Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՁԵՐ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ

YOUR APPOINTMENT WITH DEATH
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Առավոտյան, Նոյեմբեր 11, 2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, November 11, 2012

«Եւ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանից հետո դատաստանը» (Եբրայեցիս 9:27):


Այս ժամանակների անհրաժեշտություններից մեկն է ավետարանական քարոզները: Երբ ես պատանի էի այն կարելի էր լսել ամենուր: Դա շատ համայնակա էր այն ժամանակ լսել թե ինչպես է մարդը քարոզում Աստվածաշունչը: Բայց դա այլևս ճշմարիտ չէ: Այսօր Աստվածաշնչի հզոր ուսուցում գոյություն ունի: Այժմ օգտագործվում է այսպես կոչված լավագույն «երաժշտությունը» և այսպես կոչված լավագույն «երկրպագությունը»: Այժմ շատ եկեղեցիներում մեծագույն զվարճություններ է տեղի ունենում: Բայց ավետարանական քարոզը շատ հազվադեպ ենք լսում մեր ամբիոններից: Դրա համար շատ պատճառներ կան, սակայն ես դրան չեմ անդրադառնալու այս առավոտ: Բավակն է որ ասել որ քարոզելու եմ ձեզ ավետարանական քարոզ: Ես համոզված եմ որ նորից ծնված յուրաքանչյուր Քրիստոնյաները պետք է որ լսի ավետարանական քարոզ և լսի նմանատիպ քարոզ շատ հաճախ: Ի՞նչու եմ ես այդ ասում: Քանի որ ավետարանական քարոզները մեզ դեմ առ դեմ են բերում կյանքի և մահվան խնդիրների հետ: Դա նաև քարոզ է, որ մեզ հիշեցնում է Ավետարանի էությունը: Եւ մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի վերհիշելու կյանքի ու մահվան հարցերը Ավետարանում: Դա մեզ ավելի է մոտեցնում Քրիստոսին, երբ մենք Ավետարանի քարոզներն ենք լսում:

Կործանվածը նույնպես կարիք ունի լսելու Ավետարանը: Այսպես կոչված «Բացատրական քարոզը» դեմ առ դեմ չի բերում մեղավորին մեղքի հետ, և նրանք Քրիստոսի կարիքը ունեն: Այս մեղավոր դարի դտավճիռներից մեկն է հանդիսանում նաև Աստծո կողմից ուղարկված Ավետարանը քարոզելու սովը: Մարգարե Ամովսը մեջբերել է Ասծո խոսքերը: Նա ասել է, « Ահա օրեր են գալիս, ասում է Տեր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ ջրի ծարավ, այլ Տերոջ խոսքը լսելու»( Ամովսի 8:11): Նա չասաց ,որ բառի սով է լինելու , այլ սով «լսելու Տիրոջ բառերը»: Մատյու Հենրին ասել է, «Նրանք ունենալու են գրված բառ, Աստվածաշունչ կարդալու համար, բայց ոչ քահանաներ ... նրանց դիմելու համար: Դա ավետարանական քարոզի միջոցով է միայն հնարավոր կիրառել Ավետարանի բառերը մարդկանց մտքերում և սրտերում: Սոսկ Աստվածաշունչը ուսուցանելով հնարավոր չէ այդ անել: Միայն ավետարանական քարոզը կարող է այդ անել: Ավետարանական ուսուցումը մեղավորների ուշադրությունն է գրավում, ստիպում է նրանց լսել Տիրոջ Խոսքերը: Եւ այսօր այդ տեսակ քարոզի սով գոյություն ունի: Դա Աստվածի դատավճիռն է մեր ազգի և մեր երկրի համար:

Այս քարոզը շատ պարզ է, ինչպես նաև բոլոր ավետարանական քարոզներն են պարզամիտ: Իրականում այս քարոզը վերամշակվել է Պարզ Քարոզներ Հին-Ժամանակվա Կրոնից, Դր. Վ. Հերչել Ֆորդ ( Զանդերվան, 1972 հրատարակություն, էջ 105-112): Այս պարզ քարոզ է մահվան- մահ որ յուրաքանչյուր անձ հանդիպում է որ լսում է ինձ այս առավոտյան:

