Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԷՔ ԱՍՏՈՒՆ ԳՏՆԵԼ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՆՐԱՆ ՉԵՆ ՍՊԱՆԵԼ

YOU CAN FIND GOD!
THE COMMUNISTS HAVE NOT KILLED HIM!
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Առավոտյան, Հոկտեմբերի 21, 2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 12, 2012

«Եւ դուք կանչելու էք ինձ ու գնալու էք աղոթք անելու դեպի ինձ և ես կլսեմ ձեզ: Եւ դուք ինձ փնտրելու էք ու գտնեք քանզի ողջ սրտով ինձ խնդրեցիք»( Երեմիա 29:12-13):


Այս են խոսքերը որ Աստված ասաց Իր մարդկանց մարգարե Երեմիայի միջոցով : Մովսեսը գրեթե նույն ասաց,

«Երբ որ փնտրես Տիրոջը Ասծուն ,ապա կգտնես նրան եթե փնտրես ողջ սրտով ու հոգով»: (Երկրորդ Օրինաց 4:29 )

Դավիթը նույնպես ասել է, «Եթե փնտրեք Նրան կգտնեք» (Ա Ժամանակագրություն 28:9):

Այս երեք հատվածները ցույց են տալիս , որ դուք պետք է ջանք գործադրեք Ասծուն գտնելու համար: Սա է պայմանը որի վրա և խոստումը կազմվեց: Աստված խոստացավ բացահայտել Ինքն իրեն ձեզ, բայց մի պայմանով որ դուք Իրեն փնտրեք «ձեր ողջ սրտով»: Նոր Կտակարանում մենք նույն մտքերն ենք գտնում: Հիսուսը ասել է , «Աստուծոյ արքայութիւնն է աւետարանվում,եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նորա մեջ»(Ղուկաս 16:16 ): Հիսուս Քրիստոսը մեզ ասել է որ դուք պետք է ջանաք որ մտնեք Ասծո արքայություն:Հունարեն բառը թարգմանված «ջանալ» նշանակում է «պայքարել» կամ «կռվել»: Հունարեն բառ «agonizomai»: Անգլերեն(agony) «հոգեվարք» է: Այսպիսով Հիսուսը ասել է որ դուք պետք է ներխուժեք ճանապարհը , պայքարեք ու կռվեք որ գտնեք Ասծուն և Իր Որդուն:Աստված ասել է ,

«Եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետև ինձ կխնդրեք ձեր ողջ սրտովը»(Երեմիա 29:13):

Այս է պատճառը որ շատ քիչ Ամերիկացիներ ու Եվրոպացիներ իրականում գիտեն Աստծուն: Նրանք չեն ցանկանում փնտրել նրան«իրենց ողջ սրտով»:Նրանք չեն ցանկանում իրենց ճանապարհը ներխուժել ու տառապել Աստծուն և Քրիստոսին գտնելու համար:Այսպիսով այս է պատճառը,մեծ քանակությամբ Ամերիկացիներ ու եվրոպացիներ շատ աղոտ ոչ պարզ գաղափար ունեն Աստծո վերաբերյալ, բայց նրանք Իրեն չեն ճանաչում:Նրանք որոշ դեպքեր իմանում են Իր մասին, բայց Նրան անձամբ չեն ճանաչում: Արեվմտյան աշխարհում շատերը նույնիսկ չեն հավատում Աստծո գոյությանը: Շատ քիչ Ամերիկացիներ ու Եվրոպացիներ էական, կենդանի,և ակտիվ գիտելիք ունեն Աստծո մասին: Նրանց Աստվածը միայն տեսություն է,և նույնիսկ ոչ այնքան կարևոր տեսություն շատերի համար: Նրանցից շատերը նույնիսկ չեն հավատում Աստծոն տեսականորեն: Վերջին քառասուն տարում հիպպիների ապստամբությունից հետո 1960-թվականներից, շատ ու շատ Ամերիկացիներ ասում են ,որ իրենք Աստծուն ընդհանրապես չեն հավատում: Նրանք հոգեպես ծույլ են Նրան գտնելու համար: Նրանք ջանք չեն գործադրում «Նրան գտնելու համար իրենց ողջ սրտով»: Նրանք չեն ցանկանում մղել իրենց անհանգստությունների միջով: Նրանք չեն ցանկանում իրենց ուժերը վատնել պայքարել և « որ ջանալ մտնելու» այնտեղ որտեղ որ Աստված կա, ու Քրիստոսն է: Այս շատ դժվար է հոգեպես ծույլ Ամերիկացիների ու Եվրոպացիների համար: Նրանք նախնտրում են արյունոտ կինոնկարներ դիտել , մարիխուանա ծխել , կամ էլ տեսախաղեր ժամերով խաղալ, քան թե «Տիրոջը փնտրել » , « փնտրել Նրան ողջ սրտով»:

