ եղան Նրան: Հեթանոսների համար նա ասել է,

«Որովհետև Աստված ճանաչելով, նրան Աստծո պես չփառավորեցին ոչ էլ շնորհակալ եղան, այլ իրենց դատարկ երևակայության մեջ ուրացան և նրանց անմիտ սիրտը մթագնեց» (Հռովնայեցիս 1:21-22):

Ապերախտությունը Աստծուն դեմ լինելու նշան է: Մենք հաճախ մոռանում ենք շնորհակալ լինել Աստծուն բոլոր բարիքների համար, որ նա մեզ տվել է: Այս ամենը մեղք է: Առաքյալ Պողոսը ասել է, «Ամեն բանի համար շնորհակալ եղեք ( Ա. Թեսաղոնիկեցիս 5:18 ):

Իմ մայրը փոփոխված չէր մինչ 80 տարեկան: Նա շատ տխուր և ճնշված էր կյանքի հանդեպ, բայց այս ամենը փոխվեց, երբ նա վերջապես վստահեց Հիսուսին և փոխակերպվեց: Իմ վերջին զրույցի ժամանակ նրա հետ ես նկատեցի թե որքան է Քրիստոսը նրա սիրտը փոխել: Ահա նա հիվանդանոցն է ծանր վիրահատությունից հետո: Սակայն նա շնորհակալությամբ էր լցված Աստծո հանդեպ, չնայած որ մահվան մահիճին էր գտնվում: Մենք խոսեցինք իր սիրելի նախագահի մասին,որը Լինկոլն էր: Մենք խոսեցինք նրա սիրելի Գոհաբանության տոնի շուրջ: Եւ նա այս երգը երգեց ինձ հետ,

Երբ կյանքը փոթորկալից ալիքների վրա ես նետվում ,
Երբ դու հուսալքված ես, և կարծում ես որ ամեն ինչ կորած է,
Հաշվի քո բոլոր օրհնությունները, հիշիր նրանց մեկ առ մեկ,
Եւ դու կզարմանաս թե Աստված ինչպես գործեց:
(«Հաշվիր Քո Օրհնությունները») Ջոհնսոն Օատման, 1856-1926):

Մայրս ասաց,«Ռոբերտ որքան զարմանալի է թե ինչ կատարեց Աստված մեր հետ»: Նա հիվանդանոցում էր և գիտեր որ մահանալու է բայց իր շնորհակալությունը հայտնեց Աստծուն բոլոր օրհնությունների համար, որ մեզ տվել է Նա:

Երբ ես այս քարոզն էի գրում մի կին զանգահարեց ինձ, և նա բավականին մտահոգված էր իր դստեր համար քանզի նա մեղքի մեջ էր: Ես նրան կարդացի իմ մոր մասին որ նոր ձեզ պատմում էի: Եւ ես նրան ասացի, որ Աստծուն շնորհակալ լինի, որ իր դուստրը դեռ կենդանի է , և որ նա դեռ կարող է աղոթել իր դստեր համար: Ինչպես որ Առաքյալ Պողոսն է ասում, «Ամեն բանի համար շնորհակալ եղեք» չնայած որ նա շատ դատավարություններ ու փորձություններ հանդիպեց իր քահանայության ժամանակ:

Վերհիշեք օրհնությունները, մեկ առ մեկ թվարկեք,
   Եւ կզարմանաք թե Տերը ինչպես է գործել:

Մեծագույն նվերը, որ Աստված տվել է մեզ, դա Իր Որդին է, Տեր Հիսուս Քրիստոսը: Պողոսը հսկայական բառապաշար ուներ, բայց երբ Հիսուսի մասին էր խոսում իր բառերը սպառվում էին: Նրա բառերն էին միայն,«Շնորհակալություն Աստծուն մեծագույն նվերի համար»(Բ. Կորնթացիս 9:15):

Քահանա Րիչարդ Վուրմբրեդը 14 տարի բանտարկվեց Ռումինիայի Կոմունիստական բանտում Աստվածաշունչը քարոզելու համար: Ամիսներով մենակյաց բանտարկություն, տարիներ շարունակ ֆիզիկական տանջանքներ, շարունակ տառապելով քաղցից ու ծարավից, չարչարանքներ և մտավոր դաժանությունների փորձարություններ են արվել Քահանա Վուրմբրանդի վրա: Ի՞նչպես նա դիմադրեց այս բոլորին և մնաց հաղթող Քրիստոնյա: Նա ասել է,

Երբ սիրտը մաքրված է Հիսուս Քրիստոսի սիրով, եթե սիրտը սիրում է Նրան, հնարավոր է դիմանալ ամեն տեսակ չարչարանքների...Եթե դուք սիրում էք Քրիստոսին ինչպես Մարիամը, որը Քրիստոսին որպես երեխա ուներ իր ձեռքերում, ապա դուք կդիմադրեք այդպիսի չարչարանքների( Րիչարդ Վուրմբրանդ, Քրիստոսի Համար Խոշտանգվել, Զոհաբերության Կենդանի Գիրք, 1998 հրատարակություն, էջ 38):

Ես աղերսում եմ ձեզ այս առավոտ եկեք Հիսուսին, վստահեք Նրան, և դուք փրկվելու էք: Այս աշխարհում իրականում հույս չկա առանց Հիսուսի: Սակայն եթե դուք Նրան գիտեք, ինչ էլ որ լինի դուք կարող էք ասել ինչպես որ Առաքյալը ասաց,«Շնորհակալություն Ասծուն Իր անխոսելի նվերի համար»: Իրական գոհաբանության տոնը բխում է բոլոր նրանց սրտից որոնք Հիսուսի սերը գիտեն, որը մահացավ խաչի վրա վճարելով մեր մեղքի տուգանքը և բարձրացավ մահացածներից տալով մեզ կյանք և հույս որը հաղթելու է աշխարհը:

Խնդրում եմ կանգնել և երգել գովերգ համար երեք ձեր երգեցողության թերթիկից: Այս իմ մայրիկի սիրելի գովերգն է :

Երբ կյանքի փոթորկած ալիքների վրա ես նետվում,
   Երբ դու հուսալքված ես, և կարծում ես ամեն ինչ կորած է,
Հաշվիր քո օրհնությունները, հիշիր դրանք մեկ առ մեկ,
   Եւ կզարմանաս թե Տերը ինչ հրաշքներ է գործում,
Հաշվիր բոլոր օրհնությունները մեկ առ մեկ,
   Թվարկիր քո օրհնությունները , անվանիր դրանք մեկ առ մեկ,
Հաշվիր քո օրհնությունները մեկ առ մեկ,
   Հաշվիր քո օրհնությունները, տես թե Աստված ինչպես գործեց:

Ա՞րդյոք դուք բեռնավորված էք ծանր խնամքով,
   Ա՞րդյոք խաչը ծանր է թվում, և այն ձեզ է տրված կրելու,
Հաշվեք ձեր բոլոր օրհնությունները, ամեն կասկած կհեռանա,
   Եւ դուք կերգեք ամեն օր , օրերով:
Հաշվեք ձեր օրհնությունները, անվանեք դրանք մեկ առ մեկ,
   Հաշվեք ձեր օրհնությունները , նայեցեք թե Աստված ինչ արեց,
Հաշվեք ձեր օրհնությունները, անվանեք դրանք մեկ առ մեկ,
   Հաշվեք ձեր օրհնությունները, նայեցեք թե Աստված ոնչպես գործեց:

Երբ որ դու տեսնեք շատերին իրենց կալվածքով և ոսկիներով,
   Հիշեք՛ որ Քրիստոսը խստացավ ձեզ Իր չասված հարստությունը,
Հաշվեցեք բոլոր օրհնությունները որ դրամով հնարավոր չէ գնել,
   Հատուցումը երկնքում է , ոչ ձեր տանը :
Հաշվեք ձեր օրհնությունները, անվանեք դրանք մեկ առ մեկ,
   Հաշվեք ձեր օրհնությունները, տեսեք Աստված ինչպես գործեց,
Հաշվեք ձեր օրհնությունները ,անվանեք դրանք մեկ առ մեկ,
   Հաշվարկեք ձեր օրհնությունները , նայեցեք Աստված ինչպես գործեց,

Այսպես եթե մեծ ու փոքր խնդիրներ ունեք,
   Մի հուսալքվեք, Աստված ամենուր է,
Հաշվեք ձեր բոլոր օրհնությունները, հրեշտակները կմասնակցեն,
   Օգնություն և սփոփանք կտրվի ձեզ մինչ երթի վերջ:
        Հաշվեք ձեր օրհնությունները, նշեք դրանց մեկ առ մեկ,
   Հաշվեք ձեր օրհնությունները և կտեսնեք թե Աստված ինչպես է գործել,
Հաշվեք ձեր օրհնությունները, նշեք դրանք մեկ առ մեկ,
   Հաշվեք ձեր օգնությունները , կտեսնեք թե Աստված ինչ է արել:
(«Հաշվեք Ձեր Օրհնությունները» Ջոնսոն Օատմեն, 1856-1926):

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն: Կողոսացիս 3:12-15:
Քարոզից առաջ մեներգիչ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Հզոր է Հավատարմությունը Քո» ( Տոմաս Օ. Չիշհոլմ, 1866-1960):


ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

ՄԱՐԴ ՈՐ ՄՈՌԱՑԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ –
ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ

(ՔԱՐՈԶ # 65 ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻՑ)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.

«Բայց սեղանապետը չհիշեց Հովսեփին, այլ մոռացավ նրան»
(Ծննդոց 40:23):

(Բ. Տիմոթէոս 3:1-2)

I.   Առաջին, շատերը շնորհակալ չեն իրենց ծնողներից,Ելիցի
20:12,Երկրորդ Օրինաց 5:16,Մատթէոս 15:4, 19:19,
Մարկոս 7:10,10:19, Ղուկաս 18:20, Եփեսացիս 6:2:

II.  Երկրորդ, շատերը անշնորհակալ են ընկերներինց և բարեգործներից:
Ղուկաս17:17-18, Հռովմայեցիս 1:21-22:

III. Երրորդ, շատերը Աստծուն շնորհակալ չեն, Հռովմայեցիս 1:21,
Ա. Թեսաղոնիկեցիս 5:18, Բ. Կորնթացիս 9:15: