Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված
հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։
Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։
Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ!RESURRECTION NOW! Դկ. Ր. Լ. Հայմերզ “Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. (շնորհքով էք փրկված): Նորա հետ մեզ հարոց, և նորա հետ երկնավորներումը նստեցրեց՛ Քրիստոս Հիսուսումը։” (Եփեսացիս 2:4-6) |
Քրիստոսի հրաշքների նպատակն էր հոգեւոր ճշմարտությունները ցույց տալ։ Նա կույրի աչքերը բացավ, ցույց տալու որ կարող է հոգեւոր կույրի աչքերն էլ բանա։ Նա բորոտներին բժշկեց որ ցույց տա կարող է ապականված հոգիներն էլ բժշկի։ Բայց երեք անգամներ մեռած մարմիներ հարուցանեց։ Մարկոս Ավետարանի հինգերրորդ գլխում գրված է որ Նա Հայրոսի աղջկան մեռելների միջից հարուցանեց։ Ղուկաս Ավետարանի երրորդ գլխում կարդում ենք որ Նա որբեվայրի որդուն մեռելների միջից հարուցանեց։ Հովհաննես Ավետարանի եոթերրորդ գլխում կարդում ենք որ Նա Ղազարոսին մեռելների միջից հարություն տվեց։ Դասը որ սովորում ենք այս հարություններից, նա է որ Հիսուս կարող է կեանք տալ բոլոր նրանց որ “իրենց մեղքերի և հանցանքների մեջ մեռել են” (Եփեսացիս 2:1)։ Այս գիշերվան ժողովի մեջ մենք բազում Հայրոսի աղջիկներ, բազում որբեվայրի որդիներ, և բազում հարություն առած Ղազարոսներ ունենք – որովհետեւ մեզանից շատեր, մեր մեղքերի ու հանցանքների մեջ մեռած էինք, բայց Քրիստոսի հարության զորությունով հոգեվոր մահից հարություն ենք առել, և կյանքի նորոգություն ենք ստացել! Մեր հարության փորձառությունը որ ստացել ենք, կոչվում է “վերածնունդ” – մի բացատրություն, որ խոսում է մահից դեպի կյանքի մասին, որը նաև ճանաչվում է իբրեւ նոր ծնունդ։ Դկ. Վ. Ջ. Թ. Շեդը նշել է որ Սուրբ Գիրքը հաճախ է օգտագործել “հարությունը մատնանշելով վերածնունդը”…“խոսելով վերածնունդից իբրեւ հոգեւոր հարություն։” (W. G. T. Shedd, Ph.D., Dogmatic Theology, P and R Publishing, 2003 edition, pp. 864, 865) Հոգեւոր և մարմնավոր հարության կապը Եփեսացիս երկրորդ գլխում պարզաբանվել է,
“Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. (շնորհքով էք փրկված): Նորա հետ մեզ հարոց, և նորա հետ երկնավորներումը նստեցրեց՛ Քրիստոս Հիսուսումը։” (Եփեսացիս 2:4-6)
Այս համարներից երեք բան ենք սովորում վերստին ծննդյան մասին – երեք ճշմարտություններ վերստին ծննդյան մասին Քրիստոսի հարության զորության միջոցով։
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
I. Առաջին, մենք մեռած էինք։
Ըստ Սուրբ Գրքին բոլոր մարդիկ հոգեւորապես մեռած են։ Ոմանք մեզ ասում են որ մենք վնասվել ենք Անկման պատճառով – բայց նրանք չեն հավատում որ մենք դրա պատճառով սպանվել ենք։ Բայց Աստծո Խոսքը շատ պարզ է։ Դա ասում որ մենք ոչ թե միայն վիրավորվել ենք, այլ մեր “մեղքերի ու հանցանքների մեջ մեռել ենք” (Եփեսացիս 2:1)։ Եւ դեռ այս մարդիկ մեզ ասում են որ մարդկանց մեջ բարություն գոյություն ունի, և մարդի բնությունը մեղքերի մեջ մեռած չե։ Ս.Գ. Ֆինին մեզ սխալ բացատրություն է մեզ տալիս ասելով,
Ինչու՞ է մեղքը այսքան բնական բնույթ ունի մարդ արարածի համար։ Ոչ թե նրանց բնությունը մեղավոր է … Այս վարդապետությունը հաստատ անհարգանք է Աստծուն և հայհոյանք Նրան ու խելացի մարդկությանը, և պիտի վերացվի բոլոր ամբիոններից, և բոլոր վարդապետական բանաձեւներից, ու աշխարհի երեսից։ Դա մի մասունք է հեթանոսական փիլիսոփայությունից, և զոռով ու խաբեությամբ մտել է Քրիստոնեության մեջ Ագոստինի միջոցով։ (C. G. Finney, Finney’s Systematic Theology, Bethany House Publishers, 1994 edition, pp. 268, 263)
Հիմնավորապես, որոշ ամբիոներից, մեղքերի մեջ մեռած մարդի վարդապետությունը, վերացվել է։ Ինչն՞ է արդյունքը։ Այսօր տեսնում ենք բարոյական և հոգեւոր անիշխանություն – դա է արդյունքը!
Արդյոք՞ մարդը մեղքի մեջ մեռած վարդապետությունը Ագոստինի միջոցով է հնարվել։ Ոչ, բոլորովին! Մարդի անօգնական լինելը ու անհույսությունը և մեղավոր լինելը Սուրբ Գրքից ենք սովորում։ Նոյի օրերում,
“Եւ Եհովան տեսավ որ շատացել էլ մարդկանց չարությունը երկրի վերա, և նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։” (Ծննդոց 6:5)
Հոբի գրքում կարդում ենք,
“Երանի՛ թե մեկը մաքուրը հառաջ գար անմաքուրից։ Բայց ոչ մեկն էլ չկա։” (Հոբ 14:4)
“Մարդս ի՞նչ է՛ որ մաքուր լինի, և կնկանից ծնվածը՛ որ արդարանա։” (Հոբ 15:14)
Սաղմոսի մեջ կարդում ենք,
“Ահա ես անօրենությունով եմ ծնվել, և մեղքով հղացավ ինձ իմ մայրը։” (Սաղմոս 51:5)
“Ամբարիշտները մոր արգանդիցը ծուռ են. որովայնիցը մոլորված են սուտ խոսողները։” (Սաղմոս 58:3)
Սողոմոն Թագավորը ասել է,
“Մարդկանց որդիների սիրտը լիքն է չարությունով։” (Ժողովող 9:3)
Երեմիա մարգարեն ասել է,
“Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված. նորան ով՞ կարող է հասկանա։” (Երեմիա 17:9)
Եւ Պողոս առաքյալը մեզ ասում է,
“Դուք, որ մեռած էիք հանցանքներումը և մեղքերումը … և բնությամբ բարկության որդիք էինք ինչպես ուրիշներն էլ” (Եփեսացիս 2:1, 3)
Դարձյալ, Կողոսացիսում, առաքյալը ասում է,
“Ձեզ որ մի ժամանակ մեռած էիք մեղքերումը” (Կողոսացիս 2:13)
Ֆինին հարձակվել է, մարդը մեղքի մեջ մեռած վարդապետության վրա Ագոստինին վերագրելով։ Եւ ես նշեցի որ այս վարդապետությունը Սուրբ Գրքի մեզ սովորեցնում է սկզբից մինչև վերջ։ Իրականության մեջ, Ֆինին իր գաղափարները ստացել է հերետիկոս Փելագիոսից (A.D. 354-420): Նրա հերետիկալ կարծիքները դարեր են որ շրջում են աշխարհում։ Ինչ որ Ֆինին սովորեցրել է կատարյալ Փելագիանիզմ է եղել! Եկեք լրիվորեն կենտրոնանանք այն վարդապետություններին որ պարզապես Աստծո Խոսքն է սովորցնում! Մարդը, առանց վերստին ծննդի, մեղքի մեջ մեռած է! Մարդը հիվանդ չէ։ Նա Աստծո հարերի նկատմամբ մեռած է!
“Եւ դուք, որ մեռած էիք հանցանքներումը և մեղքերումը” (Եփեսացիս 2:1)
“Մենք մեռած էինք մեր մեղքերում” (Եփեսացիս 2:5)
Ինչն՞ է կարող դրանից ավելի պարզ լինել։ Ոչինչ!
“Մեռած մեղքերի մեջ” – Արդոք՞ սա մարդի բնական վիճակը չէ։ Մեծ Սպրջընը ասել է,
Նայեք դիակին։ Կարող ես զարկել նրան, խոցել, բայց չի լացելու; կարող ես նրա վրա բեռ դնել; բայց չի հոգնելու; կարող ես նրան մութը տեղ դնես, բայց չի տխրելու։ Չ՛ապաշխարած մարդն էլ նույնն է, բեռնավորված է մեղքերով, բայց նա հոգնած չէ դրանից; նա բանտարկված է Աստծո արդարության մեջ, բայց ազատության համար տենչ չունի; նա Աստծո անեծքի տակ է … բայց այդ անեծքը նրա հոգու մեջ ոչ մի հուզում չէ առաջացնում, որովհետեւ նա մեռած է … Աh! Եթե կենդանի լինեիր, երբեք, երբեք լուռ չէիր մնալու մինչև գալիք բարկությունից չ՛փրկվերի։ Մարդը հոգեւոր բաների նկատմամբ մնում է անգիտակից, և անշարժ, հոգեւոր իմաստով, նա մեռած է։ (C. H. Spurgeon, “Resurrection With Christ,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, volume 14, pp. 207, 208)
Դու կարող ես նստել եկեղեցում և լսել պատգամը և քո վրա ոչ մի ազդեցություն չ՛ունենա – որովհետեւ դու “մեղքերի մեջ մեռած ես։” Կարող է լսես Քրիստոսի չարչարանքների մասին, Նրա մտրակվելու և Խաչի վրա գամվելու մասին, և բոլորովին հոգդ չ՛լինի – որովհետեւ դու “մեղքերի մեջ մեռած ես։” Կարող ես լսես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ ու Իր աշակերտներին հայտնվեց “բազում անսխալական փաստերով” (Գործք Առաքելոց 1:3) և դեռ Նրա զորավոր ու հրաշափառ հարությունով չ՛շարժվես – որովհետեւ դու “մեռած ես մեղքերի մեջ։” Կարելի է դու լսես որ Նրա Արյունով, մեղքերի մաքրվելու միջոց կա, բայց մաքրվելու կարիք չ՛զգաս – որովհետեւ դու “մեղքերի մեջ մեռած ես։” Դու կարելի է լսես ուրիշների ջերմեռանդ ու եռանդով աղոթքները, և կարող չ՛լինես այդպես աղոթել – որովհետեւ դեռ “մեղքերի մեջ մեռած ես։” Դու կարող ես գնել մի մեծ, սև Սուրբ Գիրք ու կարդաս դրան, բայց բառերը քեզ համար կյանք չ՛ունենան; դրանք միայն բառեր են քեզ համար – որովհետեւ դու “մեռած ես մեղքերի մեջ։” Ուրիշներ ուրախություն ունեն իրենց հավատքի մեջ, բայց քո մեջ ուրախություն չկա – որովհետեւ դու “մեռած ես մեղքերի մեջ”։ Ուրիշներ ճանաչում են Քրիստոսին, և Նրանում ցնծում են, բայց դու Նրան չ՛գիտես; դու լցված ես կասկածներով ու վախերով – որովհետեւ դու “մեռած ես մեղքերի մեջ։” Ուրիշներ քեզ հրավիրում են Քրիստոսին գալ, բայց կրկին և կրկին հարցնում ես, “ինչպես՞”։ “Ինչպես՞ եմ կարող Նրան գալ։” Բայց պատասխանը քեզ հասկանալի չէ – որովհետեւ դու “մեռած ես մեղքերի մեջ։”
Այս պահին քեզ հայտնում եմ եթե փորձես փրկվել սովորելով, միշտ նույնն է լինելու։ Դու երբեք չես կարող “սովորել” ինչպես փրկվել! Թեկուզ հիսուն տարիներ Սուրբ Գիրքը սերտես – չես կարող սովորել ինչպես փրկվել – որովհետեւ դու “մեղքերի մեջ մեռած ես։” Եւ ինչքան ավելի շատ սերտես, և հարցեր հարցնես, ավելի վատ ես լինելու, այնքան որ քո մնացած մի քիչ հետաքրքրությունն անգամ անհետանալու է, և նստելու ես եկեղեցում առանց որևե փոփոխության հույսի – որովհետեւ դու “մեռած ես մեղքերի մեջ” – “Որ ամեն ժամանակ սովորում են, և երբեք դեպի ճշմարտութեան գիտությունը չեն կարողանում հասնել” (II Տիմոթեոս 3:7)։ Եւ վերջապես, մեռնելու ես քո մեղքերով ու քեզ գտնելու ես մյուս աշխարհում, ուր չարչարվելու և Աստծո ներկայությունից հավիտյան վռնդվելու ես, հուսահատության, կրակի բոցերի մեջ, առանց հույսի, “հավիտյան խավարի մութի” մեջ (Հուդա 13) – որովհետեւ դու “մեռած ես մեղքերի մեջ։”
Բայց մեր համար հույսի շողեր կան – և այդ հույսը բնակվում է Աստծո շնորհքի մեջ Քրիստոսի միջոցով։ Սա իմ փորձառությունն է, և աղոթում եմ որ քոնն էլ է լինելու։ Շնորհակալ Տիրոջից, մեզաինց նրանց համար որ փրկված են և կարող են ասել, մենք ապրում ենք հարուցյալ Քրիստոսի միջոցով!
II. Երկրորդ, մենք կենդանացանք։
Խնդրեմ ոտքի վրա բարձրձայն կարդանք չորրորդ և հինգերրորդ համարները ։
“Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. (շնորհքով էք փրկված)։” (Եփեսացիս 2:4-5)
Խնդրեմ նստեք։
Ոհ, լսիր, ով մեղավոր! Լսիր առաքյալի օրհնյալ խոսքերը, “Բայց Աստված։” Այս բառերի մեջ հույս կա! “Բայց Աստված։” Դու մեռած ես մեղքերի մեջ, “բայց Աստված!” Փառք Տիրոջ այս բառերի համար! Ցատկի ու պարի ցնծությունով! “Բայց Աստված!” Այս բառերը անգամներ ու անգամներ հավատքի պատմության մեջ գործադրելու ենք։ Երբ վիճակը անյույս է դառել, բազում անգամներ Աստված Ինքը միջամտել է, և կարելի է ասել Եփեսացիս 2:4-ի բառերով, “Բայց Աստված!”
Բոլոր աշխարհը այնքան է փչացել մեղքով որ Աստված ասաց, “Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի” (Ծննդոց 6:7)։ “Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտավ” (Ծննդոց 6:8)։ “Բայց Աստված” միջամտեց և փրկեց Նոյին ու իր ընտանիքին Մեծ Ջրհեղեղից։ Իսրաելի զավակները հառաչեցին ու տնքացին Եգիպտոսի փառավոնի ստրկության տակը։ Բայց Աստված Մովսեսին ասաց, “Ես ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը կհանեմ, և ձեզ նրանց ծառայությունիցը կազատեմ, և կ՛փրկեմ ձեզ մեկնած բազուկով և մեծ դատաստաններով։ Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կառնեմ, և ձեզ համար Աստված կ՛լինեմ, և պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստվածը՛ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը” (Ելից 6:6-7)։ “Բայց Աստված։” Դատավորացի ժամանակ, Իսրաելի զավակները “Մադիանացիների պատճառով շատ աղքատացան” (Դատավորաց 6:6)։ Բայց Աստված Գեդեոնին հայտնվեց ցորեն ծեծելու ժամանակ “Մադիանացիների երեսիցը փախցնելու համար” (Դատավորաց 6:11)։ “Եւ Տերը նրան [Գեդեոնին] ասաց, Ես քեզ հետ կ՛լինեմ, և դու Մադիամին մեկ մարդի պես կ՛զարկես” (Դատավորաց 6:16)։ Եւ Գեդեոնը ասաց, “Վեր կացեք; որովհետեւ Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել։” (Դատավորաց 7:15) “Բայց Աստված։” Հիսուսը ձեռբակալվեց, ծեծվեց, և խաչի վրա գամվեց, մեռավ և թաղվեց, կնքված գերեզմանում։ Բայց Աստված Նրան մեռելների միջից հարություն տվեց, “Նրան Աստված հարություն տվավ երրորդ օրը, և հայտնի արավ նրան” (Գործք Առաքելոց 10:40)։ “Բայց Աստված։” Քահանայապետը և իր մարդիկ աշակերտներին ձեռք գցեցին, և նրանց դրին “հասարակաց բանտի մեջ” (Գործք Առաքելոց 5:18) որպեսզի դադարեն Բարի Լուրը քարոզելուց։ “Բայց Տիրոջ հրեշտակը գիշերով բանտի դռները բացավ, և նրանց դուրս հանելով ասեց, ...Գնացեք և կանգնեցեք տաճարի մեջ և այս կեանքի բոլոր խոսքերը խոսեցեք ժողովրդի հետ։” (Գործք Առաքելոց 5:19, 20) “Բայց Աստված” բացավ բանտի դռները ու օրհնեց նրանց քարոզչությունը։
Անգամներ Սուրբ Գրքի բոլոր մասերում, մեզ օրինակներ է տրվել Աստծո ողորմության մասին։
“Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. (շնորհքով էք փրկված)։” (Եփեսացիս 2:4-5)
Եւ քանի որ Աստված Նոյի օրում, և Մովսեսի օրում, և Գեդեոնի օրում, և Առաքյալների օրում, և Քրիստոսի հարության օրում ողորմած էր – չես՞ կարծում որ Նա կարող է քո համար էլ ողորմած լինի։
Նայի և տես նրանց որոնք “արթնացել են”։ Նայեք նրանց որ մեռելների միջից հարություն են առել, և Քրիստոսի շնորհքով կենդանացել են! Զգուշացեք – բոլոր մեր սարգավակները և առաջնորդները եկեղեցում – բոլորը մի ժամանակ “մեղքերի մեջ մեռած էին։” Սակայն, նայեք և տեսեք – որ նրանք “Քրիստոսի հետ հարություն են առել” – Քրիստոսով կենդանի են եղել – շնորհքով փրկված! Ով՞ կարող է ասել որ “Քրիստոսով…չէ կենդանացել։” Ով՞ կարող է կասկածել որ մեռելներից “Քրիստոսի հետ” հարություն չէ առել։ Սպրջընը ասաց,
Խեղճ Մարթան անակնկալի եկավ երբ Քրիստոս նրա եղբորը [Ղազարոսին] մեռելների միջից հարություն տվեց, բայց Նա ասաց, կարծես թե նրան ավելի անակնկալի բերելով, “Եւ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնիլ. հավատում՞ ես սորան” (Հովհաննես 11:26)։ Այս այն բանն է որ մենք հավատում ենք, որ երբ մենք հոգեւոր կյանք ենք ստանում, Քրիստոսի հետ կյանքով միանում ենք, հետեվաբար երբեք չենք մեռնելու։ (Spurgeon, ibid., p. 214)
Այո! “Երբեք չմեռնել!” Մենք Ֆինիի սխալ մեկնաբանությունը մերժում ենք վերստին ծնվածների մասին։ Ֆինին ասաց, “Նրանց դիտմամբ տեղեկացրել են, որ նրանց փրկությունը պայմանավոր է, և մինչև վերջ շարունակ սուրբության կյանք պիտի ապրեն։ Նրանք կանչվել են … վախով … որ չ՛կորցվեն։” (Charles G. Finney, Finney’s Systematic Theology, Bethany House Publishers, 1994 reprint of 1878 edition, p. 546)։ Այո, Ֆինին հավատացած էր որ փրկված մարդը, երբ մեռնի, կարող է իր փրկությունը կորցնի! Իրականության մեջ, Ֆինին ասել է որ մի Քրիստոնյա կարող է երկնքից զրկվի ու կորցնի իր փրկությունը,! Ահա նրա ճշգրիտ մեջբերումը նրա աստվածաբանական գրքից, “Սուրբերը երկնքում կարելի է որ մերժվեն ու վայր ընկնեն, ու կորցվեն։” (C. G. Finney, ibid., p. 508)։ Այո, Ֆինին ասել է որ Քրիստոնյաները կարելի է երկնքից վայր ընկնեն ու կորցվեն!
Սա Փելաջիան հերձվածություն է և մենք մերժում ենք դրան! Նա որ դարձի է եկել չի կարող “վերադառնա։” Նա որ վերստին ծնվել է հնարավոր չէ որ “չ՛ծնվի”!
“Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. (շնորհքով էք փրկված):” (Եփեսացիս 2:5)
Սպրջընը ասել է, “Եթե մեկը երկնային կյանք է ստացել, նա երբեք այդ կյանքը ձեռքից չի տալու։ Աստված… մեզ ներքին կյանքով չէ նորոքում ու թողնում ոչնչանանք … Նա մեզ այսօր չէ փրկում, ու անիծում մյուս օրը … Փառք Աստծուն, դու պիտի հավատքով ապրես։ (Spurgeon, ibid., p. 215) Բայց մեկ կետ էլ կա։ Մենք մեռած էինք։ Մեզ կենդանացրել է։ Բայց,
III. Երրորդ, մենք հարություն առանք։
Խնդրեմ ոտքի վրա բարձրաձայն կարդանք հինգերրորդ և վեցերրորդ համարները։
“Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. (շնորհքով էք փրկված): Նորա հետ մեզ հարոց, և նորա հետ երկնավորներումը նստեցրեց՛ Քրիստոս Հիսուսումը։“ (Եփեսացիս 2:5-6)
Խնդրեմ նստեք։
Մարդիկ հարցնում են ինձ, “Ինչպես՞ եմ կարող Քրիստոսին գալ։” Նրանց համար հարց է որովհետեւ գիտեն ուր է Քրիստոսը – Երրորդ Երկինք (Բ Կորնթացիս 12:2)։ Նրանք գիտեն Քրիստոս այնտեղ է, միջավայրից վեր, այս գալաքսիայի աստղերից վեր, այնտեղ ու Նա կոչել է “դրախտ” (Ղուկաս 23:43)։ Նրանք Սուրբ Գրքում կարդացել են Քրիստոս այնտեղ է, Աստծո աջ կողմը նստած։ “Ինչպես՞ կարող եմ այնտեղ հասնել։” Նրանք հարցնում են։ “Ինչպես՞ եմ կարող Քրիստոսին գալ այն բարձունքում – ուրիշ աշխարհում։”
Ի՛հարկե, պատասխանը պարզ է։ Դու չես կարող միայնակ այնտեղ հասնել! Բայց “որոշում կատարել” գաղափարը շատերին կույրացրել է։ Նրանք կարծում են որ կարող են Քրիստոսին գալ իրենց ջանքերով! Այդ պատճառով է որ սայթաքում են երբ կարդում են Հովհաննես 6:44,
“Ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե Հայրն՛ որ ինձ ուղարկեց՛ չքաշե նորան. եւ ես հետին օրումը կ՛հարուցանեմ նորան։” (Հովհաննես 6:44)
Նրանք հավատալու դժվարություն չունեն որ Աստված իրենց դեպի Քրիստոս է վեր բարձրացնելու Հափշտակության ժամանակ (Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17; Ա Կորնթացիս 15:51-53)։ Սակայն մեծ դժվարություն ունեն հավատալու որ նույն բանն է պատահելու երբ հասնում է փրկութան հարցին! Երկուսն էլ գույություն ունեն, բոլոր կարդացողների համար, Հովհաննես 6:44,
“Ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե Հայրն՛ որ ինձ ուղարկեց՛ չքաշե նորան. եւ ես հետին օրումը կ՛հարուցանեմ նորան։” (Հովհաննես 6:44)
Աստծո նույն զորավոր ուժը, որ Քրիստոնյաներին քաշելու է օդի մեջ հանդիպելու Քրիստոսին, պիտի քեզ հիմա վեր քաշի դեպի Քրիստոսի Աստծո աջ կողմը! Դա Աստված է որ մեղավորին դեպի Քրիստոս է քաշում – ոչ թե մեղավորը ինքը – այլ Աստված։ “Ոչ ոք է ինձ մոտ գալու, բացի նրանց որ Հայրը … քաշի դեպի ինձ։” Հափշտակության նման է – միայն որ դա հիմա է պատահում – երբ դու Քրիստոսին գաս! Ապա, այդ հիանալի պահի ժամանակ, Եփեսացիս 2:6-ն է պատահելու! Կարդա! Ոտքի վրա կանգնեք և կարդանք միասին!
