Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
Հիսուսի Արցունքները THE TEARS OF JESUS Դր. Ր. Լ. Հայմերս Ջր. Քարոզը քարոզվել է Մկրտիչ Տաբերնակլի Լոս Անջելես «Նա որ, իր մարմնի օրերումը , աղոթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասունքով մատուցանում էր նրան ,որ կարող էր ազատել նրան մահից եւ լսուեցաւ իր բարեպաշտության համար: (Եբրայեցիս 5 :7): |
Իմ այս երեկոյի թեման է «Հիսուսի արցունքները» :Գրվածքը մեզ պատմում է, որ Հիսուս ջանասիրաբար աղոթում ու «ուժգին լաց էր լինում արցունքներով »իր երկիր գտնված ժամանակ ,«իր մարմնավոր եղած օրերում »:Մարգարե Եսային ասաց ,որ նա լինելու է«հարվածների տեր եւ ցավի տեղյակ»(Եսայի 53:3):Այս նկարագրությունը ցույց է տալիս, որ Հիսուս շատ արտասվեց
«Հարվածների Տեր »ինչպիսի անուն
Աստծու Որդու համար ,որ եկավ
Ավերված մեղավորներին վերականգնելու՛
Ալլելույա,Ինչպիսի Փրկիչ՛
(«Ալլելույա,ինչպիսի Փրկիչ՛»Ֆիլիպ Պ. Բլիս,1838-1876):
Հիսուս ,Հարվածների Տերը ,անշուշտ շատ անգամներ արտասվեց : Աստվածաշունչը երեք այդպիսի դեպքեր է գրանցել,մեզ ցույց տալով Նրա ցավակցումը սիրող սրտով:
I. Առաջին,Հիսուս արտասվեց Ղազարոսի շիրիմին:
Երբ Հիսուս Բեթանիա ժամանեց Նրա ընկեր Ղազարոսը արդեն մահացել էր:Նրան չորս օր առաջ արդեն թաղել էին:Մահացածի քույրը արտասվելով Հիսուսին ընդառաջ դիմավորելու էր եկել:«Երբ Հիսուս տեսավ կնոջը արտասվելիս ,Հիսուս նույնպես արտասվեց ու Հրէաներն ,որ ներկա էին խոսում էին , թե նա որքան շա՜տ է սիրում Նրան»(Հովհաննէս 11:33-36):
Հիսուսը գիտեր ,որ Ղազարոսը հարություն է առնելու , բայց նորից արտասվեց Մարիամի ու մնացած բոլորի հետ:Դր. Ջոն Ր. Րայսը ասել է,
Ինչու Հիսուս արտասվեց ?Նա գիտեր որ շուտով Ղազարոսին գերեզմանից դուրս է կանչելու ,սակայն նա ողպում էր Մարիամի ու Մարթաի ու աշխարի բոլոր կոտրված սրտերի ու բոլորի արցունքների համար : Նա ողպում էր յուրաքանչյուր մոր արցունքների համար, որ իր[ մահացած] զավակն էր սիրում, յուրաքանչյուր ամուսնու համար ,որ իր կնոջ դագաղի մոտ էր կանգնած:Նա ողպում էր յուրաքանչյուր մոր, կամ հոր գիշերը թաքուն թափվող արցունքները իրենց անառակ որդու ,կամ ինքնահաճ աղջկա համար :Բայց այդ արցունքները ինձ համար էլ էին ,ձեզ համար էլ էին, ու բոլոր նրանց համար որոնք անհանգստություն ու վիշտ ունեն այս աշխարհում:Նա անհանգիստ էր մեր վշտերով :Նա իր վրա վերցրեց բոլորի վիշտը (Ջոն Ր. Րայս,Դ.Դ. ,Աստծու Որդին,Տերոջ Թուրը,1976,էջ 233)