Մի Չինացի աղջիկ որ ծնուննդով Ամերիկացի էր ասել է ,«Սա շատ աշխատանք է պահանջում»: Ամերիկայուն ծնված մի Չինացի տղա ասել է,«Այս մեծ ջանք է պահանջում» այսպիսով լքել է եկեղեցին որ գնա ու տեսախաղեր խաղա:Շատ տխուր է տեսնել որ նրանք հոգեպես ծույլանում են ինչպես որ Ամերիկացի շատ երիտասարդներ իրենց դպրոցում:

Ես գիտեմ որ որոշ Բարեփոխված Քրիստոնյաներ կարող է մտածեն որ ես իրավացի չեմ որ պնդում եմ որ ջանք է հարկավոր Աստված գտնելու համար: Սակայն եթե նրանք ինձ քննադատեն ապա մոռացած կլինեն Փիլիպպեցիս 2:12-13 , որը ասում է,

«Ահով եւ դողալով գործեցեք ձեր անձի փրկությունը: Վասն զի Աստված է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճության պես» (Փիլիպպեցիս 2:12-13 ):

Այսպիսով եթե դուք իսկապես հետաքրքրված էք աշխատանքով ,որ փրկություն կգտնի Աստծուց Հիսուսի միջով, այդ կնշանակի որ Աստված Ինքը դրդապատճառ մղեց ձեզ որ դուք այդպես վարվեք: «Դա Աստված էր որ աշխատեց ձեր մեջ», աշխուժացնելով ձեզ « որ փնտրեք Նրան ձեր ողջ սրտով»(Երեմիայի 29:13):Ինչպես որ Ալբերտ Միդլանը (1825-1909) իր գովերգում է ասում,

Վերակենդանացնել քո աշխատանքը, Օհ՜ Տեր
Ստեղծել հոգու – ծարավ Քո հանդեպ,
Բայց սով ունենալ կյանքի հացի համար,
Օհ՜, կարող են մեր ոգիները լինել:
(«Վերակենդանացնել Քո Աշխատանքը»):

Միայն նրանք որոնց Աստված ընտրել է կհասկանան որ Նա ստեղծել է «հոգու ծարավ» Իր համար: Եթե Աստված այդ չանի ձեզանում ապա դուք նույնպես հազարավոր երիտասարդ Ամերիկացիների պես ծույլ կլինեք, որոնց համար Աստվածաշունչը ասում է,

«Չկա իմացող, չկա Աստծուն խնդրող» (Հռովմայեցիս 3:11)

Այսպիսով եթե դուք ցանկություն ունեք , «հոգու ծարավի» որ գտնեք Աստծուն դա նրանից է որ Աստված Ինքը դրեց այդ ցանկությունը ձեր մեջ: Եթե Նա այդ չանի ուրեմն դուք կապրեք ու կմեռնեք առանց Աստված ինչպես որ Աստվածաշունչն է մեզ ասում,« Չունենալ հույս ,և առանց Աստված աշխարհում» (Եփեսացիս 2:12):

Որքան սարսափելի է այդ - «Չունենալ հույս, և առանց Աստված աշխարհում»: Իսկապես սարսափելի է ապրել ու մահանալ առանց հույս: Եւ առանց Աստված ի՞նչ հույս կա այնտեղ:Ի՞նչպես,առանց Աստված կարող է հույս լինել:Առանց Աստված անձը ապրում է իր ողջ կյանքը միայն սպասելով մահվան-առանց որևէ հույսի –քանզի այդ խղճուկ անձը կարծում է ,որ կյանք չկա մահից հետո:Աթեիստի խղճուկ կյանքը նման է բանտարկյալի, որ մահապատիժ է սպասում:Այսպիսով աթեիստի կյանքում ոչ մի հույս չկա ինչպես՝ որ դատապարտված հանցագործի, որ սպասում է պահակախումբի գալուն ու իրեն դեպի գազախցիկ տանելուն:

Կոմունիստների շարժումը հենց սկզբից էլ բռնի ձևով դեմ էր Քրիստոնեությանը:Կարլ Մաքսը ասել է,«Կրոնը մարդկային թույն է»: Ստալինը սպանել է 20 միլիոն մարդ, և հազարավոր քրիստոնյաների բանտ է նստացրել: Մաո Տսե Տանգը սպանել է ավելի շատ : Վաթսուն-չորս միլիոն Չինացիներ մորթվեցին Մաոի կողմից,և տասնյակ հազարավոր նրանցից սպանվեցին կամ բանդարկվեցին պարզապես այն պատճառով, որ նրանք Քրիստոնյա էին: Սա բոլորին է հայտնի Արևմուտքում : Բայց կառավարական դպրոցներում երիտասարդ Չինացի Կոմունիստներին ասվում է որ Մաոն հմուտ մարդ է եղել որ Չինաստանը դարձրել է համաշխարհային:Սակայն ի՞նչպես կարող եք համոզված լինել թե Չինաստանը ավելի հզոր չէր լինի եթե այնտեղ ղեկավարեր Քրիստոնյա ինչպիսին է Կաի-Շեկը:Շատ Չինացի Քրիստոնյաներ բանտ են դրվել 20 տարով կամ ավելի Մաոի կողմից,հենց այն պարզ պատճառով որ նրանք հավատում են Աստծուն և Իր Հիսուսին:Ես մի Չինացի քահանա գիտեմ որի ընկերը որի հետ մի բնակարանում էին ապրում Չինաստանում 10 տարի բանտ է նստել միայն Ավետարանը քարոզելու համար տնային եկեղեցում Պեկին քաղաքի մոտակայքում:Դեռ Քրիստոնեյությունը սունկի պես տարածվում է Չինաստանում այս վերջին 20 տարիների ընթացքում:Հաշվարկված է, որ այժմ այնտեղ կա ավելի քան 120 միլիոն Քրիստոնյա Չինացի ,և նրանցից մեծամասնությունը ընդհատակյա եկեղեցու անդամներ են: Մոտավորապես 700 մարդ ամեն ժամ գիշեր ու ցերեկ Քրիստոնյա են դառնում Չինաստանում այսօր: Ես հենց նոր մի լուր կարդացի որում ասվում էր Կոմունիստական կառավարությունը նորից պատրաստվում է հարվածել ու ճեղքել տնային եկեղեցիների շարժումը:Քանզի այնքան շատ Չինացիներ են սկսել Քրիստոնյա դառնալ, որ իշխանություններին դա սկսել է անհանգստացնել:Կոմունիստները կոչել են ավետարանակա Քրիստոնյա անդամներին« չարք պաշտամունք»: Որքան՜ տխուր է, որքան կույր են նրանք:

Ես գիտեմ, որ Չինաստանի դպրոցներում ու համալսարաններում սովորացնում են որ Աստված չկա: Սակայն այստեղից ոչինչով չի տարբերվում: Բոլոր մեր երիտասարդները գնում են քոլեջներ որտեղ նրանց ուսուցանում են մերժել Ասծուն և Աստվածաշունչը: Սա չի արգելում երիտասարդներին Քրիստոնյա դառնալ: Նրանք գիտեն, որ իրենց ուսուցիչները հոգեպես կույր են: Միլիոնավոր երիտասարդ մարդիկ Չինաստանում նույնպես մերժել են կեղծ ուսուցումը ընդդեմ Աստված իրենց դպրոցներում:

Դեվիդ Աիկմենը լրագրող էր, որ քսան տարի որպես օտարերկրյա թղթակից է աշխատել Թայմ(Time Magazine) Ամսագրի համար Պեկինում Հարավարևելյան Ասիայում: Իմ ցանկությունն է, որ յուրաքանչյուր Չինացի երիտասարդ անձնավորություն կարողանա կարդալ այս գիրքը,Հիսուսը Պեկինում (Րեջների Հրատարակություն, 2003): Իր գրքի վերջին էջում, Պարոն Աիկմենը ասել է, որ այժմ շատ ավելի Բողոքական Քրիստոնյա կա Չինաստանում որը և ամենամեծ Քրիստոնյա խումբն է կազմում ամբողջ աշխարհում: Նա առաջարկում է որ քսան- մեկերրորդ դարը լինի Չինաստանի դար, և որ Քրիստոնեության կենտրոնը տեղափոխվի Արևմուտքից դեպի Չինաստան: Այս Քրիստոնեության պայթյունը Չինաստանում տեղի ունեցավ նույնիսկ երբ Կոմունիստական կառավարությունը պարբերաբար խոշտանգում ու բանտարկում էր հազարավոր հավատարիմ Քրիստոնյաների այնտեղ:

Ի՞նչու պետք է մեկը վտանգի իր կյանքը, և հնարավոր է բանտարկվի դառնալով Հիսուսի հետևորդ: Րիչարդ Վուրմբրանդը Լյութերական քահանա է եղել որ շատ տարիներ Կոմունիստների բանտում է եղել քարոզելու համար Աստվածաշունչը Ռումինիայում: Նա գրել է թե ինչ է պատահել իր հետ մենակյաց բանտում,այս վերնագրով Խոշտանգվել Քրիստոսի համար, որը թարգմանվել է 65 լեզուներով: Գրքի վերջին մասերում Քահանա Վուրմբրանդը մի սքանչելի իրական պատմություն է պատմում:

      Ռուսական բանակի կապիտանը եկել էր Հունգարիայի քահանային մոտ նրան տեսակցելու և պահանջեց որ նրան միայնակ հանդիպի: Երիտասարդ կապիտանը շատ կոպիտ էր ու լավ էր հասկանում իր հաղթողի դերը: Երբ նրան ուղեկցեցին փոքր կոնֆերանս սրահ և դուռը փակվեց, նա մոտեցավ պատից կախված խաչին:
        «Դուք գիտեք որ սա սուտ է»,նա ասաց քահանային: « Այս միայն խորամանկության մի մասնիկ է, որ դուք քահանաներդ օգտագործում էք մոլորության մեջ գցելու չքավոր մարդկանց և հեշտացնելու հարուստի վիճակը տգետության մեջ պահելով աղքատին: Դե՛ խոստովանի մենք միայնակ ենք: Խոստովանիր՝ որ դու երբեք էլ իրականում չես հավատացել, որ Հիսուսը Քրիստոսը Աստծո Որդին է »:
       Քահանան ժպտաց,«Բայց իմ խեղճ երիտասարդ ես իհարկե հավատում եմ: Դա ճշմարիտ է :
        «Ես չեմ ուզում ,որ ինձ հետ հնարքներ խաղաս» բղավեց կապիտանը:«Այս շատ լուրջ է, մի համարձակվիր ծիծաղել ինձ վրա»:
       Նա դուրս հանեց իր ատրճանակը ուղղելով դեպի քահանային:
        « Ընդունեք որ այս բոլորը սուտ է,թե չէ ոչ ես կրակելու եմ»:
        «Ես չեմ կարող ընդունել որ դա ճշմարիտ չէ: Մեր Տերը իսկապես ճշմարիտ Աստծո Որդին է» ասաց քահանան:
       Կապիտանը նետեց իր ատրճանակը գետնին և գրկախառնվեց Ասծո մարդու հետ: Արցունքներ լցվեցին նրա աչքերում:
        «Դա ճշմարիտ է» նա լաց եղավ ,« դա ճշմարիտ է»: Ես հավատում էի սակայն վստահ չէի որ մարդ կարող է մահանալ այդ հավատքի համար մինչև ես ինքս համոզվեցի դրանում: Օհ՜, շնորհակալ եմ: Դուք ամրացրիք իմ հավատքը: Այժմ ես նույնպես կարող եմ մահանալ Հիսուսի համար:Դուք ինձ ցույց տվեցիք թե ինչպես:

Իսկ հետո քահանա Վումբրանդը ասաց «Մենք պետք է հաղթենք Կոմունիստներին:Առաջին, քանզի Աստված մեր կողմից է: Երկրորդ,մեր միսիան համապատասխանում է սրտի խորին կարիքներին»(Րիչարդ Վուրմբրենդ, Քրիստոսի համար Խոշտանգված,Մարտիրոսների Ձայնը,1998 հրատարակություն,էջ 113,114):

Այո,մարդու սիրտը լաց է լինում ներումի ու հույսի համար: Աթեիզմները չեն կարող այդ կարիքը զգալ:Միայն Աստված կարող է մեզ տալ ներում և հույս: Այդ իսկ պատճառով Աստված ուղարկեց Իր միածին Որդուն, որ մահանա Խաչի վրա մեր փոխարեն,վճարելով մեր մեղքերի համար, որ մենք լինենք ներված: Ահա թե ինչու Աստված բարձրացրեց Հիսուսին ֆիզիկապես մահացածներից,որ մեզ հույս տա, նույնիսկ հավերժական կյանք ունենալու հույս:

Լենինը մահացած է: Ես տեսել եմ նրա մահացած մարմնի լուսանկարը, ցուցադրված Մոսկվայում:Մաո Տսե Տանգը մահացած է: Ես տեսել եմ նրա մահացած մարմնի լուսանկարը Դամբարանում Տիենանմեն Հրապարակում: Բայց Աստված մահացած չէ:Նա կենդանի և լավ է միլիոնավոր քրիստոնյաների սրտերում աշխարհի շուրջ: Քրիստոսը մահացած չէ: Նա կենդանի ու լավ է, բազմած Ասծու աջ կողմը Դրախտում,մեկ այլ տարածության մեջ , որտեղ Նա աղոթում է քեզ համար այժմ:

Այսօր Կուբայում, Վետնամում, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում միլիոնավոր Քրիստոնյաներ ծառայում են Աստծուն ընդատակյա եկեղեցիներում: Եւ ես վստահ եմ որ դեռ թաքնված Քրիստոնյաներ էլ գոյություն ունեն Հյուսիսային Կորեայում նույնպես, չնայած նրան որ Հույսիսային Կորիայի Քրիստոնյաները դաժանորեն հետապնդվել են Կոմունիստների կողմից ավելի դաժանորեն քան թե այլ ժողովուրդները աշխարհում: Կոմունիստ աստվածամերժները երբեք չեն կարող ոչնչացնել նրանց հավատքը Ասծո հանդեպ ու Նրա Որդի Հիսուսի: Մեզ տեղեկացրել են որ նույնիսկ Կոմունիստական պաշտոնյաները «գաղտնի» դառնում են Քրիստոնյա Չինաստանում: Քրիստոսի Ավետարանը խորապես համապատասխանում է մարդկային սրտի կարիքներին: Աթեիստական Կոմունիզմը ոչ մի հույս ու ներում չի առաջարկում: Ոչ մի ուժ գոյություն չունի երկրի վրա որ արգելի Քրիստոսի Ավետարանը: Այն նույնիսկ թափանցում է Մուսուլմանական երկիր այսօր: Այսօր ես նույնիսկ մի գիրք եմ ուսումնասիրում որ կոչվում է Հրաշալի Շարժումներ, որի հեղինակն է Ջերրի Տրուզդելը(Տոմաս Նելսոն Հրատարակություն,2012): Գրքի մակերեսի վրա այսպես է գրված «Հարյուր հազարավոր Մահմեդականներ սիրահարվում են Հիսուսի վրա»: Գովասանք Իր սուրբ անվան:

Քահանա Վուէմբրանդը ասել է, «Յուրաքանչյուր հինգ մարդուց մեկը ապրում է Կոմունիստական Չինաստանում, այնտեղ հազարավոր Քրիստոնյաներ են կնքվում առանց «թույլատվության»: Հալածանքները միշտ էլ Քրիստոնյաների դեռ ավելի լավ տեսակն է արտադրում – վկայող Քրիստոնյա, հոգի հաղթող Քրիստոնյա:Կոմունիստների հալածանքները հակընդդեմ հրդեհ եղավ առաջացնելով լուրջ ու նվիրված Քրիստոնյաներ,որ շատ հազվադեպ են հանդիպում ազատ երկրներում: Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ ինչպես ինչ որ մեկը կարող է Քրիստոնյա լինել, և չուզենալ գրավել յուրաքանչյուր հոգի որ հանդիպում են»(Վուրմբրենդ,էջ 116,117):

Այո՛: Ամեն: Եւ մեր աղոթքն է, որ դուք նույնպես դառնաք դեպի Հիսուս հավատքով,և մաքրվեք ձեր մեղքերից Իր Թանկագին Արյունով: Մենք աղոթում ենք, որ դուք շուտով դառնաք իրական Քրիստոնյա: Հիշեցեք՝ թե ինչ ասաց Աստված, «Եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք,որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը եւ ես կգտնվիմ ձեր համար»(Երեմիա 29:13): Եւ համուզված եղեք վերադառնալ եկեղեցի հաջորդ Կիրակի: Ինչու ոչ վերադառնալ և ճաշել մեզ հետ այս երեկո ժամը 6:30 նույնպես: Աստված օրհնի ձեզ:Ամեն: Խնդրում եմ ոտքի կանգնեք ու ձեր երգա թերթիկը շրջեք համար յոթ երգը: Դր. Չեն խնդրում եմ գալ ու մեզ առաջնորդել աղոթքով մինչ մեր երգեցողությունը (աղոթք): Այժմ երգեք՛:

Հավատը մեր հայրերի դեռ ապրող
   Չնայած զնդան, կրակ և սուսեր,
Օհ՜, որքան արագ է մեր սրտերը զարկում,
   Երբ որ լսում ենք հաղթական բառեր:
Հավատը մեր հայրերի, սուրբ հավատք,
   Մենք հավատարիմ ենք լինելու քեզ մինչ մահ,

Մեր հայրերը շղթայվել են մութ բանտերը,
   Նրանք դեռ մեր սրտերում են և մտքերում ազատ,
Որքան քաղցր կլինի իրենց երեխաների ճակատագիրը,
   Եթե նրանք նման են նրանց կարող են քեզ համար մահանալ,
Հավատքը մեր հայրերի,սուրբ հավատք,
   Մենք հավատարիմ ենք մնալու քեզ մինչ մահ:

Հավատքը մեր հայրերի, մենք ջանալու ենք,
   Հաղթանակ բոլոր ազգերին դեպի քեզ,
Եւ ճշմարտության միջոցով, որ գալիս է Ասծուց
   Մարդկությունը պետք է իսկապես ազատվի
Հավատքը մեր հայրերի, սուրբ հավատք
   Մենք լինելու ենք հավատարիմ քեզ մինչ մահ,

Հավատքը մեր հայրերի մենք սիրելու ենք
   Եւ ընկեր և ոսոխ մեր պայքարում,
Եւ քարոզեն քեզ,նույնպես ինչպես սերը միայն գիտի,
   Բարյացկամորեն բառերով և մաքրաբարո կյանքով,
Հավատքը մեր հայրերի, սուրբ հավատք,
   Մենք կլինենք քեզ հավատարիմ մինչ մահ:
(«Հավատքը Մեր Հայրերի» Ֆրեդերիկ Վ. Ֆաբեր, 1814-1863):

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Պարոն Կյու Դոնգ Լիին, Երեմիա 29:11-13:
Քարոզից առաջ մեներգիչ Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Որքան Մեծ է Աստված» (Ստուարդ Համբլեն, 1908-1989):