Ես Սան Ֆրանցիսկո էի գնացել անցած ուրբաթ: Գնացել էի այնտեղ մասնակցելու իմ շատ սիրելի ընկերոջ հուղարկավորությանը: Նա մահացել էր քաղցկեղից մի քանի օր առաջ: Երբ ես մոտեցա դեպի նրա դին նկատեցի որ սգո տնօրենը գունավորել է նրա դեմքը տալով այսպես կոչված լուսարձակում: Նրանք տեղավորել էին նրա մարմինը ատլասե-ակոսված դագաղում: Նրանք գեղեցիկ ծաղիկներ էին դրել շուրջ բոլորը: Նրանք լավագույնն էին աշխատել սակայն մահը երբեք գեղեցիկ չէ: Այն միշտ էլ սարսափելի է: Մի հավատացեք ոչ ոքի թե դա այդպես չէ: Մահը մարդու թշնամին է: Աստվածաշունչը կոչում է մահվան որպես «վերջին թշնամի»(Ա Կորնթացիս 15:26): Եւ այն մի թշնամի է, որ պետք է մի օր դու հանդիպես, քանզի «ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանից հետո դատաստանը»(Եբրայեցիս 9:27):Եւ քանի որ դուք մեռնելու էք ձեզ հարկավոր է իմանալ թե Աստվածաշունչը ինչ է ասում մահվան մասին:

I. Առաջին, Աստվածաշունչը մեզ պատմում է մահվան սկզբնաղբյուրը:

Եդեմի Պարտեզը գեղեցիկ, կատարյալ տեղ էր մարդու համար, որ ապրի այնտեղ: Մեղքը և մահը երբեք չէին թափանցել այնտեղ: Աստված ասաց Ադամին,

«Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր. Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտի. Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2:16:17):

Բայց Ադամը ու Եվան չհնազանդվեցին Ասծուն, կերան այդ արգելված միրգը, և հոգեպես մահացան այդ իսկ վարկյանին: Եւ ֆիզիկական մահը սկսեց գործել իրենց մարմիններում:

Աստված հետագայում ինը մարդ թվարկեց Ադամից մինչ Նոյ: Ենոքը փոխադրվեց Դրախտ: Սակայն ի՞նչ է Աստվածաշունչը ասում մնացածի մասին: «Նա մահացավ»: «Նա մահացավ»: «Նա մահացավ»: Նա մահացավ: Նա մահացավ: Նա մահացավ: Նա մահացավ: Նա մահացավ: Աստված ասում է թե ինքը ինչ նկատի ունի երբ ասում է, «Դու անկասկած պետք է մահանաս»: Իսկ հետո կարդանք Իսրայելի թագավորների պատմությունը և Յուդան: «Նրանք ապրեցին...Նրանք թագավորեցին....Նրանք մահացան»: Աստված ասել է Մովսեսին,«Ահա օրերդ մոտեցել են որ մեռնես»(Երկրորդ Օրինաց 31:14): Աստված ասաց Եզեկիա Թագավորին, « դու պետք է մեռնես»(Եսայիա 38:1):

Հիսուսը հաճախ էր խոսում մահացածների մասին: Նա պատմեց հարուստ մարդու մասին, որը մահանալուց հետո գնաց Դժոխք(Ղուկաս 16:19-31): Նա պատմեց մեկ այլ հարուստ մարդու մասին որը քնած ժամանակ մահացավ (Ղուկաս 12:13-21): Նա Փարիսեցիներին ասաց որ իրենք մահանալու են իրենց մեղքերի մեջ( Հովհաննէս 8:24):

Աստվածաշունչը մեզ ասում է, որ մահը գալիս է մեղքի պատճառով: Երբ առաջին մարդը մեղք գործեց մահը փոխանցվեց հետնորդներին: Դուք և ես մահվան մեղքը կրում ենք մեր մարմիներում: Ատամները փտում են: Մազերը սկսում են թափվել: Հետո էլ սկսում են սպիտակել: Մեր աչքերը սկսում են թուլանալ: Քաղցկեղի բջջիջները սկսում են ձեւավորվել շատերի մոտ, մեկ ուրիշի մոտ սրտի մկաններն են թուլանում, արյան ճնշումն է բարձրանում: Ես տեսել եմ փոքրիկ երեխաներ մահանում են քաղցկեղից, և այլ հիվանդություններից: Ով էլ որ լինես մահը ճանապարհիդ է կանգած: «եւ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, եւ նրանից հետո դատաստանը»(Եբրայեցիս 9:27):

Ծաղկավաճառի գործը մեծամասամբ գալիս է մահացածների համար ծաղիկներ ձևավորելուց: Կյանքի ապահովագրություն վաճառողը վաճառում է իր ապահովագրությունը ապացուցելով, որ մենք մահացած ենք: Խաչերը ավտոմայրուղու երկայնքով վկայում են ճանապարհատրանսպորտային մահացու դեպքերի մասին: Ամեն տարի տարբեր տարիքի մարդիկ հազարներով սպանվում են, տարբեր տեսակի դժբախտ պատահարների պատճառով: Հազարավորներ ինքնասպանություն են գործում: Հին ժամանակ ճարտարապետները հետևում էին կանոներին «Բոլոր դռները դագաղի լայնության պատրաստել »:

Սակայն դուք կարող էք պատասխանել, որ «Այս բոլոր փաստերը ձեզ չեն սարսափեցնում»: Նրանք ինձ նույնպես չեն սարսափեցնում , քանի որ ես իմ հույսը Հիսուսի վրա եմ դրել , որը հաղթել է մահը: Սակայն եթե դուք դեռ վերստին ծնված Քրիստոնյա չէք, ապա դուք պատճառ ունեք սարսափելու: Մահը վերջակետ կդնի փրկվելու ձեր բոլոր հնարավորությունների վրա: Եւ հիշեցեք այս – մահը կարող է ամեն ժամ հաճախել: Ձեր մետաքսե ակոսված դագաղը հնարավոր է սպասում է սգո սրահում հենց հիմա: Ես մի երիտասարդ էի ճանաչում, որը միշտ ծիծաղում էր իմ քարոզների վրա: Նա եկեղեցու ետևում էր նստում կոմիկական գիրք էր ընթերցում թաքցնելով մեծ Աստվածաշունչի մեջ, իմ քարոզելու ժամանակ: Մեկ կամ երկու օր հետո , ես տեսա նրա սառը մարմինը դագաղի մեջ: «եւ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, եւ նրանից հետո դատաստանը»(Եբրայեցիս 9:27): Հին երգը շատ լավ է ասում, Ժամանակը թռչում է , իսկ վարկյանները անցնում են ակնթարթորեն,

Անցնում է և ինձ և քեզ
   Ստվերները հավաքվում են,
Անցնում է և ինձ և քեզ
   Գալիս է իմ և քո համար:
Տուն արեք, տուն արեք, Նրանք ովքեր հոգնած են, տուն արեք
   Քնքշությամբ Հիսուսը կանչում է,
Կանչում է, Օհ՜ մեղավորներ տուն եկեք:
    («Մեղմությամբ և Քնքշությամբ» Վիլլ Լ. Տոմպսոն, 1847-1909):

II. Երկրորդ, Աստվածաշունչը մեզ պատմում է թե ինչ է տեղի ունենում մահից հետո:

Ի՞նչ է պատահում վերստին ծնված Քրիստոնյաների հետ մահից հետո: Առաքյալ Պողոսը ասել է , որ «լինել բացակա մարմնից » դա «ներկա լինել Տիրոջ հետ» ( Բ Կորնթացիս 5:8 ): Երբ Քրիստոնյան մահանում է, իր մարմինը գերեզման է տեղափոխվում, իսկ իր ոգին (նրա հոգին) Տիրոջ մոտ է գնում: Հիսուսը մահացող գողին որ փրկված էր ասաց «Այսօր դու ինձ հետ պետք է լինես Դրախտում» (Ղուկաս 23:43): Ասպիսով մահը չի սարսափեցնում վերստին ծնված Քրիստոնյաններին: Տիկինը որի թաղման արարողությունն էր այս ուրբաթ գիտեր որ ինքը մահանում է քաղցկեղից, երբ կինս և ես այցելեցինք նրան մի քանի շաբաթ առաջ: Սակայն նա ծիծաղում էր մեզ հետ, և հաճախ էր ժպտում: Մենք նկատեցինք թե որքան խաղաղ է նա քանզի նա իրական Քրիստոնյա էր: Դա ինձ համար արտոնություն էր կարդալ նրա կյանքի պատմությունը իր հոգեհանգստին, անցյալ ուրբաթ երեկոյան հարյուրավոր մարդկանց ներկայությամբ:

Ի՞սկ ինչ է պատահելու ոչ փոփոխված անձանց մահից հետո: Ղուկասի տասնվեցերորդ գլխում մենք կարդում ենք «հարուստ մարդը նույնպես մահացավ, և թաղվեց: Արթնացավ Դժոխքում բաց արեց իր աչքերը չարչարանք զգալով(Ղուկաս 16:22,23): Զգացող չարչարանքերը Դժոխքի մահից հետո են լինում նրանց, որ մերժում են Քրիստոսին, և վերծնված չեն: Նրանց մարմինները գերեզման են գնում: Իսկ իրենց հոգիները հավերժ չարչարանք : Հիսուսը ասել է ,«Եւ սորանք կգնան հավիտենական տանջանքը» (Մատթէոս 25:46): Նրանք «բաժինը այս լճում կլինի որ կրակով եւ ծծմբով վառված է» (Հայտնություն 21:8): «Եւ նրանց տանջանքի ծուխը վեր է ելնում հավիտյանս հավիտենից, եւ հանգստանալ չունեն ցերեկ ու գիշեր» (Հայտնություն 14:11):

Ա՞րդյոք մահից հետո փրկության հույս կա: Աստված միանգամայն պարզորեն ասում է մեզ ոչ՛: Աբրահամը Դժոխքում գտնվող մարդուն ասաց,

«Եւ ի վերայ այս ամենայնի մեր եւ ձեր մեջ մեծ անդունդ է հաստատված, որ այստեղից ձեր մոտ անցնել ուզողները չկարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն» (Ղուկաս 16:26):

Հավերժությունը կորցրած մարդը պետք է գտնվի հակառակ կողմը Դրախտի ու Դժոխքի միջև: Քրիստոսը կանչում է ձեզ, որ Իր մոտ գաք այժմ: Մահից հետո ուրիշ առիթ չի տրվելու ձեզ ըստ Աստվածաշնչի:

III. Երորրդ, Աստվածաշունչը զգուշացնում է հանկարծակի մահվան մասին:

Մահացու դեպքերի կեսից ավելին հանկարծակի մահեր են: Ավտոմեքենաների դժբախտ պատահարները, ինքնասպանություններ, սպանություններ, պատերազմ, և սրտի կաթվածը հանկարցակի է նույնպես: Սրանցից մեծամասնությունը, որ մահանում է ժամանակ չունեն զղջալու և վստահելու Քրիստոսին: Նրանք այս կյանքից հեռանում են հանդիպելով Աստծուն անպատրաստ: Աստվածաշունչը ասում է,

«Հանդիմանություններ ստացող մարդը՝ եթե իր պարանոցը խստացնի , հանկարծակի կջարդվի եւ բժշկություն չի կարող գտնել» (Առակաց 29:1):

Ես քարոզում եմ գրեթե 55 տարի: Նորից ու նորից, տարիներ շարունակ ես տեսնում եմ մարդիկ մահանում են հանկարծակի, որոնք պատրաստ չեն Ասծուն հանդիպել: Նորից ու նորից ինձ զանգահարում են, որ վարեմ իրենց սգո արարողությունը մարդկանց համար, որ չփրկված են մահանում: Միշտ էլ դժվար է այդպիսի սգո արարողություններ վարել: Հնարավոր չէ հույս տալ սգակիրներին այս դժբախտ հանգամանքներում: Ես միայն կարող եմ Ավետարանը քարոզել նրանց որոնք դեռ կենդանի են:

Եթե դուք հանկարծամահ լինեք առաջիկա օրերին, ի՞նչ է պատահելու ձեզ հետ: Արդյոք կարողանալու էք ասել Առաքյալ Պողոս հետ «Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է , եւ մեռնելը շահ»(Փիլիպպեցիս 1:21):Ա՞րդյոք Դրախտ թե Դժոխք : Թ՞ե ցանկանում էք գնալ հավերժություն առանց հույսի, որ կարող էք լինել Քրիստոսի հետ: Այս շատ լուրջ հարց է, շատ լուրջ հարց որ երբևէ կարող էք մտածել, քանզի «Եւ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանից հետո դատաստանը» (Եբրայեցիս 9:27):

Հիսուսը մահացավ Խաչի վրա լրիվ վճարելով տուգանքը ձեր մեղքերի համար: Նա Իր արյունը թափեց, որ մաքրի ձեզ բոլոր մեղքերից: Նա ֆիզիկապես բարձրացավ մահացածներից տալով ձեզ հավերժական կյանք: Բայց դուք պետք է որ զգաք ձեր մեղքերը, և կարիքը Հիսուսի հանդեպ: Դուք պետք է հրաժարվեք եսասեր ու մեղավոր կյանքի ճանապարհից: Դուք պետք է հանդիպեք Քրիստոսի կյանը- փոխող փոխարկումին: Եթե այս պատահի ձեր հետ ուրեմն հույս կա: Իսկ եթե ոչ ապա հույս չկա: Ուստի ես զգուշացնում են ձեզ, որ յուրաքանչյուր Կիրակի առավոտյան և Կիրակի երեկոյան եկեղեցում գտնվեք ու լսեք Աստվածաշունչը , և Քրիստոնյա մարդիկ աղոթում են ձեր համար , և մասնակից լինելու եկեղեցու եղբայրությանը, և իրականում բարեկամանալու Քրիստոսի հետ, և եկեղեցու: Աստվածաշունչը ասում է,

«Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ, որ փրկի մեղավորներին» (Ա Տիմոթէոս 1:15):

Թե որքան շատ ենք մենք աղոթում, որ դուք Հիսուսի կողմից փրկված լինեք այս անհույս կյանքի և անհույս մահի համար: Ամեն:

Ես խնդրում եմ ձեզ որ մոտենաք ամբիոնին եթե վստահ չէք, որ փրկված էք: Երբ գաք այստեղ Դր. Կագանը կուղեկցի ձեզ մեկ այլ սենյակ որտեղ մենք կխոսենք ձեր հետ, կաղոթենք ձեր հետ, և ձեզ որոշ գրականություն կտանք որ կարդաք: Խնդրում եմ բացեք գովերգ համար յոթ երգաթերթիկի մեջ: Մինչ մենք երգում ենք բարձրացեք ձեր նստատեղից և եկեք առաջ արագորեն:

Մեղմորեն և քնքշորեն Հիսուսը կանչում է,
   Կանչում է և ձեզ և ինձ,
Նայիր դարբասների մոտ կանգնած Նա սպասում է և դիտում,
   Դիտում է և ձեզ և ինձ,
Վերադարձեք տուն, վերադարձեք տուն , բոլոր հոգնածներ,
   Սրտանց և քնքշորեն Հիսուսը կանչում է ,
Օ՜հ, մեղավոր տուն արի:

Ի՞նչու մենք պետք է ուշանանք, երբ Հիսուսը բարեխոսում է,
   Բարեխոսում է ձեզ և ինձ համար,
Ինչու պետք է մենք վարանենք և Նրա ողորմությունը չունենանք,
   Ոորմություն և ձեզ և ինձ,
Վերադարձեք տուն, վերադարձեք տուն բոլոր հոգնածներ,
   Սրտանց և քնքշորեն Հիսուսը կանչում է ,
Օ՜հ, մեղավոր տուն արի:

Ժամանակը սահում է, վարկյանները թռչում են,
   Թռչում են և ձեր և ինձ համար,
Ստվերները հավաքվում են, մահվան անկողինները գալիս են,
   Գալիս են ձեր և ինձ համար,
Վերադարձեք տուն , վերադարձեք տուն բոլոր հոգնածներ,
   Սրտացավ և Քնքշորեն Հիսուսը կանչում է,
Օ՜հ, մեղավոր տուն արի:

Օ՜հ, այդ հիասքանչ սերը, որ Նա մեզ խոստացավ,
   Խոստում ձեր և իմ համար,
Չնայած որ մեղք ենք գործել Նա ներել ու ողորմել է մեզ,
   Ներում ձեզ համար և ինձ համար,
Վերադարձեք տուն վերադարձեք տուն բոլոր հոգնածներ,
Սրտանց ու քնքշորեն Հիսուսը կանչում է,
   Օ՜հ , մեղավոր տուն արի:
(«Մեղմորեն և Քնքշորեն» Վիլլ Լ. Տոմպսոն, 1847-1909):

Դր. Չեն, խնդրեմ համեցեք այստեղ, և աղոթեք բոլոր նրանց համար որոնք ներկա են այս առավոտյան(աղոթք):

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կյու Դոնգ Լիի, Եբրայեցիս 9:24-28:
Քարոզից առաջ մեներգիչ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Մեղմորեն ու Քնքշորեն» ( Վիլլ Լ. Տոմպսոն, 1847-1909):


(ԵԶՐԱՓԱԿՈՒՄ)

ՁԵՐ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ

Դր. Ր. Լ. Հայմերս Ջր.

«Եւ ինչպես մարդկանց համար սահմանված է, մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո դատաստանը» (Եբրայեցիս 9:27):

(Ամովսի 8:11, Ա Կորնթացիս 15:26)

I.   Առջին, Աստվածաշունչը մեզ հայտնում է մահվան ծագումը,
Ծննդոց 2:16-17, Երկրորդ Օրինաց 31:14, Եսայա 38:1,
Ղուկաս 16:19-31,12:13-21, Հովհաննէսի 8:24:

II.  Երկրորդ, Աստվածաշունչը մեզ հայտնում է թե ինչ է
պատահում մահից առաջ, Բ Կորնթացիս 5:8,
Ղուկաս 23:43,16:22,23, Մատթէոս 25:46, Հայտնություն 21:8,
14:11, Ղուկաս 16:26:

III. Երրորդ, Աստվածաշունչը զգուշացնում է հանկարծակի
մահվան մասին, Առակաց 29:1, Փիլիպպեցիս 1:21, Ա
Տիմոթէոս 1:15: