Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




Ներված Մեղավորներից Շատ Սեր

MUCH LOVE FROM PARDONED SINNERS

Դր.Ր.Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տիրոջ Օրը Երեկոյան ,Ապրիլ 29,2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 29, 2012

«Վասնորոյ ասում եմ քեզ ,Նրա շատ մեղքերը իրան թողուած է , քանզի շատ սիրեց , բայց որին որ քիչ կթողվի՝ նա քիչ կսիրի»(Ղուկաս 7:47 ):


Սա շատ մի պարզ պատմություն է: Սիմոն անունով մի Փարիսեցի Հիսուսին հրավիրում է իր տուն ճաշելու:Մինչ նրանք ճաշում էին, մեղավոր մի կին լաց էր լինում ,ու Հիսուսի ոտքերը իր արցունքներով էր ողողել ու անուշահոտ յուղով էր օծում:Պարիսեցին իր մտքում խորհում էր, եթե Հիսուս մարգարե լիներ ապա կիմանար ,որ այս կինը մեղավոր է ,ու թույլ չէր տա որ այս կինը իրեն մոտենա:Հիսուս հասկացավ թե՛ ինչ է մտածում այս Պարիսեցին ու նրան մի առակ պատմեց:Հիսուս այսպես է սկսում իր պատմությունը, որ երկու մարդ պարտք են լինում մի պարտատիրոջը :Նրանցից մեկը բավականին մեծ գումար էր պարտք ,իսկ մյուսը ավելի քիչ :Մի օր պարտատերը երկուսին էլ ներեց իրենց պարտքերը :Հիսուս դառնալով Պարիսեցուն հարցրեց ի՞նչ ես կարծում նրանցից որ մեկը պարտատիրոջը առավել շատ է սիրելու: Պարիսեցին պատասխանեց ,«կարծում եմ նա՛ որի պարտքերը շատ էին»:Հիսուս նրան ասաց, որ նա իրավացի է :Իսկ հետո Հիսուս ասաց ,որ կինը ըստ աեւելյան սովորության է օծում Իր ոտքերը ու գլուխը, որ Պարիսեցիները այդ սովորությունը չունեին:Հետո Հիսուս բացատրեց ,որ այդ կինը այդպես վարվեց քանզի նրա մեղքերը լիովին ներվեցին:Սա մեզ բերում է հաջորդ թեմային,

«Վասնորոյ ասում եմ քեզ ,Նրա շատ մեղքերը իրան թողուած է ,բայց որին որ քիչ կթողվի՝ նա քիչ կսիրի» (Ղուկաս 7:47 ) :

Ցանկանում եմ մի հարցի շուջ անդրադառնալ նախքան հաջորդ թեմային անցնելը:Խոսքս վերաբերում է այս նախադասությանը«Նրա մեղքերը շատ էին ,սակայն դրանք լիովին ներվեցին նրա համար, որ նրա սերը շատ էր »: Առանց բացատրության սա կարող է ինչ որ մեկին կարծեցնել թե նա ներվեց քանզի շատ սիրեց :Սակայն դա հակառակն էր Հիսուսի ասածին: Նրան սիրելի էր ներված լինելը:Եթե կարդաք առակների 41-43 հատվածները միանգամայն պարզ կդարնա ձեզ ,որ թարգմանությունը ճիշտ հակադիրն էր ինչ Հիսուս նկատի ուներ:Հունարեն թարգմանված նրա «համար» բառը նշանակում է «դրա համար» ժամանակակից Անգլերենում:Դր. Վիլիամ Հենդրիկսոնը ասել է, որ հունարեն թարգմանված «համար »բառը դա նախդիր է ու «դրա համար » նույն պես(Ավետարան ըստ Ղուկասի Բեյկեր ,1981 հրատարակություն, էջ 412 ):Րինեկերը թարգմանել է «որի պատճառով»(Նոր Կտակարանի Լեզվաբանական բանալին Զոնդերվան 1980,էջ 160):Դր. Գիլը ցույց է տալիս «դրա համար նա շատ սիրեց»(Նոր Կտակարանի բացահայտումը , 1 ծավալ,էջ 575 ):Մատթյու Հենրին ասել է «հարկավոր է ցույց տալ ,դրա համար նա սիրեց շատ սիրելը չէր առաջացրել այլ ազդեցություն էր ունեցել»(Մաթյու Հենրին Աստվածաշնչի ողջ մեկնաբանությունը նշում Ղուկաս 7 :47 ):Դր. Լենսկին ասել է «կնոջ սերը չէր պատճառ հանդիսանում ,որ նա ներվեց ,այլ այդ սե՛րը որ նա ցույց տվեց, այդ սերը ապացուցեց տեսանելի ձեւով որ իր մեղքերը ներվել են »( Աստվածաշնչից Սուրբ Ղուկասի մեկնաբանումը Ագզբուրգ 1961 ,էջ 433):Սա կարող ենք թարգմանել այսպես«նրա մեղքերը շատ էին ու ներվեցին [դրա համար ,որից, ]նա ավելի շատ էր սիրում:1599 Ջենեվայի Աստվածաշունչը ասում է «Քրիստոսին սիրելը պետք է վստահ ու անվերջ վկա լինի մեղքերի թողության ,դրա համար ողորմած [սերը] ,որի մասին այստեղ խոսվում է չի կարող պատճառ լինել այլ հանդիսանում է որպես ստորագրություն որ նրա անցյալի մեղքերը ներվել են»(նշում Ղուկաս 7:47 ):