:Աստվածաշունչը մեզ պատվիրում է,որ «Ուրախացողների հետ ուրախացեք,ու լացողների հետ լացեք(Հռովմայեցիս 12:15):Դր. Րայսը ասել է ,«Մենք չենք կարող մտածել, որ Հիսուսը ավելի քիչ կարող էր գործել քան մենք կարող ենք:Ինչ՛ հիասքանչ ճշմարտություն, որ Հիսուսը ողպաց մեր բոլոր վիշտերը մեզ հետ:Նա անշուշտ շատ անգամներ ողպաց մեղքերի համար,ու քանի որ Սուրբ Գիրքը այդ մասին վկայում է բազմիցս անգամներ Հիսուսի ‘կարեկցանքով հուզվելը’,իսկ որքան ավելի պատկերավոր է դառնում մեզ համար Նրա ջերմ ու կարեկից հոսող արցունքները իր անմեղ աչքերից, որ արտահայտում էր նրա սրտի վիշտը»(Րայս,իբիդ.):
Երբ ես տասնը հինգ տարեկան էի իմ շատ սիրելի տատիկը մահացավ: Որքան շա՜տ էի ես նրան սիրում:Երբ նա մահացավ ես գնացի խոհանոց ու վերցրեցի նրա խաղողի վազը ինձ հետ ,արդեն 56 տարի է այն ինձ հետ է:Այժմ այն իմ տանը գրասեղանի վրա է դրված:Տեղափոխվելու ժամանակ ես միշտ ինձ հետ եմ վերցրել:Այս քարոզը գրելու ժամանակ ես բույսին եմ նայում:Ես մայրիկիս խոստացա, որ ինձ հետ կպահեմ իմ կյաքի օրերում ,քանզի այն տատիկիս է հիշեցնում:Ահա՛ ,թե որքան շատ՜ եմ նրան սիրում:
Շատ գիշերներ,երբ ես չէի կարողանում քնել,նրա անկողնու մոտ էի գնում գլուխս նրա կրծքին դրած լսում էի սրտի զարկը,մինչ քունս կգար:Ահա թե ,որքա՜ն էի նրան սիրում:
Նրա շիրմին կանգնած ես սկսեցի ողպալ:Ես չկարողացա ինձ զսպել այլևս:Վազեցի բլուրն ի վեր:Վազեցի ու վազեցի մինչ գերեզմանոց:Ես գետնին ընկա արտասվելով ու ողպալով:Աստված ինձ մոտեցավ ,ինչպես որ մոտեցավ Հակոբին ,ու ես կարող էի նրան ասել«Իրաւի Եհովան այստեղ է,ես չգիտէի» (Ծննդոց 28:16):
Ա՛յո,երիտասարդ Հիսուսը արտա՜սվեց Ղազարոսի շիրմի վրա :Նա քեզ համար~ էլ արտասվեց այս գիշեր:Հիսուսը լավ~ գիտի քո սարսափը ու ցավը :Խնդրում եմ ձեզ –աղերսում եմ ձեզ-դարձեք Նրան, Հիսուսը ձեզ հավերժ սիրով է սիրում:
Նա անսահման է սիրում,Նա լավ է սիրում,
Նա սիրում է ավելին քան լեզուն կարող է խոսել,
Նա անսահման է սիրում ,Նա լավ է սիրում,
Նա մահացավ, որ քեզ փրկիԴժոխքից:
(«Նա Դեռ Քեզ Սիրում է»Դր. Ջոն Ր. Րայս,1895-1980):
«Հիսուսը Արտասվեց»( Հովհաննէս 11:35):
Դր. Հենրի Մ. Մորիսը ասել է,
Սուրբ Գրքում չի նշվում Հիսուսի ժպիտը,բայց Նա շատ Անգամներ արտասվել է:Այս դեպքում, Նա իր վիշտն է
կիսում Մարիամի ու Մարթայի հետ,քանզի սիրում էր Ղազարոսին , Նա նույնպես «Հառաչեց ոգին և անհանգստացավ»(Հովհաննէս 11:33)մահվան ու մեղքի առկայությունը մե՜ղք, որի ճանապարհը տանում է մահվան թագավորություն(Հենրի Մ. Մորիս, Ֆ.Դ.,Պաշտպանի Աստվածաշունչի Ուսումնասիրելը,
Վորլդ Պուբլիշերս,1995 հրատարակություն,1154 էջ,նշում Հովհաննէս 11:35):
Նա անսահման է սիրում,Նա լավ է սիրում,
Նա սիրում է ավելին քան լեզուն կարող է խոսել,
Նա անսահման է սիրում,Նա լավ է սիրում,
Նա մահացավ ,որ քեզ փրկի Դժողքից:
II. Երկրորդ,Հիսուս լաց եղավ Երուսաղեմ քաղաքի համար:
Դր.Ջ. Վերնոն Մկջի ասում էր ,«Նա լաց էր լինում Երուսաղեմի համար:Քանի որ Նա լաց էր լինում Երուսաղեմի համար, այժմ վստահ եմ ,որ մեր քաղաքների համար էլ ,որտեղ ես և դուք էք ապրում Նա շատ լաց եղավ»(Ջ. Վերմոն Մկջի,Մինչև Աստվածաշունչը ,Տոմաս Նելսոն Հրատարակիչները,1983,ծավալը 540 էջ ,նշում Եբրայեցիս 5:7):
«Եւ երբոր մոտեցաւ,տեսաւ քաղաքը,լացաւ նրա վերայ եւ ասեց եթե դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղության մասին ,բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը:Որովհետեւ օրեր կգան քեզ վրա ,եւ քո թշնամիները չորս կողմովդ պատնէշ կպատեն ,եւ կպաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կնեղացնեն եւ հիմնահատակ կանեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը եւ չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ փոխանակ որ չճանչեցիր քեզ այցելելու ժամանակը» (Ղուկաս 19:41-44):
Նա լաց եղավ քանզի գիտեր այդ ահավոր ոչնչացումը պետք է տեղի ունենար Երուսաղեմում 70 Մեր թվարգության ,երբ Հռոմեացի հրամանատար Տիտոսը գրավեց քաղաքը ու կոտորեց բնակիչներին առանց ողորմության:Նա գիտեր որ գեղեցիկ Աստծո տաճարը բոլորովին ոչնչանալու է Երուսաղեմում:Ոչինչ չի մնալու բացի մի կտոր պատից :Ես կանգնած էի այդ պատի մոտ ու շոշափեցի այն:Ես լաց եղա ինչպես Հիսուսը լաց եղավ մինչ ես կանգնած էի այդ ողբացող պատի առջև:Ես լաց եղա այն ահավոր մտքից ,որ ինչպիսի հալածանքների ենթարկվեցին Աստծու ժողովուրդը ,Հրեաները, դարերի ընդացքում:
Ոհ՜,Հիսուսը ինչպես է ողպում աշխարհի բոլոր քաղաքների համար,որոնք լի են ոչ փրկված հոգիներով:Ինչպես է նա ողպում Վաշինգտոնի ու Լոնդոնի ,Բեռլինի ու Փարիզի,Կալկատաի ու Բեժինգի ,Գլասգո ու Սիդնի,Մեքսիկո քաղաք ու Սաիգոն ,Վիետնամ ու Րանգուն,Ջակարտա ու Մոսկվա-և բոլոր աշխարհի քաղաքները,մեծ թե փոքր:Կարող են մեր սրտերը նույնպես կոտրված լինել այն ամենով ինչով որ Աստծու սիրտն է կոտրված :
Հիսուսի արցունքները մեր գութն է շարժում ու ստիպում է մեզ քարոզել ավետարանը յուրաքանչյուր արարածի :Նրա արցունքները մեզ ստիպում են որ մենք տարբեր լեզուներ ավելացնենք մեր ինտերնետային կայքը-քանզի ցանկանում ենք բոլորին հասանելի դարձնել Ավետարանը:Մենք հանդես չենք գալիս ինչպես«վերաբնակիչ»որ հարկադրենք մեր մշակույթը բոլորին,ոչ՜,մենք Հիսուսի հետեւողներն ենք-որ Նրա սերը հայտնենք ձեզ ,Նրա սերը որ փրկեց մեզ մեղքերից ,հա՜ղթեց մահը ու Դժոխքը:Բոլոր նրանք ,որ այժմ կարդում են այս կայքը կամ լսում են քարոզը,
Նա անսահման է սիրում,Նա լավ է սիրում,
Նա սիրում է ավելին քան լեզուն կարող է խոսել,
Նա անսահման է սիրում ,Նա լավ է սիրում,
Նա մահացավ,որ քեզ փրկի Դժոխքից:
Հիսուսի արցունքները մեզ ստիպում են քարոզել Լոս Անջելեսում նույնպես:Քանզի նա մեզ ասաց,
«Գնա դուրս մայրուղի ու ցանկապատից այն կողմ ու ստիպիր որ մտնեն,որ իմ տունը լցուի(Ղուկաս 14:23):
III. Երրորդ,Հիսուս լաց եղավ Գեթսեմանի Պարտեզում
Սա արդեն երրորդ անգամ Նա լաց էր լինում:Ահ՜,այդ արցունքները որ հոսում էի Նրա աչքերից պարտեզի խորհուրդն են:Տեքստը մեզ հուշում է որ Հիսուսը,
«Նա որ իր մարմնի օրերումը աղօթք ու աղաչանք սաստիկ աղաղակով ու արտասուքով մատուցանում էր նրան որ կարող էր ազատել նրան մահից ու լսուեցավ իր բարեպաշտության համար(Եբրայեցիս 5:7):
Գեթսեմանի Պարտեզում,խաչին գամվելուց առաջ ,Հիսուս աղոթում է միայնակ:Այնտեղ Գեթսեմանի Պարտեզի մթության մեջ Փրկիչը իր էությունը բացահայտեց Աստծու առաջ:Նա աղոթում էր «ուժգին աղաղակով ու արցունքներով Նրան որ կարող էր փրկել իրեն մահից ու լսվեց իր բարեպաշտության համար»(Եբրայեցիս 5:7):Ինչու էր Նա վախենում?Ես կարծում եմ որ Նա վախենում էր մահանալ հենց այտեղ Պարտեզում ,մինչ խաչին խաչվելը ու մեր մեղքերը քավելը: Դր. Րայսը ասել է ,«Հիսուսը աղոթում է որպեսզի այդ գիշեր մահվան բաժակը իրնից անցնի ,որ կարողանա խաչվել առավոտյան »(Րայս ,իբիդ.,էջ 441):Դր. Ժ. Օլիվեր Բասվել,հայտնի աստվածաբանը նույն կարծիքին էր:Նա ասել էր որ «Հիսուսը աղոթում էր մահից փրկվելու համար Պարտեզում ,քանզի ցանկանում էր իրագործել իր նպատակը խաչին :Այս բացատրությունը համապատասխանում է այսպիսով Եբրայեցիս 5:7,ու կարծում եմ միակ բացատրությունն է որ ներդաշնակ է »(Ժ.Օլիվեր Բասվել,Ֆ. Դ., Քրիստոնեական Կրոնի Աստվածաբանությունը, Զանդերվան Հրատարակության Տուն,1971,մաս երրորդ,էջ 62):
Դր. Բասվելը և Դր. Րայսը համաձայն են Դր. Մկգի հետ,որ ասել է«Ընկեր իմ Նրա ձայնը լսվեց ,Նա չըմահացավ Գեթսեմանի Պարտեզում»(իբիդ):
«Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասունքով մատուցանում էր նրան որ կարող էր ազատել նրան մահից:Եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար» (Եբրայեցիս 5:7):
Աշխարհի մեղքերը Հիսուսը վերցրեց իր վրա Գեթսեմանի Պարտեզում
«Եւ ինքը նրանցից հեռացաւ մի քարընկէցի չափ,ծունր դրաւ,աղօթք էր անում ,եւ ասում ,Հայր ,եթե կամիս այս բաժակը անցուր ինձանից սակայն ոչ թե իմ կամքը ՝ բայց քո կամքը լինի:Եւ հրեշտակ երեւեցաւ նորան եւ նորան երկնքիցը,եւ զորացնում էր նրան եւ տագնապի մեջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում:Եւ նրա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ,որ թափվում են երկրի վերայ» (Ղուկաս 22:41-44):
Հիսուսը մեծ հոգեվարքի մեջ էր քանզի մեղքերը նրա վրա դրվեցին Աստծու կողմից «Նա տագնապի մեջ լինելով ,ավելի եռանդով էր աղոթում :Նրա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ,որ թափվում են երկրի վրա(Ղուկաս22:44):Դր.Մկգին ասել է,«Մեր Փրկիչը մահվան մոտ էր քանզի մոտենում էր խաչին Նա լսելի դարձավ »(իբդի.):Աստված լսեց Հիսուսի աղաչանքը«ջանասիրաբար աղոթելով ու արցունքներով»այդ ժամանակ Գեթսեմանի Այգում:Աստված հրեշտակ էր ուղարկել որ Նրան ուժ տա որ Ինքը կարողանա խաչվել խաչին վճարելու համար մեր մեղքերը:Ջոզեֆ Հարտը խոսում է Հիսուսի աղոթքի մասին իր հիմներից մեկում Աղոթք Այգում:
Տես տառապող Աստծու Որդուն,
Հեվքը,հառաչելը,արյունոտ քրտինքը,
Անսահման խորությամբ(շնորհը)աստվածային
Հիսուս,ինչ՜ հրաշք սեր դու՛ ունես,
(«Քո Անհայտ Տառապանքները»Ջոզեֆ Հարտ,1712-1768):
Տեսնում ես որքան՜ է Հիսուսը քեզ սիրում:Տես նրա արցունքները քո ցավերի համար :Տես Նա ողպում է քաղաքում լի մեղավորների մեղքերի համար:Տես Նա «արտասվում է արցունքներով »Գեթսեմանի մեջ,բարեխոսում է Աստծուն որ ապրի,քանզի ցանկանում էր խաչվել ,որ հաջորդ օրը վճարի մեր մեղքերի տուգանքը:Միթե՜ այս ձեզ չի հուզում?Եթե Հիսուսի արցունքները ձեզ չեն հուզում,ապա էլ ուրիշ ինչ?Միթե՜ շատ էք կարծրացել ձեր մեղքերի մեջ ,որ չէք տեսնում Նրա սերը ձեր հանդեպ?Ես հիշում եմ ինչպես հուզվեցի ,երբ առաջին անգամ լսեցի Դր. Վատսի հիմնը,«Երբ Ես Ուսումնասիրեցի Հիասքանչ Խաչը »:Շատ հուզվեցի այդ ժամանակ ու մինչ այսօր ամենանգամ լսելիս հուզվում եմ:
Երբ ես ուսումնասիրում էի հիասքանչ խաչը,
Որի վրա փառքի Իշխանը մահացավ,
Իմ հարուստ ձեռք բերումները հաշվեցի կորուստ,
Ու արհամարհանք իմ հպարտության հանդեպ:
Տեսա,Նրա գլխից,Նրա ձեռքերից,Նրա ոտքերից,
Վիշտ ու սեր հոսում ու խառնվել են միասին,
Սերն ու վիշտը հանդիպում են միմիանց,
Կամ փշոտ թագը այդքան հարուստ?
Որտեղ է իմ բնության թագավորությունը,
Ներկան շատ փոքր է,
Սերը այնքան հիասքանչ է ,այնքան աստվածային,
Պահանջում է իմ հոգին,իմ կյանքը,ինձ ամբողջովին:
(«Երբ ես Ուսումնասիեցի Հիասքանչ Խաչը»Դր.Իսակ Վատս,1674-1748):
Ես խնդրում եմ ձեզ հետ այս երեկո-հավատա՛ Հիսուսին:Դիմի Նր՛ան:Ընկիր Նրա առջև՛:Վստահիր Նրան ողջ էությամբ՛:Կրկնիր Դր. Վատսի հետ,«Հրաշալի սեր,այնքան աստվածային ,որ պահանջում է իմ հոգին,իմ կյանքը,ինձ ամբողջովին»:Բենջամին Բեդոմը փոքր մկրտող քարոզիչ էր 18րդ դարի :Իր մասին ոչինչ չէինք կարող իմանալ ,եթե հիմն գրած չըլիներ,որը կոչվում էր«Հիսուսը լաց էր եղել մեղավորների համար?»:
Հիսուսը լաց է եղել մեղավորների համար,
Իսկ պետք է որ մեր այտերը չոր լինեն?
Թույլ տվեք որ ապաշխարանքի ջրհեղեղ հոսի
Պորթկա յուրաքանչյուրի աչքերից:
Աստծու Որդին արցունքներով է լի,
Հրեշտակի հիասքանչ կերպար՜,
Դու զարմացիր ,Օհ իմ հոգի,
Նա թափեց այդ արցունքները ինձ համար:
Նա լաց եղավ որ մենք զորեղ լաց լինենք,
Յուրաքանչյու մեղք արցունք է դա,
Միայն Դրախտն է դա, որ մեղք չըկա
Արցունք չկա այնտեղ:
(«Հիսուսը լաց է եղել մեղավորների համար?
Բենջամին Բեդոմ,1717-1795):
Ես երկու վերածնունդ եմ տեսել ,երկու արտասովոր Աստծու քայլերը:Երկու անգամ էլ մարդիկ պոռթքում են արցունքներով ,երբ հասկանում են մեղքի լրջությունը:Չինաստանում հիմա մենք դա ենք տեսնում այսօր:Դա միշտ ճշմարիտ է իրական դարձի ժամանակ:«Նա լաց եղավ որ մենք նույնպես լաց լինենք ,յուրաքանչյուր մեղք արցունք է պահանջում»:Հնարավոր է ,որ մեղք էք գործո՛ւմ այսօր:Կարող էք դիմե՛լ արտասվող Փրկիչին:Նա ձեզ կարող է փրկել:՛Նա ձեզ կարող է փրկել՛:Նա ձեզ կարող է փրկել՛:
Եթե տեսնեք Նրան որ գալիս էր Գաթսեմանի Պարտեզից ,ողպալով ամբողջովին արյան կաթիլները հոսելով Նրա մարմնից կարծում էք կարող էք Նրան վստահել? Վստահիր Նրան հիմա՛:Նա նույն Հիսուսն է ինչ որ ա՛յն ժամանակ:Վստահիր Նրան ու դու փրկված էս այս պահից ՛:Նա քո մեղքերը ներելով քեզ հավերժ կյանք է պարգեվելու՛:
(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր.Հյմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com.
կարող էք պատվիրել«Քարոզի բնագիրը»:
Քարոզի Հայերեն տարբերակը
You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.
Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրէինգտոնը Լ. Չէն,Ղուկաս 22:39-45:
Մենակատար երգիչ քարոզից առաջ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ
«Նա Դեռ Քեզ Սիրում Է»(Դր. Ջոն Ր. Րայս,1895-1980):
Համառոտ Շարադրանք Հիսուսի Արցունքները Դր.Ր.Լ. Հայմերս Ջր. «Նա որ իր մարմնի օրերումը աղօթք ու աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորա որ կարող էր ազատել նրան մահից եւ լսուեցաւ իր բարեպաշտության համար» (Եբրայեցիս 5:7): I. Առաջին,Հիսուս լացեց Ղազարոսի շիրմի առջև, II. Երկրորդ,Հիսուս լացեց Երուսաղեմ քաղաքի համար
III. Երրորդ, Հիսուս լաց եղավ Գեթսեհեմի Պարտեզում, |