Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
Կ՛ՍԻՐԵՄ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ (Քրիսմասը) – ՎԵՐԱՄՇԱԿՈՒԱԾ ԴԿ.ՋԱՆ Ր. ՐԱՅՍԻՑI LOVE CHRISTMAS – ADAPTED FROM DR. JOHN R. RICE Դկ.Ր.Լ.Հայմերզ Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում ՛՛Եւ երբոր տունը մտան գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՛ ընծայ տուին նորան՛ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս՛՛։ (Մատթոս 2։11) |
Դկ․ Ջան Րայսը (1895-1980) բարի եւ գիտակից Քրիստոնա էր։ Այս երեկո իր քարոզի իսկական կետերը ձեզ հետ կ՛բաժնեկցեմ, ՛՛Կ՛սիրեմ Քրիսմասը՛՛։ Այս պատգամը կրճատուած է եւ որոշ մասերի բառերը թեթեւակի կերպով փոփոխուած է։ Դկ․ Րայսը այսպես է ասել։
Քրիստոսի Ծննդեան եղանակը շատ կ՛սիրեմ։ Մեծապես հրճվում եմ քարոզել Ծննդեան թեմաների մասին, ինչպես հրեշտակներ, հովիւներ, մսուր, կոյսի ծնունդը, ու մոգերի մասին։ Նաեւ Ծննդեան երգերը շատ կ՛ուրախացնեն ինձ։ Մեր տան մեջ ցնծալի, եւ ուրախ փառաբանութեան մեղեդիներ են հնչվում, սրտի խորքից շնորհակալ եմ Աստծուց Ծննդեան տոնական օրերին համար։ Շատ կ՛սիրեմ նւերներ տալ, նաեւ կ՛ուրախանամ որ իմ սիրելիներս ու ընկերներս ինձ էլ կ՛յիշեն։ Ես սիրում եմ Ծննդեան եղանակը։ (Dr. John R. Rice, I Love Christmas, Sword of the Lord, 1955, p. 7).
Բայց Դկ․Րայս մի շարք մարդկանց է մատնանշում որ ՛՛դառնացած, կռուազան եւ լեցուն են առարկութիւններով Ծննդաեան տոնի մասին՛՛։ Նրանք քննադատում են նրանց որ տոնում են Հիսուսի Ծննունդը։
I. Առաջին, նրանք ասում են որ Քրիսմասը Քրիստոսի ծննդեան օրը չէ։
Դա ճիշտ է որ մենք Հիսուսի ծննդեան ճշգրիտ օրը չգիտենք։Սուրբ Գիրքը մեզ չի յայտնում։ Բայց դա չէ նշանակում որ սխալ եւ մեղսալի է յիշել Քրիստոսի Ծննունը Քրիսմասի օրում։
Դկ․Րայսը ճանաչում էր մի փոքրիկ աղջկա որ ծնուել էր Փետրուար 29-ին, նահանջ տարում։ Քանի որ այդ օրը միայն ամեն չորս տարին մեկ կամ նահանջ տարում էր երեւան գալիս, , ուրեմն սխալ չէր որ իր ծնողները իր տարեդարձը տոնէին Փետրվար 28-ին, երբ նրա իսկական ծննդեան օրը չէր։
Դեկտեմբեր 25-ը ամենամոտիկ օրն է Քրիստոսի ծննդեան։ Մենք սիրում ենք սիրելի Տեր Հիսուսին, եւ կուզենք ամեն մարդ հիշի Իր ծննունդը։ Մենք ուզում ենք սովորեցնենք մեր երեխաններին մսուրին մեջ գտնուղ մանուկին մասին, մոգերի մասին որ Արեւելքից եկան Իրեն երգրպագելու, հրեշտակի մասին որ աւետիս բերեց Մարիամին եւ այն հրեշտակների մասին որոնք հովիւների համար երգեցին։ Եւ ինչու՞ Դեկտեմբեր 25-ը չպիտի ուրիշ օրերի նման հարմար լինի։ Արդեոք՞ դու էլ կարծում ես սխալ էր հիշել Քրիստոսի ծնունդը այն օրը որ ամնեամոտ օրն է համարւում Քրիստոսի ծննդեան։
II. Երկրորդ, նրանք ասում են թէ Christmas այսինքն ՛“Christ’s Mass,” որ միայն նշանակում է Կաթոլիկական մի տոն շատերին համար։
Նրանք ասում են թէ Christmas-ը գալիս է Christ’s Mass-ից, որ սկիզբ է առել Կաթոլիկներից, ուրեմն Բողոքակաները չպիտի տոնեն։ Այս նկատողութիւնն ինձ համար շատ անիմաստ երեւութ ունի։
[Կալիֆորնիայի բազում քաղաքների անունը առնւած է Կաթոլիկներից։ Լոս Անջլեսը Կաթոլիկական անուն է։ Բայց երբ մենք Լոս Անջլես անունը օգտւում ենք Կաթոլիկների մասին չենք մտածում։ ՛՛Նաեւ երբ ասում ենք ՛՛Սան Դիէգօ՛՛, կամ ՛՛Սան Ֆրանսիսկօ՛՛, կամ ՛՛Սակրամենթօ՛՛ չենք մտածում Կաթոլիկների մասին։՛՛] Անունները բացարձակապես նշականում են ինչ որ կան, եւ կարեւոր չէ թէ որտեղից են աղբիւր առել։
Շաբաթապահ Ադվենթիստ եկեղեցին երբեմն այս իրականութիւնը շատ է մեծացնում ասելով թէ մենք պաշտամունք ենք կատարում Կիրակի օրը, Կիրակի ՛՛Sunday՛՛ բառը առնուած է ՛՛Sun՛՛ բառից որ նշանակում է Արև եւ Արևին պաշտել։ Իմ պատասխանը սա է որ Շաբաթն էլ ՛՛ Saturday՛՛ անուանված է հեթանոսների ՛՛Saturn՛՛ աստծուց։ Բայց այսօր ոչ ոք չի մտածում պաշտել Արևին երբ ՛՛ Sunday՛՛բառ է օգտագործւում։ Անիմաստ է Ծննունդը տոնող մարդկանց մտքին եւ հոգուն մեջ շինծու երեւելիութիւն դնել երբ բոլորովին դա գոյութիւն չունի։ Հունվար ՛՛January՛՛ ամիսը անուանվել է Հռոմեական աստծու ՛՛Janus՛՛ անունից։ Արդեոք՞ Քրիստոնեանները մեղք են գործում երբ այս ամսի անունը օգտվում են։ Բոլոր խելահաս եւ ողջամիտ անձինքին համար Քրիսմաս պարզապես նշանակում է Քրիսմաս ոչ թէ պատարագ։ Միգուցէ Կաթոլիկները պատարագով կատարեն այդ օրը, բայց ոչ Բողոքականները։
III. Երրորդ, նրանք ասում են թէ Քրիսմասը նախապես հեթանոսական տոն է եղել։
Քրիսմասի օրը անցեալում հեթանոսական տոն է եղել, այո։ Բայց դա կարեւոր չէ։ Հեթանոսները ամեն օր մի բան էին կատարել այն ժամանակ։ Նրանք ծեսեր են ունեցել սերմնացանի եւ հունձքի, արեւադարձի եւ նոր լուսնի համար։ Ուրեմն, եթէ հեթանոսները Դեկտեմբերի 25-ը օգտուել են իրենց կռապաշտութեան համար, ինչու՞ Քրիստոնեաններ այսօր չըպիտի օգտուեն, Հիսուս Քրիստոսին եւ Իր Ծննունդը մեծարելու։ Հոգ չէ թէ ինչ օր նշենք Քրիստոսի ծննունդը, հնարաւոր է որ այդ օրը մի ուրիշ մեկը վատ պատճառներին համար անցեալում օգտուել է։ Բայց, շնորհակալ Աստծուց, որ այսօր բոլոր օրերը պատկանում են Հիսուս Քրիստոսին, եւ ոչ մի օր չի պատկանում հեթանոս աստուածներին, ներառեալ Դեկտեմբեր 25-ը! Ամենայն դեպքում Դեկտեմբեր 25-ը պիտի օգտագործուի Տիրոջը մեծարելու։
IV. Չորրորդ, նրանք ասում են թէ Տոնածառը եւ զարդարանքը զզվելի է։
Ոմանք ասում են թէ Սուրբ Գիրքը արգելում է Տոնածառը Երեմեա 10։3-4ում։ Բայց Սուրբ Գրքում Տոնածառի մասին որեւէ բան գրուած չէ։ Միայն բացատրում է մի կուռքի մասին որ պատրաստուած էր փայտից եւ ծածկուած էր արծաթով եւ ոսկիով։ Իսկ շարունակութեան մեջ բացատրում է թէ ինչպես ճարտարութեամբ եւ սուղ գնով այս կուռքը պատրաստուել էր արծաթից եւ ոսկուց, եւ մանուշակագոյն զգեստաւորված էր։ [Դկ․Հայմերզի նոտան։ Այս գրքում հնարաւոր չէր Տոնածառի մասի մեջբերում եղած լինի, երկու պատճառներով (1) Երեմեայի ժամանակ Քրիսմաս եւ Տոնածառ գոյութիւն չունել (2) Այսոր ոչ ոք Տօնածառը չէ պաշտում։] Ոչ, Սուրբ Գիրքը Տոնածառը չէ արգելում։ [Դա նման է մի փունջ ծաղիկի որ մարդիկ իրենց տներում կամ եկեղեցիներում են դնում Քրիսմասի ժամանակ։]
Արդեոք՞ որեւէ վտանգ կա տունը զարդարել փշարմավով, կամ մզամուրճով ՛՛mistletoe՛՛, կամ ուրիշ մշտադալար կանաչներով։ Նման է զարդարել տունը դդումումներով եւ եգիպտացորենի հասկերով Գոհաբանութեան տոնում! Կամ զինւորականութեան Հիշատակի Օրում գերեզմանները ծաղիկներով զարդարել! Անշուշտ Աստուած դժգոհ չէ երբ մենք ուշադրութիւն ենք դարձնում Իր բնութեան գեղեցկութեանը։
[Դկ․ Հայմերզի նոտան։ ասվում է թէ Տոնածառը ծագում է առել Բողոքական Բարեկարգիչ Մարթին Լութերից, երբ նա փայլուն աստղերի շողքը տեսաւ սոճի ծառի տերևների արանքից, ծառերից մեկը տուն բերեց եւ մոմերով զարդարեց, հիշեցնելով այն աստղին որ Հիսուսի Ծննդեան ժամանակ փայլեց։ Եթէ այս ավանդութիւնը ճիշտ է, ուրեմն Տոնածառը Բողոքական ծագում ունի։]
Ես Քրիսմասը եւ նրա զարդարանքը շատ կ՛սիրեմ, եւ չեմ կարծում որ սխալ են։ Նրանք սրտի ցնծութեան արտայայութիւնն է, երբ մտածում եմ թէ ինչպես Աստուած մարմին առաւ, թէ ինչպես Ստեղծողը մանուկ դարձաւ, ՛՛որ ձեզ համար աղքատացաւ նա որ հարուստ էր, որ դուք նրա աղքատութիւնովը հարստանաք։՛՛ (II Կորնթացիս 8։9)
V. Հինգերորդ, նրանք դեմ են Քրիսմասին որովհետեւ աշխարհիկ եւ ոչ Քրիստոնեական խնջոյքներ են տեղի ունենում այս տոնին։
Իրական է որ մեծ թուով մարդիկ Քրիսմասի ժամանակ չեն մեծարում Հիսուս Քրիստոսին եւ իմ կարծիքով մեծ մեղք են գործում։ Հաճախ մարդիկ հիմար սուտեր են ասում Ձմեռ Պապիի մասին ու խաբում փոքրիկ երեխաններին հեթանոսական առասպելներով, փոխարեն սիրելի Տեր Հիսուսի մասին իրենց սովորեցնեն։ Դա չարութիւն է։ Որեւէ սուտ սխալ է եւ Աստծուն ատելի։ Խորամանկութիւնով վարվելը ամենա ստոր կերպն է մեծարելու Հիսուսի Ծնունդը։ Անշուշտ փոքրիկ երեխաններին խաբելը Ձմեռ Պապիի մասին մեղք է համարւում։ Ոչ մի Քրիստոնեա չպիտի ընդունի այդ։ Այո, մարդիկ հաճախ Աստծուն անհարգում են Քրիսմասի ժամանակ։ Ցաւում եմ իրենց արածին համար։ Հոյս ունեմ որ ոչ մի Քրիստոնա Աստծուն չի վշտացնելու այսպիսի մեղքերով։
Մենք պիտի զգուշանանք որ այս Ծննդեան տոնը, Սատանային եւ չար մարդկանց չըհանձնենք, որով ոմանք մեղք են գործում այս օրհնեալ տոնին օրերում։ Արդեոք՞ Կիրակի օրերից պիտի հրաժարուենք որովհետեւ հաճախ շահագործվում է։ Արբեցողութիւնը աւելի շատ է Կիրակի օրերում քան ուրիշ շաբաթամիջոցի օրերում։ Խրախճանքների թիւը աւելի է այս օրում։ Արդեոք՞ Քրիստոնեանները պիտի հրաժարվեն Կիրակի օրուանից ու կոչեն չարի օր։ Անշուշտ ոչ! Բազում մարդիկ կան որ ուսուցանում են թէ փրկութեան համար մկրտութիւնը անհրաժեշտ է, եւ ջրին աւելի պատիւ են տալիս քան Քրիստոսի Արիւնը! Դա սխալ է։ Բայց արդեոք՞ մենք պիտի անհնազանդենք Հիսուս Քրիստոսին մկրտութեան հարցում, որովհետեւ ոմանք ավելնորդ շեշտ են դրել դրա մասին ու սխալ վարդապետութիւն են կազմել դրա մասին։ Անշուշտ ոչ!
Քրիստոսի երկրորդ գալուստը չափազանց չարաշահուել է, շատ սխալ վարդապետութիւնների միջոցով։ Սխալ աղանդներ մեծապես փչացրել են Քրիստոսի գալու վարդապետութիւնը։ Մարդիկ օրեր են նշանակել եւ դեռ նշանակում։ Արդեոք՞ մենք մնացածներս պիտի անտեսենք Սուրբ Գրքի վարդապետութիւնն Քրիստոսի մոտիկ երկրորդ գալը, որովհետեւ այս վարդապետութիւնը չարաշահվել է։ Անշուշտ ոչ!
Նաեւ մենք չ՛պիտի անտեսենք Սուրբ Գրքի վարդապետութիւնը Հոգու լեցունութեան մասին, պարզապես որովհետեւ ոմանք միացնում են դրան լեզուներով խոսելու եւ անմեղ կատարեալ կեանքի ապրելու հետ։
Նոյն կերպով, մենք հիմար պիտի լինենք եթէ Քրիսմասը հանձնենք Սատանային եւ աշխարհային մարդկանց։ Եթէ աշխարհը Քրիսմասը տոնում է անվայել հանդեսներով, թող մենք այդ օրը դարձնենք Քրիստոնեական սիրո եւ հաղորդակցութեան օր, մի օր որ կ՛մեծարէ եւ փառք կ՛բերէ Քրիստոսին!