«Վասնորոյ ասում եմ քեզ,նրա շատ մեղքերը իրան թողված է ,բայց որին որ քիչ կթողվի՝ նա քիչ կսիրի» (Ղուկաս 7:47:

Սա իհարկե կարևոր կետ է :Իրական սերը Քրիստոսի հանդեպ դա ներվելն է:Եթե մենք ներվելու փորձարությունը չունենք ,ապա Քրիստոսին չենք սիրելու:Սա երկու բացատրություն ունի:

I. Առաջին,սա բացատրում է թե ինչու այսքան քիչ սեր կա Հիսուսի հանդեպ այս հրեշավոր ժամանակներում:

վերջին ժամանակների Իր մարգարեության համար, Հիսուս ասել է ,

«Եւ անօրութեան շատանալու պատճառովը՝ շատերի սերը կը սառչի» (Մատթէոս 24:12 ):

Մեր օրերում շատ Քրիստոնիաներ իրենց սերը պակասացրել են քանզի

անիրավությունը շատ է :Մատթյու Հենրին ասել է ,«Երբ անիրավությունը վխտում է ,հրապուրում է ոճիր,հետապնդում է ապօրինություն,այս շնորհը(սերը) սառցով է պատում:Քրիստոնյաները սկսում են ավելի կասկածամիտ ու ամաչկոտ դառնալ միմյանց հանդեպ մտերմությունը օտարվել է ,հեռավորություն է ստեղծվել, որ սերը դարձել է ոչինչ անարգանք ընդեմ Աստծո ,ու սուբերին հակառակ :Սա մելամաղձոտ հեռանկարային տեսարան է ներկայանում ,որ պետք է լինի այսպիսի մեծ սիրո անկում»:

Ո՞վ կարող է ասել ,որ մենք այսպիսի օրերում չենք ապրում :Ես կարծում եմ, որ Մատթէոս 24:12 մարգարեություն է այս հրեշավոր օրերի մասին ,որ այժմ մենք ապրում ենք:Ինչ էլ որ անձը հավատա Աստվածաշնչի մարգարեությունից ,ո՞վ կարող է ասել որ սա մեր օրերին չի վերաբերում:

«Եւ անօրենության շատանալու պատճառովը՝ շատերի սերը կսառչի»(Մատթէոս 24:12 ):

Երբ ես պատանի էի ,եկեղեցին որի անդամ էի ես հանդիսանում,նախքան որ միացա Առաջին Չինական Մկրտիչ Եկեղեցուն մի սարսափելի պառակտման ենթարկվեց:Եկեղեցու անդամները մեղադրում էին մեկը մյուսին, զրպարտում միմիանց ու հարձակում էին իրար վրա:Ես հիշում եմ այսպես սկսեցի մտածել այդ ժամանակ«Քրիստոնեությունը չի կարող ճշմարիտ լինել:Նայե՛ք որքան ատելություն ունեն այս քրիստոնյաները իրար հանդեպ»:Բայց հետո, երբ ես փրկված էի արդեն ,հանկարծ հասկացա ,որ այս մարդիկ փրկված չեն ու բոլորովին էլ քրիստոնյա չեն:Նրանց սիրո պակասը ապացուցում էր որ նրանք երբեք էլ չեն ներվել ապաշխարության ժամանակ : «Բայց որին որ քիչ ներվի նա՝ քիչ կսիրի»:Նրանք որ բարկացած ու դառնացած լքել են իրենց եկեղեցիները ու սիրո պակասը արգելել է որ ներում ստանան Քրիստոսով:Իսահակ Վատսը լավ է ասել,

Տեր,երբ անօրինությունները վխտում են ,
   Ու անարգանքը հանդուգն շատ է,
Երբ հավատքը շատ դժվարությամբ փնտրում են,
   Իսկ սերը սառցեպատ է,
Մի՞թե Քո գալուստը չիշտապելու
   Դու նշան ու՞նես որ ցույց տաս
Կարող է չհավատանք մինչ այդ ապրելու
   Աստվածային խոստումը մի՞թե կտաս:
(«Տեր,Երբ Անօրինությունները վխտում են»
   Դր.Իսահակ Վատս ,1674-1748 ):

«Վճռականություն» սա հիմնական պատճառն է այսօրվա ուխտադրժության :Ֆինիյի ժամանակներից ու նրանք ,որ իր մեթոդին են հետևում ,մեր եկեղեցիները ընդունվել են տասնյակ միլոնավոր ոչ փրկված մարդիկ որպես անդամներ:Իսկ ի՞նչ էին այս մարդիկ անում ,ընդամենը բարձրացնում էին իրենց ձեռքերը ու «առաջ »էին գալիս ,կամ« մեղավորի աղոթք »էին ասում ու այսպես անդամ էին դառնում առանց հարցեր տալու:Քանզի նրանք երբեք փորձարություն չունեցան Աստվածաշնչային համոզմունքի իրական փոփոխումի , նրանք մնացին իրենց մեղքերի մեջ ,քիչ սեր ունեին Հիսուսի հանդեպ ու եկեղեցին լցվեց ոչ փրկված անդամներով:Սա իր հերթին եկեղեցու իրական քրիստոնյաներին մոլորեցրեց ու հուսալքեց

:

«Եւ անօրենության շատանալու պատճառով՝ շատերի սերը սերը կսառչի» (Մատթէոս 24:12 ):

Առաքյալ Պողոս կանխագուշակել է ժամանակներ որ քրիստոնյաները այսպես կոչված «իրենք իրենց անձն են սիրելու »այլ ոչ Քրիստոսին(Ա. Տիմոթէոս 3:2):Մենք ապրում ենք ժամանակներում ,որի պատճառն է հանդիսանում «վճռականություն»:

Երբ ուխտադրժությունը խորանում է ,ու մեղքը վխտում է եկեղեցում,թող որ իրական փոխակերպումը մոտենա Քրիստոսին,ու Նրան շատ սեր տուր նրանց մեղքերը ներելու և նրանց հոգիները Դժոխքից փրկելու համար:

Շատ սեր քեզ,Օ՜հ Քրիստոս,
   Ծունկի իջաց,
Սա իմ լուրջ արդարացումն է ,
   Շատ սեր,Օ՜հ Քրիստոս Քեզ,
Շատ սեր Քեզ,շատ սեր Քեզ:

Երգեք կրկներգը ինձ հետ

Սա իմ լուրջ արդարացումն է,
   Շատ սեր,Օ՜հ Քրիստոս Քեզ,
Շատ սեր Քեզ, շատ սեր Քեզ:
   («Շատ Սեր Քեզ» Ելիզաբեթ Պ. Պրենտիս,1818-1878 ):

«Վասնորոյ ասում եմ քեզ,նրա շատ մեղքերը իրան թողուած է, բայց որին որ քիչ կթողվի՝ նա քիչ կսիրի»(Ղուկաս 7:47 ):

II. Երկրորդ,սա ցույց է տալիս որ մեղքերում համոզված լինելը, տանում է մեզ Հիսուսի սիրուն, իսկ Նա ներում է մեզ :

Օ՜հ, այո, այս կինը խորապես համոզված էր իր մեղքերում:Պատահարը մեզ այս է պատմում,

«Եւ ահա այն քաղաքումը մի կին կար , որ մեղավոր էր ,նրա ոտների մոտ նրա ետեւից կանգնած ,լաց էր լինում» (Ղուկաս 7:37,38):

Ճիշտ կլիներ ,եթե մեղավորները հիշեն թ՛ե երբ են փրկվել:Եթե դուք իսկապես փորձարություն էք ունեցել փոփոխվելու անկասկած հիշելու էք որքան էք տանջվել ,երբ մեղքերում էք դատապարտվել:Անկասկած հիշում էք այդ մեծ ազատումը ,երբ Հիսուսը ներում է ձեզ ու փրկում ձեր հոգին:Ահ՛ա թե ինչու, լավ է որ յուրաքանչյուր Քրիստոնյա հիշի թե որքան սարսափելի էր փրկվելուց առաջ,իսկ որքան լավ է ,որ Հիսուսը փրկեց ձեր պես անզգամի:Երբ ձեր եռանդը սառչում է ,իսկ ձեր աղոթքը առանց եռանդի է հնչում ,հիշեք՛ ինչպես Հիսուսը ձեզ փրկեց ու ապրելու հույս տվեց:Հիշեք՛ որ Հիսուսի ողորմածությունը ձեզ մեծ սիրո է տանելու դեպի Նրան:Իսկ հետո դուք կասեք,

Սա իմ լուրջ արդարացումն է ,
   Շատ սեր,Օ՜հ Քրիստոս Քեզ,
Շատ սեր Քեզ,Շատ սեր Քեզ՛

Նորից երգեք՛

Սա իմ լուրջ արդարացումն է,
   Շատ սեր ,Օ՜հ Քրիստոս Քեզ,
Շատ սեր Քեզ,Շատ սեր Քեզ՛

Ես մի գիրք էի կարդում որ կոչվում է «Կրակ Դրախտից»Պոլ Քուկ (Ավետարանական մամուլ 2009):Քուկը ասում էր, որ մի բան որ տեղի է ունենում փոփոխման ժամանակ ,դա այն է որ, մարդիկ համոզվում են իրենց մեղքերում :Նա ասում էր որ մարդիկ երբեք բնականաբար չեն դատապարտում իրենց մեղքերը,բնությունից մենք մեզ արդարացնում ենք :Որոշակի հատուկ ոգի է հարկավոր :Իսկ երբ ոգին սկսում է աշխատել ,մեղքը դառնում է նողկալի , մղելով մարդուն ատել ու թողնել այն:Շատ քարոզներ այսօր կարևոր չեն համարում վարդապետությունը մեղքի ու զղջումի(իբիդ.,էջ 18):Նա շարունակում էր իր միտքը ասելով, որ լացել Աստծուն գթություն ստանալ Հիսուսի շնորհիվ սովորաբար անհրաժեշտ է :Նա ասել է «Մենք կորցրել ենք այս նշումը մեր եկեղեցիներում:Մարդիկ շտապում են հանձնառություն տալ Հիսուսին ,սակայն հազվադեպ են շտապում կանչել Աստծուն ողորմածության սա զղջումի հիմունքն է»(իբիդ.).Մաքսավորը «իր կուրծքը ծեծում էր եւ ասում Աստված ողորմիր ինձ մեղավորիս»(Ղուկաս 18:13 ):Քուկը ասել է ,

Ահա մարդը ապրում է առանց Աստծուն ճանաչելու ու մեղքի լրջության մասին,ու օրը գալիս է որ նա գիտակցում է Աստծուն:Համոզվում է իր մեղքերում ու սկսում է Աստծուն փնտրել:Մինչ այդ զղջում է ու դիմում է Տեր Հիսուս Քրիստոսի ներմանը ու փրկությանը:Հետո նա հավաստիանում է Աստծո ողորմությանը ու ներմանը, որը ուրախություն ու գոհություն է պարգևում(իբդի. Էջ119):

«Լալով են դիմում Աստծուն որպեսզի ողորմի Հիսուսի միջոցով» հաճախ այս նկատվում է այն մարդկանց մոտ ,որոնք փորձարություն են ունենում իրական փոփոխումի

:

Քուկը նշել է մի քանի փոփոխումներ, որոնք զբաղեցնում են Երկրորդ Մեծ Արթնացումը(1800-1830): Նա խոսում է Վիլիամ Կարվոսոի փոփոխման մասին ,որը ասել է «Ես այնպիսի պախարակող մեղքեր ունեմ ,որոնցով Աստծուն հակառակ եմ գործել ,որ վախենում էի որ երկինքը բացվելու է ու ինձ կուլ տա»:Նրա կրոնական պայքարը օրեր է շարունակվում,մինչև որ «Քրիստոսը հայտնվում է ու Աստված ներում է բոլոր իմ մեղքերը ,ու իմ հոգին ազատված էր :Սա տեղի ունեցավ երեկոյան ժամը ինը,Մայիսի 7-ին,1771 ու ես երբեք չեմ մոռանա այդ երջանիկ ժամը»(իբիդ.էջ 74,75):Պարոն Կարվոսոն մեծապես օգտագործվեց Աստծու կողմից Երկրորդ Մեծ Արթնացումին:

Րիչարդ Տրեվավասը արագորեն քայլում էր իր նավի տախտակամածին փոթորկի ժամանակ սգալով իր մեղքերը ,ու նրա համար պարզ է դառնում որ «առանց Հատուցողին արժանավորության ես պետք է որ հավերժ խորտակված լինեմ ,ու միայն հնարավոր է ձեռք բերել Հիսուսի հանդեպ հավատքով »:Վեց ամիս կրոնական պայքարից հետո նա գտավ խաղաղություն Քրիստոսով(իբիդ.):

Սալմոն Բուրալը օրերով թափառում էր հանքերում նա աշխատում էր Տակինգմիլում սակայն հոգևոր կսկիծ ուներ մինչև որ աղերսեց Աստծուն ու մի ամբոխ հանքագործ վազեցին դեպի նա մտածելով որ մարմնական ցավ ունի(իբիդ.):

Վիլիամ Կարվոսոն,առաջին մարդը որի մասին ես խոսեցի,իր փրկվելուց հետո քարոզել սկսեց:Մի հանդիպման ժամանակ նա ասաց,

հարյուրավոր մարդիկ էին լաց լինում ողորմության համար:Շատերը մնում էին մեծ վշտի մեջ մեկ ժամ,շատերը երկու,շատերը վեց, մյուսները ինը,իսկ շատերը տասներկու կամ տասնհինգ մինչ Տերը խաղաղություն կտար նրանց հոգուն-իսկ հետո նրանք բարձրանում են ու վկայում Աստծո հիասքանչ գործը,մեծ եռանդով,իսկ հետո գետնին ընկնելով մռնչում(հուզմունք)նրանց հոգին(իբիդ.,էջ 80):

Քուկը ասում էր ,«Սա չի կարող մեզ զարմացնել ոչ էլ անհանգստացնել :Մեր մտավախությունը պետք է լինի այն, որ սա շատ հաճախ է կատարվում »այս օրերին(իբիդ.,էջ83):Վիլիամ Կարվոսը ասել է,

Մի երեկո ես թեյի էի հրավիրված Եղբայր Սմիտի մոտ,հենց որ պատրաստվում էինք աղոթել հանկարծ սենյակ ներխուժեց մի անծանոթ ,դեռ բերանս չէի բացել որ աղոթեմ հանկարծ նա խորապես մեղանչեց ու մռնչաց (անհանգստությունը )իր հոգում:Ես կարծում եմ ,որ երբեք ես մարդուն չեմ տեսել այդպես չարչարվելուց :Չարչարվելուց հետո նա ներվեց,և ուրախությամբ վկայեց (Քրիստոս) ներեց իր բոլոր մեղքերը(իբիդ . էջ 85 ):

Վիլիամ Կարվոսը ասել է ,

Ես շտապեցի այնտեղ , ու գտա որոշ հուսահատ հոգիներ մատուռում, որոնք այնտեղ էին օրեր ու գիշերներ շարունակ ջանասիրաբար աղոթելով ու ողորմություն աղերսելով:Տրամադրությունը հզոր էր ու համոզիչ ,շատ մարդիկ որոնք կատակասեր էին գետնի վրա ծունկ դրած աղոթում էին :Իրոք ,շատ օրեր հաճախում էի նրանց որ խորապես տառապում էին ու ցանկանում էին որ Աստված իրենց հոգին փրկի:Թող Աստված մեղմ վարվի նրանց հետ ,ու ցույց տա նրանց ողորմածություն մինչ հավերժական կյանք:Ամեն, և ամեն (իբիդ.,էջ 87,88 ):