“Նորա հետ մեզ հարոց, և նորա հետ երկնավորներումը նստեցրեց՛ Քրիստոս Հիսուսումը։” (Եփեսացիս 2:4-6)
Խնդրեմ նստեք։
Դկ. Հենդրիքսընը այս համարի վերաբերյալ այսպես է ասել, “Մենք էլ … կենդանացանք, հարություն առանք, և երկնավոր տեղերում դրվեցինք” (William Hendriksen, Ph.D., New Testament Commentary, Baker Book House, 1981 reprint, p. 118; note on Ephesians 2:6)։ Բարեփոխման Սուրբ Գրիքի Ընթերցանությունը այսպես է բացատրում,
… մեզ կենդանացրեց … հարուցանեց … նստեցրեց։ Սրանք պատմական դեպքեր են որ Քրիստոսի կյանքում պատահել են։ Նրա հարությունը մեռելներից մինչև Աստծո աջ կողմը նստելը։ Բայց Պողոսը այս բոլորը կիրառում է այն ինչ կատարվում է հավատացյալների կյանքում։ Պողոսը միյություն է սովորեցնում Քրիստոսի և նրանց մեջ որ գալիս են դեպի … Նրան… որպեսզի այնինչ ասվում է Փրկողի մասին ասվի նաև փկրվողի համար։ (The Reformation Study Bible, Ligonier Ministries, 2005, p. 1706; note on Ephesians 2:5, 6)
Դեպի Քրիստոսին գալը հնարավոր է լինում միայն Աստծո շնորհքով, այն ժամանակ երբ ապաշխարում ենք և մեր հոգիները դեպի Քրիստոս է քաշվում!
Իսկ եթե դու դեռ քեզ կորած ես զգում, ինչ՞ պիտի անես։ Հիսուս ասաց, “Ջանք արեք որ նեղ դռնովը ներս մտնեք” (Ղուկաս 13:24)։ Կրկին և կրկին անգամ այս պատգամը կարդա։ “Ջանք արա” քո բոլոր զորությունով “ներս մտնել։” “Դուռը թակեցեք՛ և կ՛բացվի ձեզ” (Ղուկաս 11:9)։ Հունարեն բառերը մեզ ասում է “շարունակ թակեք, շարունակ աղոթեք։” Ինչքան հնարավոր է աղոթեք որպեսզի Աստված քեզ արթնացնի տեսնելու քո մեղքերը ու կորած վիճակը։ Աղոթեք Նրան որ քո հոգին աշխուժացնի, կենդանացնի, և դեպի Քւրիստոս առաջնորդի։ Մտածի դժոխքի սարսափելիության մասին, և հավիտեկանությունը առանց Քրիստոսի։ “Ջանք արա ներս մտնելու” և Աստված “աշխուժացնելու է [քեզ] Քրիստոսի հետ”… և բարձացնելու է դեպի “երկնավոր տեղերը Քրիստոս Հիսուսի հետ։” Թող որ այդ ուրախ պահերը գան քեզ մոտ շուտով! Թող որ շուտով կենդանանաս – և քաշվես դեպի “երկնավոր տեղերը Քրիստոս Հիսուսի հետ։” Թող դու, որ մեռած ես մեղքերի մեջ, հարության փորձառություն ունենաս! Թող որ վերստին ծնունդ ունենաս Աստծո զորությունով Քրիստոսով! Ամեն։
“Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. (շնորհքով էք փրկված): Նորա հետ մեզ հարոց, և նորա հետ երկնավորներումը նստեցրեց՛ Քրիստոս Հիսուսումը։ (Եփեսացիս 2:4-6)