Արդեոք՞ մարդիկ նւերներ են տալիս իրար լոկ միայն իբրեւ մի պարտականութիւն։ Բայց մեր Քրիստոնեաններիս համար չպիտի այդպես լինի, այլ մեր նւերները պիտի սիրո արտայայտութիւն նշան լինի։
Արդեոք՞ սխալ է ցնծութեան օր ունենալ։ Արդեոք՞ սխալ է Քրիսմասի ընթրիք ունենալ եւ ուրիշներին էր մաս ու բաժին տալ։ Ոչ, երբեք! Երբ Իսրաելի մնացորդը Բաբիլոնի գերութիւնից վերադարձան իրենց երկիրը, Նէեմանի ժամանակ, օրենքը կարդացվեցաւ եւ բացատրվեցաւ իրենց, եւ մարդիկ ողբացին։ Բայց ժամանակն էր ցնծութեան ոչ թէ լացելու, ուրեմն Նէեմանն ասաց։
՛՛Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստուծոյ համար․ սուգ մի անեք եւ մի լաք, որովհետեւ բոլոր ժողովուրդը լաց էին լինում երբոր լսում էին օրենքի խոսքերը։ Եւ նորանց ասեց․ Գնացեք պարարտ բաներ կերեք եւ անոյշ բաներ խմեցեք, եւ բաժիններ ուղարկեցեք պատրաստութիւն չ՛ունեցողին․ որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար․եւ մի տրտմիք, որովհետեւ Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է։՛՛ (Նէեմիա 8։9-10)
Իսկ 12-րդ համարը ասում է։
՛՛Եւ բոլոր ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախութիւն անելու, որովհետեւ հասկանում էին այն խոսքերը որ նորանց իմացնում էին։՛՛ (Նէեմիա 8։12)
Քանի որ այն Իսրաելացինները մեծարեցին Աստծուն ցնծալով եւ խրախճանքով ու բաժիններ ուղարկեցին ուրիշներին, Աստծուն պաշտելը վերականգնվեց, ուրեմն պատշած է այսօր որ Քրիստոնեաններ Հիսուս Քրիստոսի Ծննդեան առիթով ուրախանան եւ ցնծան!
Այո, Քրիսմասը կ՛սիրեմ! Ես ինձ Աստծուն աւելի մոտ եմ զգում Քրիսմասի ժամանակ։ Քրիսմասի ժամանակ Աստծո Խոսքը աւելի կ՛սիրեմ։ Կ՛հորդորեմ բոլոր մեղաւորներին որ Աստծո ամենամեծ Քրիսմասի նուերը, որ Հիսուսն է ընդունեն։
Ուրեմն թոյլ տուեք ունենանք մի ուրախ Քրիսմաս, եւ Քրիստոսին դարձնենք այդ օրուան կենդրոնը եւ բարձրագոյնը, հիշելով Իր Ծնունդը մեծարանքով!
Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:
(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա
Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։
Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Դկ․Քրէյթըն Լ․Չանը, պատգամից առաջ։ ատթեոս 2։1-12
Մեներգը կատարեց Պրն․Բենջամին Քինքայդ Գրիֆիթը։ պատգամից առաջ։
“Հիսուս, Մանուկ Հիսուս ” (by Dr. John R. Rice, 1895-1980).
ՆԱԽԱԳԻԾ՝ Կ՛ՍԻՐԵՄ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ (Քրիսմասը) – ՎԵՐԱՄՇԱԿՈՒԱԾ ԴԿ.ՋԱՆ Ր. ՐԱՅՍԻՑ I LOVE CHRISTMAS – ADAPTED FROM DR. JOHN R. RICE Դկ.Ր.Լ.Հայմերզ ՛՛Եւ երբոր տունը մտան գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՛ ընծայ տուին նորան՛ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս՛՛։ (Մատթոս 2։11) I. Առաջին, նրանք ասում են որ Քրիսմասը Քրիստոսի ծննդեան օրը չէ։ II. Երկրորդ, նրանք ասում են թէ Christmas այսինքն ՛“Christ’s Mass,” III. Երրորդ, նրանք ասում են թէ Քրիսմասը նախապես հեթանոսական IV. Չորրորդ, նրանք ասում են թէ Տոնածառը եւ արդարանքը զզվելի է։ V. Հինգերորդ, նրանք դեմ են Քրիսմասին որովհետեւ աշխարհիկ եւ ոչ |