Կինը հաճախել էր եկեղեցի երեսուն տարի մնալով ոչ փոփոխված ,միայն արտաքնից կրոնական :Նա զգուշացվել է վտանգի համար ,որ կմնա գոհացված առանց Աստծո Որդու կողմից ընդունվելու ,և անհնար կլինի նրա համար Դրախտ մտնելը առանց նորից ծնվելու:Այս խայթեց նրա սիրտը ,ու նա գետնին ծունկի եկավ իր մեղքերում համոզվելով լաց եղավ Աստծուն որ՛ գթա: « Տեր փրկի ինձ որ Դժոխքից հրաժարվեմ»նա լաց եղավ:Նրա լացը ավելի բարձր ու սիրատենչ էր հնչում,և շուտով Տերը կարեկցությամբ այցելեց նրա հոգին և «հասկացրեց նրան ,որ նա փրկված է թողություն տալով մեղքերին ,կանչելով աղոթում էր Աստծուն»:Արդյունքում Աստված օգտագործում է նրան որպես վկա, մի շարք այսպիսի հանդիպումներ տեղի ունեցան:«Աստծո դատապարտող հոգին այնքան մեծ էր առիթների ժամանակ որ մարդիկ լաց էին լինում իրենց տներում ու փողոցներում ողորմություն խնդրելով Աստծուց»(իբիդ.,էջ 90):

Վիլիամ Կարվոսը նկարագրում է մարդու փոփոխումը այս խոսքերով,

Լսելով որ նա սկսել է աղոթել ,ինձանից պահանջվեց որ այցելեմ նրան :Ես ոչ երկար (խոսեցի)նրա հետ էի,մինչ նա խոր զարթոնք ունեցավ ,և սկսեց լաց լինել ու ներում խնդրել:Իր հետ աղոթելուց հետո նրան մենակ թողեցի:Երեկոյան զանգահարեցի ու մինչ մատնացույց անելով Աստծո Գառին ,որը վերցրել է աշխարհի մեղքերը ,Աստված Իր ողորմությունը ցուցաբերեց նրա հոգուն ,և նա բացականչեց «Իմ բեռը ընկավ ,Աստված ողորմած իմ բոլոր մեղքերը,փառք,փառք Իր անունին»:Ես շատ անգամներ այցելություն ունեցա նրան և հասկացա որ նա վստահ է անշարժ իր հավատքում(իբիդ. Էջ 90 ):

Քուկը ասել է որ, նրանք չեն առաջնորդում կորած մարդկանց «մեղավորների աղոթքում»:Նա ասել է «Նրանք քարոզում են Աստվածաշունչը և զորացնում հորդորանքով ,սակայն նրանք փնտրողին մենակ են թողնում Աստծո ձեռքերում:Նրանք գտնում են որ առաջնայինը ոչ՛ թե մեղավորի Քրիստոսին գալն է ,այլ Քրիստոսի գալը մեղավորին Սուրբ հոգու ուժով:Նրանք չէին հավատում որ մարդկային« վռականությամբ »հնարավոր է Քրիստոսին գտնել:«Այդ իսկ պատճառով նրանք թողնում էին մեղավորին որպեսզի լացի ու ողպա մինչ Աստված ծնի վկաներ որ Իր Հոգով նրանք դարձան իր երեխաները:Նրանք տղամարդկանց ու կանանց կոչ էին անում որ հավատան Աստվածաշնչին ,դեռ ավելին ցանկանում էին որ մեղավորները փնտրեն Տիրոջը ու Նրան կանչեն որ ողորմյա իրենց մեղքերը:[ Նրանք ]չպետք է վերցնեն որպես նվեր այլ պետք է փնտրեն Աստված պետք է պատասխանի փնտրող մեղավորին,ու երբ Նա այդպես վարվի ապա հոգու խաղաղություն կստանա :Մարդ լիովին կախյալ է Աստծո որոշումից փրկության համար:

Շատ ավետարանական եկեղեցիները այսօր ,նրանք հավատում են որ Աստված է կամենում իսկ թե ոչ՛ ապա նրանք անուժ են ինչ որ բան անելու Իր անվամբ:Ահա թե ինչու են նրանք մեծ ոգևորությամբ աղոթում»(իբիդ.,էջ 104,105 ):Հիսուս ասաց,

«Վասնորոյ ասում եմ քեզ ,նրա շատ մեղքերը իրան թողուած է , քանզի շատ սիրեց, բայց որին որ քիչ կթողվի՝ նա քիչ կսիրի»(Ղուկաս 7:47-48 ):

Միայն հավատք ու վարդապետություն կամ Աստվածաշնչից նշումներ բավարար չեն փրկվելու համար :Դուք չէք կարող փրկվել այս պես:Աստված պետք է արթնացնի ձեզ:Աստված պետք է անհանգստացնի ձեզ մեղքերը, որ գործել էք:Աստված պետք է ցույց տա վտանգը ,որի մեջ էք դուք ,ու դատավճիռը որին ենթակա էք դուք:Աստված պետք է դեպի Հիսուս առաջնորդի որ ներվեք:Այս ամենը ձեր ուժերից վեր են:Դուք ընդամենը կարող էք լալ որպես մի մեղավոր ու ձեր կուրծքը ծեծելով ասել«Աստված ների ինձ մեղավորիս»(Ղուկաս 18:13):Խնդրում եմ բացեք օրհներգ համար 7 –ը ձեր երգացանքում, «Ողորմած եղիր ինձ»:Խնդրում եմ ոտքի կանգնեք ու երգեք:Սա «մոռացված » օրհներգ է հին Մկրտիչ օրհներգարանից:

Կոտրված սրտով ու մեղավոր հոգոցով,
   Դողդոջուն մեղավորս ,Տեր ես ողպում եմ,
Քո ներող շնորհը անվճառ է ու կարևոր,
   Օ՜հ Տեր ,եղիր ողորմած:

Ես պատել եմ իմ անհանգիստ կուրծքը ,
   Մեղքից ու հանցանքից ճնշված,
Քրիստոսը ու Իր Արյունը կարող է միայն արդարացնել,
   Օհ՜ Աստված ,եղիր ողորմած:

Արցունքոտ աչքերով հեռվում կանգնած,
   Ես չեմ համարձակվում երկինք նայել,
Բայց Դու բավական տեսնում ես իմ վիշտը,
   Օհ՜ Աստված ,եղիր ողորմած:

Կոտրված սրտով ու մեղավոր հառաչով,
   Դողդոջում եմ մեղքից ,Տեր լաց եմ լինում,
Քո ներողամիտ շնորհը անվճար է ու կարևոր,
   Օհ՜ Տեր ,եղիր ողորմած:
(«Եղիր Ողորմած» Կորնելյուս Ելվեն ,1797-1873,
     փոխվել է քահանայից ,մեղեդին «Կեսգիշերին,Օլիվս Բրո»):

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր.Հյմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com.
կարող էք պատվիրել«Քարոզի բնագիրը»:
Քարոզի Հայերեն տարբերակը

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Աստվածաշունչը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեիգտոն Լ. Չեան,Ղուկաս 7:36-48:
Մենակատար երգիչ քարոզից առաջ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Շատ Սեր Քեզ»(Ելիզաբետ Պ. Պրենտիս, 1818-1878 ):


Համառոտ Շարադրանք

Ներված Մեղավորներից Շատ Սեր

Դր.Ր. Լ. Հայմերս, Ջր.

«Վասնորոյ ասում եմ քեզ, որ նրա շատ մեղքերը իրան թողուած է,բայց որին որ քիչ կթողվի՝ նա քիչ կսիրի» (Ղուկաս 7:47 ):

I.   Առաջին, սա բացատրում է թե ինչու այսքան քիչ սեր կա Հիսուսի
հանդեպ այս հրեշավոր օրերում ,Մատթէոս 24:12, Բ. Տիմոթէոս 3:2:

II. Երկրորդ, մեղքերում համոզվելը մեզ տանում է Հիսուսի սիրուն
երբ Նա ներում է մեզ ,Ղուկաս 7:37,38, Ղուկաս 18:13,7:47-48: